l

lifestyle

ArtLife Kempinski Residences Yerevan-ի պաշտոնական շնորհանդեսը

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալության և բնակելի համալիրների կառավարման աշխարհահռչակ ընկերությունը՝ KEMPINSKI-ն Հայաստանում նախագծված և իրականացված համալիրին՝ ArtLife-ին շնորհեց բրենդինգ՝ այն դարձնելով KEMPINSKI ցանցի անդամ: Այսուհետ համալիրը կոչվելու է ArtLife Kempinski Residences Yerevan: Այն Հայաստանում և տարածաշրջանում առաջին բրենդավորված բնակելի համալիրն է:

ArtLife Kempinski Residences Yerevan-ը  հերթական թաղամասը չէ, այն Հայաստանի միջազգային հայտն է՝ անշարժ գույքի նախագծի իրականացման ոլորտում: Միջոցառումը նվիրված էր համալիրը նախագծող և կառուցող «ՌԵՆՇԻՆ» ընկերության և Կեմպինսկի ցանցի համագործակցության պաշտոնական մեկնարկին, որի ընթացքում էլ հենց ստորագրվեց պայմանագիրArtLife Kempinski Residences Yerevan-ը բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է, որտեղ արդեն այս տարվա վերջում լիարժեք, լյուքս դասի բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան վերանորոգված շահագործման են հանձնվելու ավելի քան 285 բնակարաններ և 50 համարներ՝ երկարատև կեցության համար: Առաջին անգամ մասնավոր բնակարանում կիրառվելու են 5*-ի հյուրանոցի բոլոր ստանդարտները:

Համալիրը դեռևս նախագծման և նախագծի մշակման փուլում էլ ներդրել է եվրոպական ստանդարտներ՝ հատկապես տեխնիկական, անվտանգության և սպասարկման մասով, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ անցյալ տարի՝ դեռևս բրենդավորումից առաջ, համալիրն արժանացել է անշարժ գույքի ոլորտում բարձրագույն համարվող International Property Awards-ի 4 մրցանակի: 125 տարվա փորձ ունեցող հեղինակավոր Kempinski ընկերության բրենդավորումը ներառում է հյուրանոցային ցանցի կառավարման, սպասարկման, տեխնիկական ստանդարտների ամբողջական և լիարժեք ներդրում ու կիրառություն ոչ միայն երկարատև կեցության համարների, այլ նաև մասնավոր բնակարանների համար: 

ArtLife Kempinski Residences Yerevan-ը հայկական ավանդական ճարտարապետության և ժամանակակից Art Deco էսթետիկայի համադրությունն է: Կենտրոնական հատվածում ունի բուլվար և հրապարակ՝ աշխարհի լյուքս դասի առաջատար բրենդների ընդարձակ բուտիկներով, ինչպես նաև բարձրակարգ ռեստորաններով, բարերով և սրճարաններով: Համալիրի տարածքում նաև նախատեսվում է դելիկատեսների շուկա և ծաղկի խանութ: ArtLife Kempinski Residences Yerevan-ը կներկայացնի շքեղ ՍՊԱ և առողջության կենտրոն, որը նախագծված է Kempinski Group-ի դուստր ձեռնարկության՝ Resense-ի կողմից: Կենտրոնը կներառի նաև փակ և բաց լողավազաններ, տանիքի լաունջ և սքվոշի կորտեր:

 ArtLife-ը ստեղծվել է՝ որպես մշակույթի և ապրելակերպի կենտրոն, որը բավարարում է Երևանի ամենախստապահանջ բնակիչների կարիքները: Այն կունենա միջոցառումների կենտրոն՝ շուրջտարյա ներկայացումների ժամանակացույցով, պատկերասրահ, անդամների փակ ակումբ, մանկական ժամանցի կենտրոն, կինոթատրոն և գոլֆի սիմուլյատոր, գեղեցկության սրահ և էսթետիկ բժշկության կլինիկա: Նախագիծը ներառում է նաև ընդարձակ ավտոկայանատեղի և ուղղաթիռի վայրէջքի հարթակ:

«ՌԵՆՇԻՆ» ընկերությունը քաղաքաշինական, ներդրումային առաջատար ընկերությունն է Հայաստանում: Միանգամայն նոր կյանքի որակը, չափանիշները և մոտեցումները որպես գործունեության հիմք ընդունելով՝ ընկերության նախագծում, կառուցում և կառավարում է անշարժ գույք՝ նպաստելով կյանքի ռիթմին համահունչ ապրելակերպի ձևավորմանը: Ընկերությունը հիմնադրվել է 2001-ին և ակտիվորեն ներգրավվել Հայաստանի անշարժ գույքի շուկայի ձևավորմանը: «ՌԵՆՇԻՆ»-ի յուրաքանչյուր հաջորդ նախագիծ գերազանցում է նախորդին՝ խթանելով քաղաքաիրթ և միջազգային ստանդարտներին համապատասխան անշարժ գույքի զարգացումը մեր երկրում: 

Միջոցառումն իրականացվում էր «ԳԵԹՍԲԻ» ոճով, Art Deco էսթետիկայով, որն արտացոլված է նաև համալիրի ճարտարապետությունում, ներկայացնում է շքեղության ժամանակակից պատկերացումը: Հյուրերի ցանկում էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, համալիրի ապագա բնակիչներ, գործարարներ, արվեստի, մշակույթի գործիչներ:

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top