
Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ Մսի Արտահանման Ֆեդերացիայի (USMEF) հետ համագործակցությամբ։ Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու ամերիկյան բարձրակարգ տավարի միս, ծանոթանալու մսի տարբեր կտորների առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց պրոֆեսիոնալ պատրաստման տեխնիկաներին։ Համտեսն ու ներկայացումը վարեց հայտնի շեֆ-խոհարար Կոնստանտին Ժբակովը, ով ներկայացրեց տավարի մսի տարբեր կտորները, դրանց առանձնահատկությունները և բարձրակարգ ռեստորանային պատրաստման մեթոդները։

Դե, եկեք անկեղծ լինենք․ մենք՝ հայերս, սիրում ենք համեղ սթեյքեր համտեսել, և, մեր մեջ ասած, բոլոր հայերը «մսի մասնագետ» են։ Ես ինքս ունեմ իմ նախընտրած ռեստորանները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ այցելում եմ հենց սթեյք և մսային ուտեստներ փորձելու համար։ Ուրախ եմ, որ ես էլ եղել եմ նրանց հյուրերի թվում՝ որպես հայտնի գուրման։

Միջոցառման ընթացքում հյուրերին միացավ նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ով շեֆ-խոհարարի հետ միասին մասնակցեց մսի կտրատման և սթեյքերի գրիլման գործընթացին։ American Prime Beef բրենդը նախատեսված է այն ռեստորանների և խոհարարների համար, ովքեր կարևորում են բարձրակարգ գաստրոնոմիան և որակյալ հումքը։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ներկայացվող միսը իր բարձր որակով և առանձնահատուկ հատկանիշներով կարող է զբաղեցնել իր ուրույն տեղը հայկական շուկայում։

ԱՄՆ մսի արտահանման ֆեդերացիան (USMEF) մսի և անասնապահության ոլորտի ամենաբազմազան անդամակցություն ունեցող միջազգային առևտրային կազմակերպություններից է, որը ներկայացնում է տավարի, խոզի և գառան մսի արտադրողներին, վերամշակողներին, մատակարարներին և գյուղատնտեսական կազմակերպություններին։ USMEF-ի առաքելությունն է բարձրացնել ԱՄՆ տավարի, խոզի և գառան մսի արժեքն ու շահութաբերությունը՝ զարգացնելով արտահանման շուկաներում պահանջարկը և միավորելով ոլորտի բոլոր մասնակիցներին («Putting U.S. Meat on the World’s Table»): Ի դեպ, Կոնստանտին Ժբակովը մի քանի խորհուրդներ տվեց անձամբ իմ հետևորդներին, ինչպես նաև հուշեց, թե ինչպես պետք է ճիշտ պատրաստել սթեյք և ինչպես այն ճիշտ մատուցել։ Իմ հատուկ ռեպորտաժը կարող եք դիտել իմ սոցիալական էջերում։

Կոնստանտին Ժբակովը ավարտել է Պլեխանովի ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետը՝ աշխատելով որպես խոհարար և ուսումնասիրելով ռուսական ու միջազգային խոհանոցները, ինչպես նաև մսի բաժանման տեխնիկաները։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Աշխատել է Olympic Penta հյուրանոցում, մասնակցել B-2 ակումբի ստեղծմանը, ապա միացել ARPICOM-ին՝ որպես Goodman սթեյքհաուսի ավագ շեֆ և Legato սրճարանի խոհարար։ Եղել է Beef & Reef-ի բրենդ-շեֆ, մասնակցել Bizon (Butcher) բրենդի ստեղծմանը, «Մաչետե» սթեյքի հեղինակն է, ներգրավված եղել Prime Beef Academy-ում և եղել Borodin’s Meat House ու Deli Chef բրենդների ամբասադոր։ Համագործակցել է USMEF, MLA, CBEF, ROBA, Mars, Bonduelle և այլ ընկերությունների հետ և ունի Pit Master կոչում։

Այս պահին Հայաստանում American Prime Beef ապրանքատեսականին հասանելի է HoReCa ոլորտի B2B համագործակցության համար: Թողնում եմ ընկերության սոցիալական էջերը, կայքը և կոնտակտները, եթե դուք հետաքրքրված եք իսկական ամերիկյան պրեմիում միս ձեռք բերելու հարցում։
+374 55-18 88 81






























































