
Ավելի քան 20 տաղանդավոր հայ դիզայներներ ցուցադրում են իրենց ոճային եւ ժամանակակից հավաքածուները: Հավաքածուների բազմազանությունն ու ինքնատիպությունը անկասկած ոգեշնչող էր եւ հիացնող: Միջոցառումը չափազանց հագեցած էր՝ Fashion Scout Armenia երիտասարդ տաղանդների հեղինակավոր մրցույթից մինչեւ ոլորտի ճանաչված ներկայացուցիչների ցուցադրությունները, եւ սա դեռ ամենը չէ։ Ցուցադրություններից բացի, այս մեկ շաբաթվա ընթացքում ներկաները հնարավորություն ունեին տեսնել ավելի քան 60 հայկական բրենդերի արտադրանքը մի վայրում, մասնակցել պանելային քննարկումների եւ ցուցահանդեսների: Նորաձեւության սիրահարները հնարավորություն ունեցան շփվելու իրենց սիրելի դիզայներների, միջազգային հյուրերի, այդ թվում՝ նորաձեւության մամուլի, փորձագետների, գնորդների եւ ազդեցիկ մարդկանց հետ:

Երեւանի Նորաձեւության Շաբաթվա առաջնահերթ նպատակն է ցուցադրել հայկական նորաձեւության ոլորտը` կիրառելով ժամանակակից չափանիշներ եւ տեխնոլոգիաներ: Ամբողջ մարքեթինգային արշավը իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ՝ միախառնելով ավանդական հմտությունները ժամանակակից եւ նորարարական տեխնոլոգիաների հետ: Այս ամենին հավելյալ, դիզայներները՝ անցնելով նորաձեւության պայմանական սահմանները, ներկայացվեցին նաև ունիսեքս եւ սեզոնային չեզոք հավաքածուներ։

Նորաձեւության եւ դիզայնի պալատը նպատակ ունի Երեւանի Նորաձեւության Շաբաթը դարձնել ամենամյա՝ հնարավորինս զարգացնելով հայկական նորաձեւությունը եւ ճանաչելի դարձնելով այն համաշխարհային հարթակներում։ Այս իրադարձությունը հիանալի հնարավորություն կտա հայ դիզայներներին ցուցադրել իրենց ստեղծագործությունները, իսկ նորաձեւության սիրահարներին՝ սուզվել նորաձեւության հրաշալի աշխարհ եւ բացահայտել վերջին թրենդները եւ ժամանակակից զարգացումները։

Նորաձեւության եւ դիզայնի պալատը ուրախ է հայտարարել այս բացառիկ միջոցառմանը ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մամուլի ներկայության մասին, ինչպիսիք են Vogue Italy, Wear UK, ELLE Italy, Marie Claire Arabia, Lemile Germany, FAULT Magazine, L'Officiel Italy, Fucking Young, BURO, Jamalouki Magazine, Madame Figaro, White Milano եւ շատ ուրիշներ:

Այս միջոցառումը հայկական մշակույթի եւ ստեղծարարության տոն է: Եզակի միջոցառումների հագեցած ծրագրով այն հիշարժան դարձավ բոլոր ներկաների համար:

Երեւանի Նորաձեւության Շաբաթը աջակցություն է ստանում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից եւ ֆինանսավորվում է GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի, ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ Երեւանում Բրիտանական դեսպանատան միջոցով, ինչպես նաեւ VREMENA GODA, LA BIOSTHETIQUE Paris, Schweppes, ArtLife, AFFA մասնավոր հատվածի հովանավորների կողմից: Ավելին՝ շատ շուտով www.fdc.am կայքում:



































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը
Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը
Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին