
Դիզայները ներկայացրեց նաև Voyage տրիկոտաժե և քաշմիրե հավաքածուները, ինչպես նաև բոլորովին նոր մետաքսե հավաքածուի նախնական ցուցադրությունը, որը սեպտեմբերին կներկայացվի Փարիզում։ Երեկոյի հյուրերն առաջինն էին, ովքեր տեսան և փորձեցին նոր հավաքածուն։

Պոչավոր բարձրակրունկներով հայտնի ALEKSANDERSIRADEKIAN բրենդը հավաքել էր հյուրերին Երևանի «Գրանդ Հոթել Երևան»-ում՝ կոկտեյլ-երեկոյի շրջանակում, որը նվիրված էր նոր մետաքսե կրուիզային հավաքածուի մեկնարկին։

Բրենդի հիմնադիր և դիզայներ Ալեքսանդր Սիրադեկյանը վաղուց էր աշխատում հագուստի նոր գծի ստեղծման վրա՝ ոգեշնչվելով աշխարհի տարբեր երկրներ կատարած իր ճանապարհորդություններից։

«Ինձ հետաքրքիր էր տեսնել մեր հերոսներին ոչ միայն հասարակական միջոցառումների և կարմիր գորգերի վրա, այլև պատկերացնել նրանց բեքսթեյջային կերպարը», — նշեց դիզայները։

ALEKSANDERSIRADEKIAN VOYAGE-ը բացում է ճանապարհորդությունների իր աշխարհը, որտեղ ոճն ու հարմարավետությունը միահյուսվում են՝ ստեղծելով ձեր անհատական և վառ կերպարը։ Տրիկոտաժից և մետաքսից պատրաստված բազային հագուստի լայն տեսականին հնարավորություն է տալիս հեշտությամբ համադրել տարբեր մոդելներ՝ ձևավորելով սեփական յուրահատուկ ոճը։

Հրաշալի կազմակերպված երեկոյի հեղինակը Սյուզի Այրումյանն էր, ով պարբերաբար Երևանի Grand Hotel Yerevan-ում կազմակերպում է նման բարձրակարգ, փակ և առանձնահատուկ միջոցառումներ։ Հատուկ շնորհակալություն՝ SAY YES մոդելային գործակալությանը, «Կատարո» գինիներին և բոլոր գործընկերներին, որոնց աջակցությամբ երեկոն դարձավ իսկապես հիշարժան, նրբաճաշակ ու բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում։






























































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում