
Prime Beauty Space-ը այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կտրվում է առօրյա հոգսերից ու գեղեցկանում՝ միշտ զգալով արժեք, հոգատարություն և անհատական մոտեցում։ Կենտրոնը նախատեսված է բարձրակարգն ու որակը գնահատող կանանց և աղջիկների համար։ Սրահի հիմնական ծառայությունները ուղղված են կանանց, սակայն մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններից կարող են օգտվել նաև տղամարդիկ։

Նախապատրաստական աշխատանքները տևել են մոտ 1.5–2 տարի՝ ներառելով բրենդի կոնցեպտի մշակում, ինտերիերի դիզայնի նախագծում, ծառայությունների հոսքի ձևավորում և պրոֆեսիոնալ թիմի հավաքագրում։ Prime Beauty Space-ը ստեղծվել է այն գաղափարով, որ գեղեցկությունը պետք է լինի հասանելի, պրոֆեսիոնալ և լի հոգատարությամբ։ Կենտրոնի նպատակն է ոչ միայն առաջարկել բարձրորակ ծառայություններ, այլև ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կզգա ջերմ վերաբերմունք, հարմարավետություն և ուշադրություն՝ իր ժամանակի ու գեղեցկության նկատմամբ։

PRIME Beauty Space-ի հաճախորդների համար ստեղծված է մի վայր, որտեղ ոչ միայն կստանան գեղեցկության ոլորտի նորագույն բոլոր ծառայությունները, այլև կգտնեն մթնոլորտ, որը կոգեշնչի նրանց և կաջակցի ինքնավստահության աճին։ Սրահի ինտերիերը մշակված է մինչև ամենափոքր դետալ՝ էլեգանտ, մինիմալիստական և ոճային լուծումներով, որոնք յուրաքանչյուր այցը դարձնում են հաճելի և հիշարժան։

Կենտրոնի առավելությունները
Բարձրակարգ նյութեր
Փորձառու և սերտիֆիկացված մասնագետներ
Օդափոխության ժամանակակից համակարգ
Ախտահանման սենյակ՝ 4 փուլով ախտահանման համար (բոլոր ծառայությունների դեպքում)
Հարմարավետ միջավայր, որտեղ կարելի է և՛ հանգստանալ, և՛ գեղեցկանալ
Միաժամանակ իրականացվող ծառայություններ՝ օրինակ՝ վարսահարդարում և մատնահարդարում

Առանձնահատկությունները
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի համար
Մուլտիֆունկցիոնալ տարածք՝ միաժամանակ մի քանի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ
Միայն բարձրորակ, անվտանգ և հուսալի գործիքներ ու նյութեր
Միջավայր, որը բարձրացնում է թե՛ աշխատակիցների, թե՛ հաճախորդների էներգիան
Կայանման խնդիրների բացակայություն

PRIME Beauty Space–ում առաջարկվում են գեղեցկության և խնամքի համալիր ծառայություններ․ Մատնահարդարում և պեդիկյուր՝ նորագույն տեխնոլոգիաներով ու թրենդային լուծումներով, բարձրորոակ նյութերով կատարվող թարթիչների և հոնքերի լամինացիա, վարսահարդարում և վարսերի խնամք՝ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից,դիմահարդարում՝ առօրյա, երեկոյան և հատուկ միջոցառումների համար: Նաև դեմքի խնամքի պրոցեդուրաներ՝ անհատական մոտեցմամբ, խորհրդատվություններ և անձնական beauty tips՝ փորձառու մասնագետներից: Ավելին, սրահը մշտապես համագործակցում է ոլորտի առաջատար բրենդների հետ, որպեսզի այցելուները ստանան միայն բարձրորակ պրոդուկտներ և արդյունավետ խնամք։

Սեպտեմբերի 8–ին տեղի ունեցավ PRIME Beauty Space–ի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին բազմաթիվ հյուրեր՝ դերասանուհիներ, բլոգերներ, գործընկերներ և հայտնի մարդիկ։ Հյուրերին սպասվում էր քաղցր հյուրասիրություն, հաճելի անակնկալներ, ինչպես նաև նվերներ: Միջոցառման գործընկերը MARY PARFUME խանութների ցանցն էր։ PRIME-ի հաճախորդներն ու հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ ամենապահանջված և ոճային բույրերին՝ Mont Blanc Signature Elixir, Coach Dreams Moonlight, Korloff Lady Blooming Eau de Parfum։ Խաղարկության արդյունքում 5 հաջողակ մասնակից ստացան հատուկ նվեր-բույրեր գործընկերոջ կողմից։ PRIME BEAUTY SPACE-ի գործընկեր ZEN SPA կենտրոնը խաղարկեց նաև 5 նվեր քարտ, իսկ միջոցառման ավարտին խաղարկության հավելյալ 5 հաղթողներ ստացան նվեր քարտեր PRIME-ի հիմնադիր Թեհմինե Պետոսյանի կողմից։

PRIME Beauty Space–ը նոր խոսք է Երևանի beauty ոլորտում։ Այստեղ դուք կգտնեք ոչ միայն մասնագիտական մոտեցում, այլև ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր այց դարձնում է գեղեցկությունը Ձեր կյանքի անբաժան մաս։
PRIME Beauty Space
Ռոստոմի 30
044-35 33 32

























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը