
Առաջին Հայ-Բելգիական պարտեզը գործում է Բագրևանդի փողոց 43, տուն 66 հասցեում, իսկ նոր մասնաճյուղն իր դռները բացեց Ջրվեժում՝ Թևոսյան 2/2 հասցեում: Կենտրոնում կիրառվում են բելգիական մեթոդաբանության տարրեր, խաղային ուսուցում, ազատ մտածողության խթանում։ Որպես հիմք օգտագործվում է ոչ միայն ՀՀ Կրթության և Գիտության նախարարության հաստատած կրթական ծրագիրը, այլև լրացուցիչ եվրոպական մանկավարժական մեթոդներ։ Մանկապարտեզը գործում է ամեն օր՝ 08:30-ից մինչև 18:30՝ երեք ժամային գրաֆիկով։

Կենտրոնի պրոֆեսիոնալ մասնագետները կազմակերպում են ուսուցողական խաղեր, թեմատիկ դասընթացներ, ծնողի նախընտրությամբ սովորեցնում մինչև վեց լեզու և ապահովում երեխաների զբոսանքը։ Հայ-Բելգիական պարտեզը համալրված է բելգիական խաղային և ախտահանիչ սարքավորումներով, առաջարկում է չորս անգամյա հատուկ մշակված սննդակարգ, օրթոպեդիկ ներքնակներ, բարձեր և բարձրորակ սպասարկում։ Փոքրիկներն այստեղ ընդունվում են պարտադիր ջերմաչափումից հետո։ Ծնողները նույնիսկ ազատվում են պարտեզ հասցնելու մտահոգությունից, քանի որ մինչև 6 կմ շառավղով տրամադրվում է փոխադրամիջոց։

Կենտրոնում գործում են 1.5-6 տարեկան երեխաների չորս խմբեր, որոնցից յուրաքանչյուրում նախատեսված է 9–15 երեխա։ Հայ-Բելգիական Պարտեզը լիցենզավորված կենտրոն է, ուստի մասնագետները ևս պարտադիր ունեն համապատասխան լիցենզիա։ Կենտրոնը որդեգրել է «Առողջ ափսե» մոտեցումը, որի շնորհիվ մեծ ուշադրություն է դարձվում առողջ սննդակարգին։ Ֆիզիկական ակտիվությունը, բավարար քունը և անվտանգ վարքագծի պահպանումը կարևորելով՝ այստեղ բացառվում է տրանսճարպերի և կերակրի աղի չարաշահումը իսկ շաքարավազի քանակը կրկնակի նվազեցված է ճաշացանկում:

Սննդակարգում գերակշռում են մրգերն ու բանջարեղենը՝ կանխարգելելու ճարպակալումը, շաքարային դիաբետը և այլ առողջական խնդիրներ։ Հայ-Բելգիական մանկապարտեզը համագործակցում է բելգիական կրթական հաստատությունների հետ, որոնց մասնագետները պարբերաբար այցելում են Հայ-Բելգիական Պարտեզ։

Այստեղ երեխաները վաղ տարիքից սովորում են շփվել երկլեզու և եռալեզու միջավայրում։ Նրանք ծանոթանում են եվրոպական արժեքներին, հանդուրժողականությանը և թիմային աշխատանքի հիմունքներին։ Միջավայրը մեծ ուշադրություն է դարձնում երեխաների սոցիալական հմտությունների զարգացմանը։
Հայ-Բելգիական Պարտեզ.
Գունավոր մանկությունը սկսվում է այստեղից
Ջրվեժ՝ Թևոսյան 2/2. 077-80-80-21
_______





























































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը