Երկար սպասված նախագիծն արդեն իր դռներն է բացել բնակիչների և այցելուների առաջ՝ ներկայացնելով ժամանակակից բնակելի միջավայրի նոր չափանիշներ Նոր Նորք վարչական շրջանում։ Բնակելի համալիրի բոլոր բնակարանները վաճառված են։

Բացման միջոցառման ընթացքում բնակիչները ստացան իրենք համար պատրաստած նվերները և բնակարանի վկայականները , հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու համալիրի գաղափարին, ճարտարապետական լուծումներին, բնակարանների հատակագծերին և այն բոլոր առավելություններին, որոնք առաջարկում է նախագիծը ապագա բնակիչներին։

«Դավիթ Բեկ 290»-ը կառուցվել է Երևանի ամենազարգացող թաղամասերից մեկում՝ ապահովելով հարմար տրանսպորտային կապ, զարգացած ենթակառուցվածքներ և քաղաքային կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Նախագծի ժամանակակից ճարտարապետությունը, մտածված ընդհանուր տարածքները և հարմարավետ բնակարանային լուծումները այն դարձնում են գրավիչ տարբերակ թե՛ ընտանիքների, թե՛ ներդրողների համար։ «Դավիթ Բեկ 290» բնակելի համալիրը գտնվում է Երևանի ամենաբարձր բնակելի հատվածում՝ Նոր-Նորք 5-րդ զանգվածում, և առանձնանում է հարմար աշխարհագրական դիրքով՝ ապահովելով բարձր սեյսմակայունություն և էկոլոգիապես մաքուր միջավայր։

«Դավիթ Բեկ 290»-ը ARM Construct ընկերության մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնված թվով երկրորդ նախագիծն է։

Բնակելի համալիրը գտնվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անմիջապես դիմաց։ Տեղադիրքը հատուկ ընտրված է այնպես, որպեսզի համալիրի բնակիչները վայելեն հնարավորինս գեղեցիկ և բաց տեսարաններ։

Նախագիծն առանձնանում է իր ճարտարապետական լուծումներով և արտաքին տեսքով․ շենքը երեսպատված է բնական տրավերտինով և սև տուֆով, իսկ մոդեռն ոճի նախասրահները ստեղծում են հարմարավետ և ներկայանալի միջավայր։

Այստեղ ձևավորվել է հաճելի և անվտանգ միջավայր ընտանիքի բոլոր անդամների համար՝ BBQ Zone, զբոսանքի և հանգստի գոտիներ, մանկական խաղահրապարակ, բացօթյա սպորտային անկյուն:

Առավելություններ և տեղադիրք՝ տեսարան դեպի Արարատ լեռ և Սբ. Սարգիս եկեղեցի, ինչպես նաև դեպի Երևանի քաղաքային տեսարան: Գտնվելով Միկոյան և Դավիթ Բեկ փողոցների հանգույցում՝ ապահովում է արագ հասանելիություն կարևոր ենթակառուցվածքներին:

Այս ամենը «Դավիթ Բեկ 290»-ը դարձնում է ժամանակակից, հարմարավետ և ընտանիքների պահանջներին համապատասխան բնակելի համալիր Նոր Նորքում։

Շրջայցի ընթացքում առանձնահատուկ տպավորություն թողեցին շենքի արտաքին տեսքը, մուտքային հատվածների ձևավորումը և բնակիչների համար նախատեսված հարմարավետ միջավայրը։

Ակնհայտ է, որ նախագծի իրականացման ընթացքում ուշադրություն է դարձվել ոչ միայն շինարարական որակին, այլև բնակիչների առօրյա կյանքի հարմարավետությանը։ Այսպիսի նախագծերը կարևոր դեր ունեն Երևանի քաղաքաշինական զարգացման գործում՝ ստեղծելով նոր, ժամանակակից և որակյալ բնակելի միջավայր։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Arm Construct ընկերության ողջ թիմին «Դավիթ Բեկ 290» նախագծի հաջող մեկնարկի և պաշտոնական բացման կապակցությամբ։ Մաղթում եմ նոր հաջողություններ, մասշտաբային նախագծեր և շարունակական զարգացում Հայաստանի շինարարական ոլորտում։

Եթե ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ Arm Construct ընկերության նախագծերին կամ ստանալ տեղեկատվություն ազատ բնակարանների վերաբերյալ, կարող եք կապ հաստատել. Գրասենյակի Հասցե՝ Սլավիկ Չիլոյան 17
Հեռախոս՝ +374-41 00 10 60
Կայք՝ armconstruct.am




































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում
The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում