Կոնֆերանսին ելույթ ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող 4 միջազգային խոսնակներ: Միջացառումը նաև անմոռանալի էր դարձնում դրա անցկացման վայրը` հատուկ կոնֆերանսի համար Երևանի սրտում` Կարապի լճի վրա կառուցված ժամանակավոր հայելային ֆուտուրիստիկ տաղավարը: Այն արտացոլում էր Բանկի նորարար տեսլականը և իր հաճախորդների ու գործընկերների համար մշտապես սպասվածից ավելին անելու ձգտումը:
«Կոնֆերանսը Բանկի հիմնադրման 35 ամյակին նվիրված միջոցառումներից միայն մեկն է: Մենք ուզում էին կիսել այս հատուկ օրը մեր գործընկերների և հաճախորդների հետ, չէ՞ որ նրանք Evoca-ի պատմության և ինքնության կարևոր մասն են: Համոզված եմ` մեր հյուրերը արդյունավետ օր ունեցան` պարզ ու պրակտիկ հմտություններ միջազգային լավագույն էքսպերտների կողմից, ինչպես նաև հաճելի նեթուորքինգ այս յուրահատուկ վայրում»,-նշեց Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

TJ Power-ը ներկայացրեց իր հեղինակային The DOSE Effect-ը. ինչպես են 4 հորմոնները՝ դոպամինը, օքսիտոցինը, սերոտոնինը և էնդորֆինը, ազդում մեր տրամադրության ու մոտիվացիայի վրա: Նա առաջարկեց պարզ, գիտականորեն հիմնավորված, գործնական մեթոդներ՝ ինչպես բարելավել դրանց մակարդակը: TJ Power-ն ունի ավելի քան 850, 000 անդամ ունեցող գլոբալ համայնք, անց է կացրել ավելի քան 600 նեյրոգիտական դասընթաց` կրթելով շուրջ 80,000 մարդու Oxford-ի համալսարանում և մի շարք հայտնի ընկերություններում։
Հոգեբանության դոկտոր Nashater Deu Solheim-ը ներկայացրեց իր The Leadership PIN Code սկզբունքները՝ առաջնորդության 3 հիմնական բաղադրիչների՝ համոզելու, ազդեցություն գործելու և բանակցելու մասին: Նա ընդգծեց, որ արդյունավետ առաջնորդությունը հիմնված է էմոցիոնալ ինտելեկտի վրա՝ անկախ իրավիճակից: Նրա հեղինակած գիրքը 2020-ին ընդգրկվել է Forbes-ի թոփ 8 լավագույն գրքերի ցանկում։ Nashater-ն իր ավելի քան 25 տարվա կարիերայի ընթացքում աշխատել է մի շարք պետական կառույցների և խոշոր միջազգային ընկերությունների հետ:

Timothy Armoo-ն կիսվեց իր փորձով՝ խոսելով իր 5 ձախողված բիզնեսների դրանցից քաղած դասերի մասին: Նա ներկայացրեց How to Fail Forward սկզբունքը՝ նշելով, որ ձախողումը ոչ թե վերջն է, այլ սովորելու և առաջ շարժվելու հնարավորություն: Ընդամենը 21 տարեկանում, Timothy-ն հիմնել է Fanbytes ընկերությունը՝ օգնելով այնպիսի բրենդերին, ինչպիսիք են՝ Nike-ն, Universal-ը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանն ավելի արդյունավետ հասնել Gen Z-ին՝ ինֆլյուենսեր մարքեթինգի միջոցով։ Ի դեպ, այսօր նաև նրա ծննդյան տոնն էր և բոլոր ներկաները հնարավորություն ունեցան հենց կոնֆերանսի ընթացքում շնորհավորել Timothy-ին:
Եվ իհարկե, Edward Lamont-ը ներկայացրեց թիմային աշխատանքի արդյունավետության մեթոդները՝ հիմնված Team: Getting Things Done with Others գրքի վրա: Նա ընդգծեց, որ բարձր արդյունավետությունը հնարավոր է միայն առողջ թիմային մշակույթի և բաց հաղորդակցման միջոցով: Edward-ը GTD մեթոդաբանության լիցենզավորված մասնագետ է, ինչպես նաև Next Action Associates-ի համահիմնադիր։ Նա աշխատում է Fortune 500 առաջատար ընկերությունների հետ՝ նպաստելով դրանց թիմային արդյունավետության աճին։ 
Խոսնակներին հաջորդեց Getting Things Done թեմայով պանելային քննարկումը, որը վարում էին Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Հայաստանում ամերիկյան համալսարանի Բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, MBA ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը։ Վերջում տեղի ունեցավ Team: Getting Things Done with Others գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է NewMag-ը`Evoca-ի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա բոլոր հյուրերը ստացան գիրքը նվեր` հենց հեղինակի ստորագրությամբ։















































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը