
Հիմնադրամը զբաղվելու է երաժշտության ոլորտում հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված հարցերի կարգավորմամբ՝ պաշտպանելով հայաստանյան երգարվեստի ներկայացուցիչների շահերը: Այն կլինի լիցենզավորված հարթակ երաժշտական պրոդյուսերների, գործակալների, կայացած արտիստների և, ընդհանուր առմամբ՝ հայկական և համաշխարհային երաժշտության առանցքային դեմքերի միջև կապի համար։
Ակադեմիան ունի հետևալ կառուցվածքը` Ակադեմիայի անդամներ, Խորհրդի անդամներ, Խորհրդի նախագահ: Անդամակցության ժամկետը 2 տարի է։ Անդամները կարող են վերընտրվել կամ փոխվել։ Ակադեմիայի անդամ կարող են դառնալ Հայաստանում և արտերկրում ստեղծագործող հայազգի առաջատար երաժիշտներն ու կատարողները՝ կոմպոզիտորներ, դիրիժորներ, գործիքավորողներ, նաև՝ երաժշտական պրոդյուսերներ, երգերի բառերի հեղինակներ, ռեժիսորներ ու օպերատորներ, երաժշտական ոլորտի դասախոսներ, հեռուստատեսության և ռադիոյի ներկայացուցիչներ, ինչպես նաև երաժշտության բնագավառի հետ կապված տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ։ Ակադեմիայի դռները բաց են երաժշտական ոլորտի բոլոր այն մարդկանց առջև, որոնք իրենց ավանդն ունեն հայկական բարձրորակ երաժշտություն ստեղծելու նվիրական գործում։ Նորաստեղծ ակադեմիայի նորընտիր նախագահը ներկայումս կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է:

«Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամը նաև անցկացնելու է «Խազեր» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը՝ «Խազ» մրցանակով։ Մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկելու է արդեն այս տարվա նոյեմբերի 1-ից։ Հայկական ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխությունը կկայանա 2025թ․ մարտի 15-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀԱԵԱ-ի պաշտոնական կայքէջում` www.anma.am






































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը