
Նրանց համար, ովքեր առաջին անգամ են դիտում Օսկարը: Academy Awards-ը, որը ավելի հայտնի է որպես Օսկար, կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն է։ Այն ամեն տարի կազմակերպվում է Academy of Motion Picture Arts and Sciences-ի կողմից և մրցանակներ է շնորհում տարվա լավագույն ֆիլմերին ու կինոգործիչներին։ Առաջին Օսկարը անցկացվել է 1929 թվականին Los Angeles քաղաքում։ Մրցանակաբաշխության ընթացքում գնահատվում են կինոյի տարբեր ոլորտներ՝ լավագույն ֆիլմ, ռեժիսոր, դերասան և դերասանուհի, սցենար, երաժշտություն, մոնտաժ, վիզուալ էֆեկտներ և այլն։ Հաղթողները ստանում են ոսկեգույն արձանիկ, որը պաշտոնապես կոչվում է Academy Award of Merit, սակայն ամբողջ աշխարհում հայտնի է պարզապես որպես Օսկար։

Միանգամից սկսեմ հայկական կողմից: Best Live Action Short Film անվանակարգում հաղթող եղավ ոչ թե մեկ, այլ երկու ֆիլմ․ The Singers և Two People Exchanging Saliva: Two People Exchanging Saliva ֆիլմի ռեժիսորներն են՝ Alexandre Singh-ը և Natalie Musteata-ն: Ֆիլմը պատմում է դիստոպիական հասարակության մասին, որտեղ համբույրը արգելված է, իսկ մարդիկ գնումների համար «վճարում» են՝ ապտակներ ընդունելով։ Ինչ կապ ունեն հայերը.....

Two People Exchanging Saliva կարճամետրաժ ֆիլմի համառեժիսորներից մեկը՝ Natalie Musteata-ն հայկական արմատներ ունի։ Սցենարիստ John August-ի հետ հարցազրույցում Natalie Musteata-ն նշել է․ «Իմ ընտանիքը Հայաստանից է։ Նրանք աքսորի պատճառով տեղափոխվել են Ֆրանսիա։ Ես մեծացել եմ երկու լեզվով»։ Natalie Musteata-ն գրող, կուրատոր և կինոռեժիսոր է։ Նա ունի արվեստի պատմության դոկտորի աստիճան և կինոյի մագիստրոսի աստիճան The Graduate Center, CUNY-ից։

Կարմիր գորգին էր ռեժիսոր Մադլին Շարաֆյանը, ով կրում էր Վարդուհի Տորոզյանի դիզայներած զգեստը 2026 թվականի Օսկարի մրցանակաբաշխության ընթացքում։ Մադլին Շարաֆյանը ստացել է իր երկրորդ Օսկարի անվանակարգային առաջադրանքը՝ Disney/Pixar ընկերության ELIO ֆիլմի ռեժիսուրայի համար։ Վարդուհի Տորոզյանը հայկական ոճ ունեցող գեղարվեստական դիզայներ է, ով հայտնի է ավանդական հայկական թափանցիկ գործվածքների ազդեցությունը համատեղելով ժամանակակից նորաձևության դիզայնի հետ։

Եվ էլի մերոնք. Պրոդյուսեր Սևակ Օհանյանը և Նատալի Քասաբյանը 2026 թվականի Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ։ Օհանյանը պատմություն գրանցեց՝ դառնալով առաջին ամերիկահայը, ով առաջադրվեց «Լավագույն ֆիլմ» մրցանակի համար որպես պրոդյուսեր: Այս նշանակալի ձեռքբերումը կարևորագույն պահ էր հայերի ներկայացման համար համաշխարհային կինոաշխարհում և դարձրեց Օհանյանին ընդամենը երկրորդ հայ պրոդյուսերին, ով երբևէ առաջադրվել է այդ անվանակարգում: Առաջինը բրիտանահայ պրոդյուսեր Տանյա Սեգաչյանն էր, ով ստացել էր առաջադրություն 2022 թվականին «The Power of the Dog» ֆիլմի համար:

Ահա 2026 թվականի 98‑րդ Օսկարի գլխավոր հաղթողների հակիրճ ցանկը։ Որոշ ֆիլմերի անվանումների վրա կանհղումներ, որոնցով Դուք կարող եք դիտել այդ ֆիլմերը օնլայն:
Լավագույն ֆիլմ (Best Picture)
Լավագույն ռեժիսոր (Best Director)
Paul Thomas Anderson — One Battle After Another
Լավագույն դերասան (Best Actor)
Michael B. Jordan — Sinners
Լավագույն դերասանուհի (Best Actress)
Jessie Buckley — Hamnet

