l

lifestyle

PROFOOD ARMENIA 2026-ի մեկնարկը տրված է

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պաշտոնապես մեկնարկեց արդեն երկրորդ, PROFOOD ARMENIA 2026-ը՝ սննդի արդյունաբերության և HoReCa ոլորտի միջազգային ցուցահանդեսն ու բիզնես հարթակը, որը կշարունակվի մինչև հունիսի 21-ը։ 

Ներկա էի PROFOOD ARMENIA 2026-ի բացմանը և ամբողջ օրվա ընթացքում հետևում էր միջոցառման ընթացքին՝ ծանոթանալով մասնակից ընկերություններին, ոլորտային նորություններին, միջազգային հյուրերին և բիզնես համագործակցության հնարավորություններին։

 Մուտքն ազատ է, այցելեք նաև հունիսի 20-ին և 21-ին՝ մինչ 20.00, պարզապես մուտքի մոտ պետք է գրանցվել:

PROFOOD ARMENIA-ն երկրորդ տարին անընդմեջ միավորում է արտադրողներին, ներմուծողներին, արտահանողներին, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին, գնորդներին և ոլորտի մասնագետներին մեկ հարթակում։ Արդեն առաջին օրը ցուցահանդեսային տաղավարներում տիրում էր ակտիվ աշխատանքային մթնոլորտ․ այցելուները ծանոթանում էին սննդի և խմիչքների արտադրողների նոր առաջարկներին, իսկ ընկերությունները ներկայացնում էին իրենց արտադրանքը և զարգացման ծրագրերը։

Միջոցառման շրջանակում անցկացվում են էքսպո-ցուցադրություններ, խոհարարական մաստեր-կլասներ, HoReCa ոլորտին վերաբերող քննարկումներ, պանելային հանդիպումներ, B2B գործարար բանակցություններ, ինչպես նաև արտահանման և ներմուծման նոր հնարավորությունների ներկայացումներ։ Առաջին օրվանից արդեն մեկնարկել են համագործակցության շուրջ բազմաթիվ հանդիպումներ, որոնք խոստանում են նոր բիզնես կապեր և միջազգային գործընկերություններ։

Այս տարվա PROFOOD ARMENIA-ն առանձնանում է իր միջազգային ընդգրկմամբ։ Հայաստան են ժամանել ճանաչված խոհարարներ, ռեստորատորներ և ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչներ, ովքեր մասնակցում են քննարկումներին, վարպետաց դասերին և ներկայացնում համաշխարհային փորձը։

Առաջիկա օրերին մասնակիցներին սպասում են նաև PROCHEF ARMENIA 2026 միջազգային խոհարարական մրցույթը և ARARAT SUMMER CUP 2026 (PROFOOD x ARARAT) մրցույթը, որոնք միջոցառման ամենասպասված իրադարձություններից են։

 Ցուցահանդեսի շրջանակում գործում է նաև Food Festival Zone-ը, որտեղ համախմբվել են համեղ ուտեստները, թարմ ըմպելիքները, կենդանի երաժշտությունն ու ժամանցային ծրագրերը։ Առաջին օրվա երաժշտական տրամադրությունն ապահովեց DJ Guevo (Kai)-ն, իսկ հաջորդ օրերին այցելուներին սպասում են նոր երաժշտական կատարումներ և փառատոնային մթնոլորտ։

Եթե դեռ չեք հասցրել այցելել, ապա առջևում ևս երկու հագեցած օր կա՝ նոր համտեսներով, մասնագիտական հանդիպումներով, մրցույթներով, վարպետաց դասերով և հետաքրքիր բացահայտումներով։ Այցելեք PROFOOD ARMENIA 2026 և դարձեք այս մեծ գաստրոնոմիական ու բիզնես իրադարձության մի մասը։

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում

back-top