l

lifestyle

Exclusive! Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ը Ռաս ալ-Խայմայում

Ռաս ալ-Խայմայի InterContinental Resort-ում տեղի ունեցավ Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ը, որին ես ևս ներկա էի FASTEX Ecosystem-ի հրավերով: Խաղային արդյունաբերության սկսնակ և միջազգային գիգանտներ մրցանակաբաշխությանը մասնակցող 100-ից ավել ընկերությունների թվում էին։ Մրցանակաբաշխության ընթացքը, հյուրերը և աստղային հյուրերը՝ իմ էքսկլյուզիվ ռեպորտաժում, հենց Պարսից ծոցի ափից: 

  • Հայկ Շաբանյան
  • Կամո Թովմասյան

Երրորդ մրցանակաբաշխությունը, որը տեղափոխվել էր Ռաս ալ-Խայմա, գերազանցեց նախորդներին իր մասշտաբներով: Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0 մրցանակաբաշխությանը ներկայացված էին բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց մասնակցության վճարումը բացառապես FTN-ով է։ Հիշեցնեմ, որ նախորդ մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել Հայաստանում՝ 2024 թ.-ի հուլիսին: Կարող եք վերհիշել մեր ռեպորտաժը ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Ռաս ալ-Խայման դարձել է արագ զարգացող crypto, gaming, տեխնոլոգիական կենտրոն: Ունենալով շուրջ 400 000 բնակչություն, այն իր մեծությամբ 6-րդ քաղաքն է Արաբական Միացյալ Էմիրություններում: 

Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ին ներկա էին շուրջ 600 հյուր ամբողջ աշխարհից: The B.F.T.H. Arena Awards-ը անհավանական հնարավորություն է օնլայն խաղերի ստեղծողների, դիզայներների սկսնակ և փորձառու մասնագետների համար: Ունենալով զգալի մրցանակային ֆոնդ, շահած միջոցները ուղղվում են հաղթող նախագծերի խթանմանը և համաշխարհային ճանաչում ձեռք բերելուն:

16 անվանակարգերում մրցանակների արժանացան Ortak Marketplace-ում, նաև gaming հարթակում նոր նախագծերով հանդես եկած ընկերությունները և անհատներ ամբողջ Աշխարհից:

Fastex էկոհամակարգի համահիմնադիր Վիգեն Բադալյանի գլխավորությամբ, մինչ մրցանակաբաշխությունը, երկու օր շարունակ ընթացող Harmony Meetup VI-ի շրջանակներում կազմակերպվել էր հանդիպումներ միջազագային խոսնակների, մասնագետների հետ, ինչպես նաև ներկայացվել էր Fastex էկոհամակարգի նոր նախագծերը:

Մոտ 9 ժամ ընթացող միջոցառումը զարմացնում էր իր մասշտաբներով, շոու-ծրագրով, աստղային հյուրերով և անակնկալներով:

Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0 մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվեցին հանդիսավոր արարողության ժամանակ, 15 անվանակարգում։  

Մրցանակների հանձնման ավարտին հյուրերին սպասվում էր շքեղ հրավառություն:

Միջոցառման ընթացքում ամփոփվեց նաև PopOK Property խաղարկությունը, որի գլխավոր մրցանակը լյուքս ապարտամենտ էր Ռաս ալ-Խայմայում: Խաղարկությունը կազմակերպել էր PopOK Gaming-ը՝ YoCerebrum-ի և Ortak NFT marketplace-ի հետ համատեղ: Խաղարկությանը մասնակցելու համար պարզապես անհրաժեշտ էր Ortak պլատֆորմից գնել տոմս ընդամենը 1 FTN արժողությամբ: 

Բացի Ռաս ալ-Խայմայում լյուքս ապարտամենտ շահած մասնակցից, 42 800 հաջողակներներ ստացան այլ մրցանակներ (FTN token-ներ և գալիք խաղարկությունների անվճար տոմսեր): Խաղարկության տոմսերի քանակը՝ շուրջ 150.000: 

Անչափ տպավորիչ էր նաև Դուբայի հայտնի դրոն-շոուն՝ 300 դրոններով:

Երեկոյի հատուկ հյուրն էր՝ 2000-ականների գերաստղ Անասթեյշան:

Հաջորդ անակնկալ հյուրը՝ Tataki հիթի հեղինակ ARGY-ն էր:

Դե իսկ ամենամեծ անակնկալը՝ Աշխարհի Թիվ 1 DJ Martin Garrix-ի շոուն էր կեսգիշերից հետո:

Martin Garrix-ն այս տարի հեղինակավոր DJ MAG-ի կողմից ճանաճվել է Աշխարհի Թիվ 1 DJ-ը՝ գլխավորելով ամենամյա TOP 100 DJ ցանկը:

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top