
Սիրում եմ, երբ ընկերներս նպատակասլաց են, աշխատասեր, և ես էլ հնարավորություն եմ ունենում շեշտելու նրանց ձեռքբերումները։ Գիտեք, ես առհասարակ միշտ ոգեշնչվել եմ հենց իմ աշխատասեր ընկերներից, իսկ Գայան դրա հրաշալի օրինակն է։

Տարիներ առաջ, երբ ծանոթացել ենք, նա ոճային ռիլեր էր նկարում, համագործակցում տարբեր ընկերությունների հետ, իսկ հետո մեկ էլ նկատեցի, որ Գայան սկսել է արտադրել իր հագուստի շարքը, մասնակցում է Երևանի նորաձևության շաբաթին, ունենում է ցուցադրություն Մոսկվայում։ Նկատեցի նաև շատ հայտնի անձանց, ովքեր կրում են Գայայի հագուստները։ Այս ամենը ինքնավստահ ու աշխատասեր աղջկա ճանապարհի ապացույցն է, ով նաև կարողանում է ոլորտում ճիշտ հարաբերություններ կառուցել, ինչը ոչ պակաս կարևոր է։

Նրա նոր՝ կապսուլային հավաքածուն, հստակ ձևերի ու գույների մասին է։Հավաքածուն առավել կոնկրետ է իր կառուցվածքով՝ հստակ գծերով, ձևերի ճշգրտությամբ ու արտահայտիչ սիլուետներով։ Աշխատանք է տարվել նաև գործվածքների հակադրությունների վրա՝ փորձելով նոր համադրություններ ու լուծումներ։ Կային նաև մի քանի փորձարարական մոտեցումներ, որոնք գուցե վիճելի էին, բայց միանշանակ հետաքրքիր։ Վայրը՝ Հայ Արտ մշակութային կենտրոնն էր, հյուրերը՝ ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, գործընկերներ և արդեն հավատարիմ այցելուներ։









































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում