Երևանի քաղաքապետարանը նախապես մեծ նախապատրաստական աշխատանքներ էր իրականացրել՝ ապահովելու համար, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունը անցնի բարձր մակարդակով։ Տոնի նախօրեին քաղաքում իրականացվել էին մի շարք բարեկարգման և ձևավորման աշխատանքներ․ զարդարվել էին գլխավոր պողոտաներն ու հրապարակները, տեղադրվել էին տոնական լուսավորություններ, իսկ տարբեր համայնքներում կազմակերպվել էին մշակութային ու մարզական միջոցառումներ։

Հատուկ շնորհակալություն Արմենիա Մարիոթ հյուրանոցին՝ ես նկարահանում էի նրանք 6-րդ հարկից, որպեսզի ավելի պատկերավոր կոնտենտ ստանայինք:

Տոնական միջոցառումների ամփոփումը Հանրապետության հրապարակում էր, որտեղ երեկոյան կայացավ մեծ համերգ-շոու՝ Երևանի 2807-ամյակին նվիրված։ Համերգի գլխավոր հերոսը Թաթա Սիմոնյանն էր, ով հանդիսատեսին ներկայացրեց իր լավագույն երգերը՝ ստեղծելով ջերմ ու հայրենասիրական մթնոլորտ։ Վերջին երգերն արդեն անձրևի տակ էր կատարում, իսկ ամբոխը չէր էլ պատրաստվում հեռանալ: Այս տարի անհավանական շատ էին մարդիկ, ինչն ապացուցում է Թաթայի հանդեպ աննկարագրելի սերը: 17 սիրված հիթեր՝ ներառյալ երկու զուգերք:

Բեմում էին Կարեն/Սևակ բենդը, SWAG պարային խումբը:

Համերգի գլխավոր անակնկալը դարձավ երգչուհի Լյուբա Ուսպենսկայայի մասնակցությունը, ով հատուկ ժամանել էր Երևան՝ մասնակցելու տոնակատարությանը։ Թաթան և Ուսպենսկայան միասին ներկայացրին երկու գեղեցիկ դուետ։ Բացի այդ, Լյուբա Ուսպենսկայան առաջին անգամ ներկայացրեց իր նոր երգը, նվիրված Երևանին, որը ստեղծվել էր հատուկ այս տոնի համար։
Երգը լի էր սիրով և ջերմությամբ՝ ընդգծելով Երևանի հին ու նոր շունչը, նրա մշակութային բազմազանությունն ու մարդկանց հյուրընկալ բնույթը։

Տոնական երեկոն ավարտվեց շքեղ հրավառությամբ, որը ամփոփեց քաղաքի 2807-ամյակի միջոցառումները՝ ստեղծելով անզուգական տոնական տրամադրություն ինչպես երևանցիների, այնպես էլ հյուրերի համար։
















RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում