
ANGUS CHEF-ն իսկական meat lover-ների համար է: Ճիշտ է, առողջ սննդակարգի հետևողները և երեխաները նույնպես այստեղ կգտնեն իրենց նախընտրած թեթև սնունդը, բայց այս ռեստորան առաջնահերթ պետք է այցելել, եթե սիրում եք հատկապես անգուսի մսից ուտեստներ: Մենյուում՝ պիցցաներ (փորձեք հենց ֆիրմային անգուսի պիցցան), տաք ուտեստներ, բուրգերներ, աղցաններ և գլխավոր այցեքարտը՝ անգուսի քաբաբ, իքիբիր և լահմաջո:

Ի դեպ, նույնիսկ բուսակերների համար կար հատուկ լահմաջո, ասում եմ չէ՞ բոլորն այստեղ կգտնեն իրենցը: Փորձեք նաև ֆիրմային կարտոֆիլը, հենց իրենց թանը, բուրատայով կապրեզեն ու ծովախեցգետնով կեսարը: Դեռ մի քանի արևոտ օրեր մեզ սպասվում են, այնպես որ կարող եք բացօթյա հատվածում նստել, իսկ փակ սրահում էլ հաճելի է հետևել Շեֆի աշխատանքին և տեսնել, թե ինչպես է պատրաստվում Ձեր պատվերը: Փորձեք նաև հայկական Dargett և գերմանական Weihenstephaner գարեջուրը, ֆիրմային ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլները, լիմոնադները….մի խոսքով ամեն անգամ կարող եք նոր բան փորձել, ըստ օրվա տրամադրության:

Ռեստորանը գործում է ամեն օր՝ առավոտյան 11.00-ից մինչ 01.00, գրանցեք առաքման հեռախոսահամարը՝ 033-27 77 72, իսկ գներին կարող եք ծանոթանալ հենց իրենց ինստագրամյան էջում, հղումը ներքևում թողնում եմ: Ի դեպ, առաքում կարող եք պատվիրել Yandex.eat, Glovo և Buy.am առաքման ծառայություններով ևս:
Սարյան 2
033-27 77 72
















































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը