Երևանում գործում են երկու adidas սրահներ․ բոլորս գիտենք Արամի 3 հասցեում գործող սրահը, իսկ օրեր առաջ արդեն Ռիո Մոլում բացվեց երկրորդ adidas սրահը։ Ներկայիս գնումների նոր մշակույթը պարտադրում է նոր մոտեցում, և երևանյան adidas սրահներն էլ ամբողջությամբ ներկայացվել են նորովի։ Այս առթիվ կազմակերպված միջոցառման հատուկ հյուրն էլ անվանի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն էր։

adidas բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Սպորտ Թայմ» ընկերությունն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ Սրահներում ներկայացված են սպորտային հագուստ և կոշիկներ՝ նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների ու ֆիթնեսի սիրահարների, այնպես էլ առօրյա ոճի կրողների համար։ Ժամանակի հետ համընթաց քայլելու և բրենդը արժանի մակարդակով ներկայացնելու նպատակով ընկերությունն իրականացրեց սրահի ամբողջական վերանորոգում․ թարմացվեց ամբողջ գույքն ու ինտերիերը՝ համապատասխանեցնելով adidas-ի միջազգային ստանդարտներին։

Վերանորոգումից հետո սրահը ամբողջությամբ փոխվել է․ առանձնացվել են երկու հիմնական բաժիններ՝ Originals (առօրյա ոճի հագուստ և կոշիկներ) և Performance (մարզիկների և ֆիթնեսի համար նախատեսված հավաքածուներ)։ Բացի այդ, սրահի տարածքը ընդլայնվել է մոտ 30%-ով, իսկ տեսականին՝ գրեթե կրկնապատկվել։

Տեսականին ընտրվում է մի քանի գործոնների հիման վրա․ նախ՝ ինչ է առաջարկում adidas-ը, ինչն է թրենդային տվյալ սեզոնում, ինչպես նաև հաշվի են առնվում հաճախորդների նախասիրությունները և հայաստանյան շուկայի պահանջարկը։ Տեսականին թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։

Միջոցառման գլխավոր հյուրը հայտնի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն էր, որի Հայաստան գալը հնարավոր դարձավ «Կերոն» հիմնադրամի և «Սպորտ Թայմ» ընկերության աջակցությամբ։ Էլինան դարձել է առաջին հայ մարզիկը, ով ընդգրկվել է WTA-ի լավագույն 40-յակում՝ գրանցելով պատմական արդյունք։ 2025-ի մարտին նա հասավ իր կարիերայի գագաթնակետին՝ դասակարգման աղյուսակում զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը։ «Սպորտ Թայմ»-ը պարբերաբար համագործակցում է սպորտային միջոցառումների հետ․ վերջերս այն hովանավորել էր հայտնի Les Mills fitness միջոցառումը, իսկ առաջիկայում նախատեսվում է համագործակցություն Երևանի մարաթոնի և այլ սպորտային նախաձեռնությունների հետ։

Վերաբացված սրահում հաճախորդը կարող է անձամբ փորձել կոշիկը կամ հագուստը, համոզվել չափի և հարմարավետության մեջ, ինչը հաճախ խնդիր է օնլայն գնումների դեպքում։ Բացի այդ, լինելով adidas-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ ընկերությունն ապահովում է մրցակցային գներ․ համեմատելով արտասահմանյան գները և դրանց առաքման արժեքը՝ կտեսնեք, որ երևանյան սրահից գնելն առավել նպատակահարմար է։ Իսկ սրահից տրամադրվող զեղչային քարտը ապահովում է ֆիքսված զեղչ հետագա գնումների համար, ինչը գնումները դարձնում է առավել շահավետ։
Արամի 3 /Ռիո Մոլ
______













































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում
The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում