Երաժշտական մրցանակաբաշխություններ վերջին տարիներին չէին կայանում, հիմա, կարծես, այդ ենթամշակույթը նորից թափ է ստանում, տեսնենք ինչ կլինի արդյունքում: Թե արդյոք շոուբիզնեսյան կրքերը էլի կզարգանան, լավագույնների պայքարը էլի առաջին պլան կգա` ցույց կտա ժամանակը, իսկ հիմա առաջարկում եմ դիտել մեր ռեպորտաժը Միացյալ Նահանգներից:
Եկեք անկեղծ լինենք, այսօր հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիցներից շատերն են ապրում և ստեղծագործում ԱՄՆ-ում և պատահական չէ, որ այս տարվա գլխավոր շոու-բիզնեսյան իրադարձությունն էլ հենց Լոս Անջելեսում էր: Եվ ահա երկարատև ընդմիջումից հետո, թվով երկրորդ անգամ հեղինակավոր Dolby Theatre-ում կրկին անցկացվեց ARMENIAN MUSIC VIDEO AWARDS-ը երևի թե մինչ օրս ամենաշքեղն ու մասշտաբայինը: Ի դեպ այն սկիզբ է առել հեռավոր 2005-ին և անց է կացվել Լոս Անջելեսի ամենահեղինակավոր դահլիճներում...
Հետարքիր է, որ բացի արդեն սիրված ու տարիներ շարունակ բեմում փայլող աստղերը, ներկայացված էին նաև նոր անուններ, ինչը կարծես նոր շունչ և գուցե հույս է հաղորդում, որ հայկական երգարվեստը դեռ ճանապարհ ունի անցնելու և նոր սերունդն էլ կարող է մեզ զարմացնել: Սիրուշոյի, Իվետա Մուկուչյանի, Անդրեի, Արման Հովհաննիսյանի, Քրիստինե Պեպելյանի, Արմենչիկի, Սևակ Ամրոյանի, Արփիի, Սոնա Ռուբենյանի, Մոնիկա Նազարյանի, Սոֆի Մխեյանի, Ռոզա Լինի, Արաբոյի, Գոռ Եփրեմյանի և այլ հայտնի երգիչների կողքին առաջին անգամ հնարավորւթյուն ունեցան Դոլբիի բեմում ներկայանալ Մալենան, Սյուզաննա Մելքոնյանը, Անահիտ Հակոբյանը, Լեահն, Գասոյան, Պարգը, Յելլոհարթը...
Նախագծի հեղինակներն են պրոդյուսերներ Արա Կազարյանը, Դավիթ Ադամյանը և Մարգարա Տունիյևան: Մրցանակաբաշխությունը վարում էին Արա Կազարյանը, Արմինկան, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Մհեր Բաղդասարյանը, Անի Երանյանը, Վրույր Թադևոսյանը, Գայանե Ավետիսյանը և Տաթևիկ Եկեզյանը…
Հադիսատեսին հուզեց հատուկ երաժշտական տրիբյուտով Լոս Անջելես ժամանած Կարենի և Սևակի դաշնամուրային կատարումը, որը նվիրված էր վերջին տարիներին երկրային կյանքը լքած հայտնի անուններին…
Տպավորիչ հատված էր «Հերոս տղերքը մեր» երգի կատարումը, որի համար «Արևիկ Մյուզիք սենթր» մակական երգչախումբը դահլիճի լայվ քվեարկության արդյունքում ստացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որը տամադրել էր մրցանակաբաշխության հովանավորներից աշխարհահռչակ ֆրանսիական BACCARAT ընկերությունը:
Միջոցառումն աչքի ընկավ նաև աստղաշատ մրցանակ հանձնողներով. Էմմի, Գնել Ուլիխանյան, Մարտա Կիրակոսյան , Վահագն Գրիգորյան, Սարգիս և Մանո Գրիգորյաններ, Թելման Խաչատրյան և այլոք....
Ռուբեն Մաթևոսյանին տրվեց մեծարման գլխավոր մրցանակը, իսկ Արթուր Գրիգորյանի անվան հատուկ մրցանակն առաջին անգամ ստացավ երգչուհի Նունե Եսայանը:
Մրցանակաբաշխության բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն էր, ով իրականացրել է վերջին տարիներին Հայատանում տեղի ունեցած ամենահաջողված ու մասշտաբային միջոցառումներն ու համերգները... Միջոցառումը տպավորիչ էր նաև հովանավորների առատությամբ, որն աննախադեպ էր Լոս Անջելեսի մշակութային կյանքում:
Եթե անկեղծ ես ևս հրավիրված էի, բայց Ռաս ալ-Հայմում արդեն ունեի նկարահանումներ և չկարողացա մեկնել: Փոխարենը կփորձեմ ներկա լինել հաջորդ տարի ` 2025թ.-ի դեկ. 13-ին, կրկին նույն սրահում պլանավորված ARMENIAN MUSIC VIDEO AWARDS 2025 մրցանակաբաշխությանը, որը տոնական է լինելու, այդ երեկո կնշվի մրցանակաբաշխության 20-ամյակը:
Ինձ մնում է շնորհավորել գործընկերներիս այս շքեղ երեկոյի առթիվ, բոլոր արտիստներին, ովքեր արժանացան մրցանակի, դիզայներներին, բյութի ոլորտի մասնագետներին, որոնց աշխատանքը ոչ պակաս կարևոր էր բեմում և իհարկե Լոս Անջելեսում բնակվող մեր հայ հանդիսատեսին:
Հատուկ շնորհակալություն լուսանկարիչ
Լեվոն Ղաջոյանին:
Մրցանակաբաշխությունը հունվարի առաջին կեսին կցուցադրվի Հայաստանյան գլխավոր հեռուստաալիքներից մեկի եթերում, ինչպես նաև Լոս Անջելեսում (ավելի մանրամասն շուտով): Այն հասանելի կլինի նաև YouTube- ում…