Լավագույն երկրորդ պլանի դերասան (Best Supporting Actor)
Sean Penn — One Battle After Another
Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (Best Supporting Actress)
Amy Madigan — Weapons
Լավագույն օրիգինալ սցենար (Best Original Screenplay)
Sinners (Ryan Coogler)
Լավագույն ադապտացված սցենար (Best Adapted Screenplay)
One Battle After Another
Լավագույն միջազգային ֆիլմ (Best International Feature Film)
Sentimental Value (Նորվեգիա)
Լավագույն անիմացիոն ֆիլմ (Best Animated Feature)
KPop Demon Hunters

Լավագույն օրիգինալ երգ (Best Original Song)
“Golden” (KPop Demon Hunters)
Լավագույն կարճամետրաժ անիմացիա (Best Animated Short Film)
The Girl Who Cried Pearls
Լավագույն կարճամետրաժ ֆիլմի ռեժիսուրա (Best Live Action Short Film)
The Singers և Two People Exchanging Saliva (համատեղ հաղթանակ)։
Լավագույն փաստագրական ֆիլմ (Best Documentary Feature)
Mr. Nobody Against Putin
Լավագույն ձայն (Best Sound)
F1
Լավագույն արտադրական դիզայն (Best Production Design)
Frankenstein

Լավագույն դիմահարդարում/վարսահարդարում (Best Makeup & Hairstyling)
Frankenstein
Լավագույն հագուստների դիզայն (Best Costume Design)
Frankenstein
Օպերատորական աշխատանք (Best Cinematography)
Sinners (Autumn Durald Arkapaw)
Լավագույն մոնտաժ (Best Film Editing)
One Battle After Another
Լավագույն երաժշտություն (Best Original Score)
Sinners (Ludwig Göransson)
Լավագույն Casting Award (նոր անվանակարգ)
Cassandra Kulukundis — One Battle After Another

Ամենաշատ անվանակարգերում ներկայացված ֆիլմերը և դրանց արդյունքները՝ One Battle After Another – 9 անվանակարգ, ստացավ 6 Օսկար, այդ թվում՝ Լավագույն ֆիլմ և Լավագույն ռեժիսոր։ Sinners – 7 անվանակարգ, ստացավ 3 Օսկար, այդ թվում՝ Լավագույն դերասան, Լավագույն տեսանկարահանողություն և Լավագույն երաժշտություն։ Frankenstein – 6 անվանակարգ, ստացավ 3 Օսկար՝ բոլորն տեխնիկական անվանակարգերում (արտադրական դիզայն, շպար, հագուստների դիզայն)։ Այս թվերը ցույց են տալիս, որ 2026 թվականի Օսկարը հավասար ուշադրություն է դարձրել թե մեծ դրամատիկ/էպիկ ֆիլմերին, թե տեխնիկապես հիանալի նախագծերին։

Այս տարի Օսկարի մրցանակաբաշխության շրջանակում ոչ միայն մրցանակներ ստացան գլխավոր անվանակարգերի հաղթողները, այլև հանձնվեցին մի շարք հատուկ և պատվո մրցանակներ, որոնք գնահատում են կինոյի զարգացմանն ու տաղանդների երկարատև ավանդը։ Academy Honorary Award՝ երկարամյա կարիերայի համար շնորհվեց լեգենդար ռեժիսոր Ava DuVernay-ին՝ կինոյի ոլորտում ունեցած բացառիկ ներդրման համար։

Գլխավոր ինտրիգն, իհարկե, Timothée Chalamet-ի բացակայությունն էր Օսկարի հաղթողների շարքում։ Մինչև վերջին պահը շատերը սպասում էին, որ նա վերջապես կստանա իր առաջին մեծ Օսկարը, բայց այն մնաց անհասանելի...դե գիտեք՝ բալետ, օպերա....հաստատ կարդացել եք այս ամենի մասին։

Այս պահին արդեն սկսվել է 2026 թվականի Օսկարի պաշտոնական աֆթր-փարթին, և մինչ ես ավելացնեմ այս հոդվածում նաև աֆթր-փարթիի կոնտենտը, առաջարկում եմ միասին հետևել կարմիր գորգի աստղերին ու նրանց լուքերը գնահատել։






.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
Եվ ինչպես միշտ, Օսկարի պաշտոնական after party-ն կազմակերպել էր VANITY FAIR ամսագիրը: Այստեղ ավելի շատ էին աստղերը, ու մի տեսակ ավելի հետաքրքիր....