
Սևանի հեքիաթային բնությունից, գույներից ու համերից ոգեշնչվելով՝ Յասամանը այս անգամ նորից կերպարանափոխվեց։ Ռեստորանի ինտերիերը ծովային ոճ ունի՝ գործած առաստաղով, ջրային հանգիստ պատկերներով ու չպարտադրող գույներով, բայց ինտերիերի մեջ որոշիչ դերը Յասամանից բացվող տեսարանն է՝ Սևանի առեղծվածային գեղեցկությամբ ու կախարդանքով։

Ռեստորանն ունի ընդհանուր սրահներ և առանձնասենյակներ, ափամերձ բացօթյա տարածք՝ տարբեր միջոցառումներ իրականացնելու ու Սևանում ժամանցային կյանքն ակտիվացնելու նպատակով։ Լճի ձկնային ուտեստների սեզոնայնությունից բացի՝ մենյուում ներառված են նաև մսային տարբեր ուտեստներ։ Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև հայկական ավանդական ուտեստներից մի քանիսը, որ խոհարարների կողմից յուրահատուկ մեկնաբանություն են ստացել․ տոլման, օրինակ, նույնպես կերպարանափոխվել է Սևանում՝ ստանալով ձկան յուրահատուկ համ։

Յասամանի բար մենյուում ներկայացված է ալկոհոլային խմիչքների լայն ու բազմազան ընտրանի՝ հայկական կոնյակի շեշտադրմամբ, հայկական ու եվրոպական գինիների լայն տեսականիով, օղու, վիսկիի, տեկիլայի, ռոմի հետաքրքիր տարբերակներով, դասական ու հեղինակային կոկտեյլներով, որ Սևանին բնորոշ անուններ ու գույներ ունեն։ Յասամանի բարում միշտ հնարավոր է կատարել խմիչքի ճիշտ ընտրություն՝ ցանկացած առիթի ու տրամադրության համապատասխան։ Հենց այս ամենի շուրջ էլ Յասամանում ստեղծվում են համեղ զրույցներն ու անուշ հիշողությունները։ 
Ռեստորանը գործում էր դեռ գարնանը, բայց օրեր առաջ պաշտոնապես կտրվեց կարմիր ժապավենը: Անչափ մտերմիկ միջավայր, ընտանեկան և ընկերական հավաքույթների համար նախատեսված առանձնասենյակներ, հրաշալի բացօթյա հատված, ինչպես նաև կանաչապատ ափամերձ տարածք, որտեղ կարող ես խարույկ վառել, հետևել մայրամուտին ու հանգստանալ լճի ալիքներին հետևելով: Ուրախ եմ, որ Սևանում բացվել է նման բարձրակարգ ռեստորան, որն անկասկած դառնալու է հազարավոր զբոսաշրջիկների ու պարզապես Սևան այցելողների նախընտրած վայրը: Հիշեցնեմ, որ առաջին «ՅԱՍԱՄԱՆ» ռեստորանը բացվել է Ծաղկաձորում, երկրորդը՝ Երևանում:
Սևան գ. Ծովագյուղ
060 / 055-38 22 22













































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը