
Նախ, մի փոքր պատմեմ պիլատեսի մասին: Պիլատեսի անունը գալիս է հենց նրա ստեղծողից՝ Ջոզեֆ Պիլատեսից։ Այս մարզման համակարգը ստեղծվել է մոտ 100 տարի առաջ և հիմնված է պարզ, բայց շատ արդյունավետ վարժությունների վրա՝ զուգորդված ճիշտ շնչառության և մարմնի վերահսկման հետ։ Ջոզեֆ Պիլատեսը մանկության տարիներին առողջական խնդիրներ ուներ՝ ասթմա, ռախիտ և ռևմատիկ տենդ։ Սակայն ամենօրյա մարզումների շնորհիվ նա կարողացավ փոխել իր կյանքը․ թույլ երեխայից դարձավ ուժեղ և մարզված պատանի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա օգնում էր վիրավոր զինվորների վերականգնմանը, և այդ փորձը դարձավ նրա մեթոդի հիմքը։ Ավելի ուշ, ԱՄՆ տեղափոխվելով, նա բացեց իր ստուդիան, որտեղ մարզվում էին պարողներ, դերասաններ և այն ժամանակվա հայտնի մարդիկ։

Վերջին տարիներին Հայաստանում պիլատեսը դարձել է ամենաթրենդային մարզումներից մեկը՝ հատկապես Երևանում։ Բացվում են նոր ստուդիաներ, իսկ մարզումներին հաճախում են տարբեր տարիքների մարդիկ՝ սկսած սկսնակներից մինչև պրոֆեսիոնալ պարողներ և մարզիկներ։ AYO Pilates Studio-ն ստեղծվել է պիլատեսի սիրահարների և առողջ ապրելակերպը կարևորող մարդկանց համար՝ առաջարկելով ժամանակակից և հարմարավետ միջավայր մարզումների համար։

Կենտրոնի հիմնադիրներն են՝Ժաննա Թութունջյանը և Ասպրամ Գրիգորյանը: Բացմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր և պիլատեսով հետաքրքրվող մարդիկ, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ կենտրոնի տարածքին, ծրագրերին և առաջիկա մարզումներին։ AYO Pilates Studio-ն նպատակ ունի զարգացնել պիլատեսի մշակույթը Հայաստանում և ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է բարելավել իր ֆիզիկական վիճակը, ուժեղացնել մարմնի մկանները և պահպանել առողջ ու ակտիվ ապրելակերպ։
Հասցե՝ Սարյան 26/4
Հեռ․՝ 044-26 66 63

Ստուդիայի անվանումը՝ «Այո», նույնպես ունի իր գաղափարական նշանակությունը։ Հիմնադիրները ցանկանում են մարդկանց փոխանցել մի պարզ, բայց կարևոր միտք՝ առաջին հերթին ասել «այո» հենց իրենց։ Այսօր հաճախ է հնչում այն գաղափարը, որ մարդը պետք է ընտրի իրեն, սակայն ոչ միշտ է այդ միտքը լիարժեք հասկացվում կամ կիրառվում առօրյա կյանքում։ Նրանց համար այդ ընտրության հիմքում առաջին հերթին առողջությունն է։ Առողջությունը ամեն ինչի սկիզբն է և հիմքը։ «Այո» ասելը նշանակում է վերադառնալ դեպի ինքներդ ձեզ, ընտրել ձեզ և ընտրել ձեր առողջությունը։

Ստուդիայի ստեղծման հիմնական նպատակը եղել է մարդկանց ավելի մոտիկից ծանոթացնել պիլատեսի այս ձևաչափին և ցույց տալ դրա իրական արժեքն ու գեղեցկությունը։ Այսօր պիլատեսը մեծ թրենդ է դարձել, սակայն կենտրոնը ցանկանում է ցույց տալ, որ այն պարզապես թրենդ չէ։ Այն շատ ավելի խորքային համակարգ է, որը դուրս է սովորական սպորտաձևի սահմաններից և նպաստում է մարդու ամբողջական բարեկեցությանը։

Պիլատես ռեֆորմերով մարզումները չունեն տարիքային սահմանափակում։ Դրանք նախատեսված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար և հարմար են ինչպես երիտասարդների, այնպես էլ ավելի հասուն տարիքի մարդկանց համար։ Մեթոդը հատկապես արդյունավետ է այն մարդկանց համար, ովքեր վարում են նստակյաց կենսակերպ կամ ունեն սահմանափակ ֆիզիկական ակտիվություն։ Նման կենսակերպը հաճախ կարող է առաջացնել մեջքի ցավեր, հոդերի լարվածություն և շարժունակության սահմանափակումներ։

