l

lifestyle

ՇՈՒՐՋՕՐՅԱ! «ԶՈՎՔԸ» բացեց իր նոր մասնաճյուղը Մամիկոնյանց 40 հասեցում!

Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերներին՝ «ԶՈՎՔ»նոր մասնաճյուղի բացման առթիվ, որը ժամեր առաջ տեղի ունեցավ Մամիկոնյանց 40 հասցեում։ Լուսավոր, մոդեռն, և վստահ եմ՝ Արաբկիրի բնակիչների համար այսքան սպասված մասնաճյուղը բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ ունի։ Մանրամասների մասին պատմում եմ հենց նոր բացված սրահից։

Շուրջօրյա գործող, բավական հետաքրքիր մասնաճյուղ՝ Մամիկոնյանց 40 հասցեում։ Բայց սա հերթական սովորական սուպերմարկետ չի․ մի քիչ ուրիշ vibe կար էստեղ։ Նոր մասնաճյուղում՝ նոր տեխնոլոգիաներ, հարմար դասավորվածություն ու ընդհանուր էնպիսի միջավայր, որ արագ մտնես, վերցնես պետք եղածը ու դուրս գաս՝ առանց «կորելու»։ Արագ սպասարկումն էլ հենց սրա վրա ա կառուցված։

Միշտ թարմ ու որակյալ ապրանքներ, ինչը վերջիվերջո բոլորիս համար առաջնային ա։ Բացի սովորական գնումներից, ստեղ մի քանի կարևոր բան էլ կա, որ արժի նշել․ տեղում թխվող թարմ հաց ու հացաբուլկեղեն, դեղատուն ու տարադրամի փոխանակման կետ։ Շատ հարուստ մսի և ձկան բաժին, տեղում մանղալի վրա պատրաստվող մսային ուտեստների ամրագրման ծառայություն:

Հաճախորդներ կային, որ աշխատում էին հարևանությամբ ու արդեն պլանավորում էին իրենց ընդմիջումներն այստեղից պատվիրել. տեղում պատրաստվող, թարմ, համեղ: Միրգ/բանջարեղենի բաժինը հատկապես շատ լավն է, հատուկ ընտրանի, գնային ճկուն քաղաքականություն, նույնիսկ կանաչեղենը նենց հավես էր ներկայացված, կարծես հենց դաշտից հենց նոր քաղված լիներ: Այսինքն՝ մի տեղում մի քանի հարց կարող ես լուծել՝ արագ ու հարմար։

Մի հատ էլ անակնկալ: Օրեր անց մասնաճյուղի ներսում կբացվի նաև «Prime Meat» ընկերության Product 02 սննդի բաժինը, առաջարկելով թարմ, որակյալ և բարձրակարգ սնունդ: Prime Meat ընկերության Product 02 ը`Prime wings & Grill ձևաչափն է` ապահովվելով համեղ, որակյալ և բարձրակարգ սնունդ: Ինձ թվումա, դուք արդեն փորձել եք «Prime Meat»-ի հոթ-դոգերն ու շաուրմաները, ինձ էլ հետաքրքրեց, թե Prime wings & Grill-ն ինչ է ներկայացնելու, կփորձեմ այցելել մի քանի օր անց ու տեղում փորձարկել:

«ԶՈՎՔ»-ը հաճախորդներին առաջարկում է թարմ և բազմազան ապրանքատեսականի, մատչելի գներ, ինչպես նաև անընդմեջ ներկայացվող գնիջեցումներ և հատուկ առաջարկներ։ Նոր մասնաճյուղի բացումը նպաստել է նաև նոր աշխատատեղերի ստեղծման և տնտեսական ակտիվության աճին։

ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ 40

ՖԵՅՍԲՈՒՔ / ԻՆՍՏԱԳՐԱՄ

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն

modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը

Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում

back-top