
Այսօրվա պես հիշում եմ Դալմա Գարդեն Մոլի բացման օրը: Վերջապես մենք ունեցանք մոլ, որտեղ առաջին անգամ Հայաստանում ներկայացված էին միջազգային մի շարք սիրված բրենդեր, կար նոր՝ բազմաֆունկցիոնալ կինոսրահ, մանկական հատված…դա հսկայական նվեր էր երևանցիների, նաև քաղաքի հյուրերի համար: Այլևս մենք ստիպված չէինք գնումներ կատարել տոնավաճառներից, կասկածելի սրահներից, ու իհարկե, Դալմայի բացումը հիմնովին փոխեց նաև երիտասարդության աշխարհայացքը, ոճը, կենսակերպը:

Տարեդարձի միջոցառման հատուկ հյուրերն էին Գարիկը և Սոնան, Lav Eli բենդը, MIMOD-ը և DJ Shant Ko-ն, իսկ միջոցառումը վարեց Ներսես Ավետիսյանը։ Տեղի ունեցավ նաև մեծ շահումներով խաղարկության ամփոփումը և Դալմայի ռեբրենդինգի ներկայացումը՝ նոր վիզուալ ինքնության բացահայտումով։ Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, բոլոր այցելուներին, պարզապես մեզ բոլորիս՝ Դալման 12 տարի մեզ ապահովում է ժամանց, շոփինգ ու պարզապես լրացնում է մեր հանգիստը:

Այս 12 տարիների ընթացքում Դալման անգնահատելի ազդեցություն է թողել Հայաստանի ռիթեյլ ոլորտի ու շոփինգ մշակույթի վրա, ու դեռ շարունակելու է թողնել։ Դալման որոշել է մշտապես հաճելիորեն զարմացնել իր հաճախորդներին ու գործընկերներին՝ մշտական դրական փոփոխություններով ու նորություններով ու թարմություններով։ Նախորդ տարիներին Դալման տեսանելի ու ոչ տեսանելի փոփոխությունների ու թարմացումների շատ մեծ փուլ էր մտել։ Այդ փոփոխություններից ամենամեծը, թերևս, այն է, որ մոլի 12-ամյակը բոլորս միասին նշում ենք նոր վիզուալ ինքնությամբ։ Այլ կերպ ասած՝ Դալման ռեբրենդինգ է արել։ Նոր տարբերանշան և նոր մոտեցում շոփինգի մշակույթին:

Լինելով առաջին ժամանցաառևտրային համալիրը Հայաստանում, Դալման շարունակում է զարգանալ և զարգացնել ոլորտը՝ ամեն անգամ գերազանցության նոր նշաձող սահմանելով: Այս դինամիկ զարգացմանն ի պատասխան, Դալմային անհրաժեշտ էր նոր, ավելի թարմ վիզուալ ինքնություն՝ լոգոտիպ և ոճ:




























«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով
Գնացել էինք Աշտարակ՝ «Ահարոնյան դիստիլերիա»
ՈՐՏԵՂ ՈՒՏԵԼ ՀԱՄՈՎ/ՀՈՏՈՎ ԽԱՇ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2025
«Արմենիա Վայն»-ը հյուրընկալեց «Մոնդիալ դե Բրյուսել»-ի շուրջ 450 հյուրերի
Parz Blour․ Դիլիջանում ձևավորվում է նոր կենսակերպի մշակույթ
100 ՇԻԿ հյուր՝ Կամոյի ՇԻԿ ծնունդին
EXCLUSIVE! Մանուկ Ալեքսանյանի ցուցադրությունը Visa Fashion Week Almaty 2026-ում
Նոր շուրջօրյա vibe Երևանում․ բացվել ա AMAZON Lounge Bar-ը
Ինչպես կազմակերպվեց «THE DEVIL WEARS PRADA-2» ֆիլմի նախադիտումը