Մասնագետների խոսքով՝ պիլատես ռեֆորմերով մարզումները նպաստում են մարմնի բիոմեխանիկայի բարելավմանը՝ օգնելով վերականգնել շարժումների ճիշտ մեխանիկան, ամրացնել խորը մկանային համակարգը և զարգացնել մարմնի ճկունությունը։ Արդյունքում բարելավվում է կեցվածքը, նվազում են ցավերը, իսկ մարմինը դառնում է ավելի հավասարակշռված ու կայուն։ Ճկունության և շարժունակության զարգացումը կարևոր դեր ունի նաև մարմնի կենսունակության պահպանման մեջ, և հենց այս գաղափարի հիման վրա է ստեղծվել պիլատեսի այս համակարգը և ռեֆորմեր սարքավորումը։

AYO Pilates Studio-ն առաջարում է ինչպես անհատական, այնպես էլ խմբային պարապմունքներ։ Գրանցման գործընթացը կազմակերպված է հնարավորինս պարզ ձևով․ ցանկացողները կարող են օգտվել կենտրոնի օնլայն հարթակներից։ Օրինակ՝ Instagram-ի համապատասխան հղման միջոցով կարելի է անմիջապես գրանցվել, տեսնել ազատ ժամերը, պարապմունքների տեսակները և մարզիչներին՝ ընտրելով ամենահարմար տարբերակը։ Բացի այդ, կենտրոնի հետ կարելի է կապ հաստատել նաև հեռախոսազանգով, WhatsApp-ի միջոցով կամ հաղորդագրություն ուղարկելով Instagram-ում։ Կենտրոնը գործում է ճկուն գրաֆիկով և պատրաստ է պատասխանել հաճախորդների բոլոր հարցերին։
WhatsAPP: +374 44-266 663
Instagram booking: AYO Pilates Studio

AYO Pilates-ի հիմքում դրված է ոչ միայն աշխատանք, այլ նաև մեծ սեր, գաղափար և նվիրում։ Այն ստեղծվել է ոչ թե պարզապես որպես հերթական թրենդային կամ «ինստագրամյան» տարածք, այլ որպես առողջ ապրելակերպի գաղափարի իրականացման հարթակ։ Հիմնադիրների խոսքով՝ նպատակն այն է, որ մարդիկ ավելի գիտակցված մոտենան իրենց առողջությանը և սիրով զբաղվեն իրենց մարմնի և ինքնազգացողության բարելավմամբ։ Ստուդիայի ստեղծման ընթացքում ներդրվել են մասնագիտական գիտելիքներ, փորձ և երկար տարիների ուսումնասիրություններ։ Կենտրոնի թիմը մասնակցել է պիլատես ռեֆորմերի բազմաթիվ դասընթացների տարբեր երկրներում՝ ուսումնասիրելով տարբեր մոտեցումներ և մեթոդներ։ Այդ ճանապարհը, ինչպես նշում են նրանք, սկսվել է անձնական հետաքրքրությունից և այս մեթոդի հանդեպ սիրուց։

Ներկայումս կենտրոնը բանակցություններ է վարում երկու միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ, որոնք հետաքրքրված են այցելել ստուդիա՝ փորձի փոխանակման նպատակով։ Նրանք պատրաստակամություն են հայտնել իրենց փորձով կիսվել կենտրոնի մարզիչների հետ, և նախատեսվում է կազմակերպել հատուկ մաստեր-կլասներ թիմի և մասնակիցների համար։ Ստուդիայում հատկապես ընդգծում են, որ համագործակցության նախաձեռնությունը եղել է հենց այդ մասնագետների կողմից, ինչը թիմի համար մեծ գնահատանք և հաճելի անակնկալ է եղել։

Մարզումները կազմակերպվում են տարբեր մակարդակների համար։ Սկսնակների համար նախատեսված են առանձին ծրագրեր, որոնք օգնում են աստիճանաբար ծանոթանալ մեթոդին և ճիշտ յուրացնել վարժությունների տեխնիկան։ Միաժամանակ գործում են նաև ավելի առաջադեմ ծրագրեր այն մարդկանց համար, ովքեր արդեն ունեն փորձ և ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները։ Անգամ մեկ կամ երկու պարապմունքից հետո մարդիկ հաճախ սկսում են զգալ ռեֆորմեր մարզումների դրական ազդեցությունը։ Հոդերը դառնում են ավելի շարժունակ, մկանային համակարգը՝ ավելի ակտիվ, իսկ մարմինը սկսում է աշխատել ավելի ճիշտ և հավասարակշռված։













































































