
Երևանում կա 25-50 տարեկան շատ թույն մասսա, որը կարիք ունի գտնելու իր տեղը, որտեղ կլինի հանգիստ, կտեսնի իրեն հաճելի դեմքերի, կլսի այն լավ մյուզիք, կխնդրի բարմենին պատրաստել իր սիրած կոկտեյլը ու ուիքենդներին լավ ժամանակ կանցկացնի՝ ապահով լինելով բոլոր առումներով։

ORA Lounge Club-ը գտնվում ա Ալեք Մանուկյան 12/6 հասցեում՝ Messier 53 հյուրանոցի դիմաց, GalaCreed ռեստորանի կողքին։ Քաղաքի կենտրոնում, բայց միևնույն ժամանակ կենտրոնական աղմուկից, ավելորդ հետաքրքրասեր հայացքներից ու խցանումներից մի փոքր հեռու։ Կա նաև մեծ ու հարմարավետ կայանատեղի, ինչը Երևանի գիշերային կյանքի համար հաճախ դառնում է կարևոր առավելություն։ ORA-ն աշխատելու ա ամեն օր՝ 20:00-ից մինչև առավոտյան 03:00-ը։

Խոհանոցը ֆյուժն ա՝ հայկական և եվրոպական համերի հետաքրքիր համադրություններով։ Բարային հատվածում՝ 10-ից ավել հեղինակային կոկտեյլներ, բայց նաև դասական կոկտեյլային քարտ, որից, օրինակ, ես ինքս չեմ կարողանում հրաժարվել։

Մեկ այլ կարևոր առանձնահատկություն՝ խիստ ֆեյս-քոնթրոլն է։ Շատերը դա ընկալում են որպես սահմանափակում, բայց իրականում այն ձևավորում ա հենց այն միջավայրը, որտեղ մարդիկ գալիս են հանգստանալու, շփվելու և իրենց ապահով զգալու համար։ Հենց այդ պատճառով այստեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անվտանգությանն ու հարմարավետությանը։ Երբ գալիս ես ORA, պետք է վստահ լինես, որ ճիշտ տեղում ես, ճիշտ մարդկանց շրջապատում ու ճիշտ մթնոլորտում։

Ու հետո ասեմ՝ ոչ սվոյսկի մարդկանց այստեղ առանձնապես հետաքրքիր էլ չի լինելու։ Այստեղ գալու են մարդիկ, որոնց երակներում հոսում ա Երևանի գիշերային կյանքը, եթե հասկանում ես՝ ինչ նկատի ունեմ։

Մյուզիքի մասին։ Ամեն օր լինելու են DJ-ներ, պարբերաբար նաև հրավիրված հյուր DJ-ներ։ Փոփ հիթեր, մեր հին սիրած երգերից մինչև նորերը։ Բայց տեխնոյի սիրահարների համար չէ։ Այստեղ թեթև, հաճելի մյուզիք է՝ հավեսով ժամանակ անցկացնելու համար։

ORA Lounge Club-ը կարող է ընդունել շուրջ 100 հյուր։ Բացի հիմնական սրահից, կա նաև փակ առանձին հատված՝ մինչև 15 հյուրի համար։ Ոչ թե դասական VIP, այլ առանձնացված տարածք նրանց համար, ովքեր առիթ են նշում ու չեն ցանկանում լինել ընդհանուր սրահում։ Այս հատվածն աշխատելու է դեպոզիտային համակարգով, ու ամբողջ երեկոյի ընթացքում ունենալու ես քո անհատական բարմենին։ Շատ հարմար տարբերակ ա ծննդյան տարեդարձի կամ ցանկացած առիթ նշելու համար, նկատի ունեցիր։

Ինձ դուր եկավ նաև բացօթյա հատվածը։ Եթե ուզում ես մի պահ շունչ քաշել բոլորից հեռու կամ, ոնց ասում են, մի սև սուրճ խմել մաքուր օդին, բարային տեռասան հենց այդ 5 րոպեանոց դադարի համար ա։

Եթե սիրում ես քաղաքային գիշերային կյանքը, բայց միևնույն ժամանակ գնահատում ես հարմարավետությունը, որակյալ երաժշտությունը, լավ կոկտեյլները և ընտրված միջավայրը, ORA Lounge Club-ը հաստատ այն հասցեներից է, որը պետք է հայտնվի քո ցանկում։
12/6 Alek Manukyan
055-044 044


















































2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
ORA Lounge Club․ նոր հասցե նրանց համար, ովքեր սիրում են որակյալ գիշերային կյանքը
Arm Construct ընկերության «Դավիթ Բեկ 290» նախագծի պաշտոնական բացումը
ALEKSANDERSIRADEKIAN ապրանքանիշն իր նոր հավաքածուն ներկայացրեց «Գրանդ Հոթել Երևան»-ում
PROFOOD ARMENIA 2026-ի մեկնարկը տրված է
GUAVA NOVA սրահի բացումը Տերյան 52 հասցեում
KAMOBLOG MOJITO with SPRITE փարթին N7 Beach Club-ում