l

lifestyle

AVA ՌԵՍՏՈՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԱՄԻՐՅԱՆ 4/3 ՀԱՍՑԵՈՒՄ

"ԱՎԱ" անունն ունի Աստվածաշնչյան ծագում՝ այն նշանակում է կյանք: Ամիրյան 4/3 հասցեում բացված նոր ԱՎԱ ռեստորանը քաղաքի սրտում կարծես փոխանցում է հենց երևանյան կյանքը ու նոր հիշողություններ ստեղծում: Ռեստորանը սկսել է գործել վերջերս և մենք բացահայտում ենք այն Իվետա Մուկուչյանի հատուկ երեկոյի ընթացքում:

 

"ԱՎԱ" ռեստորանը բաղկացած է 2 սրահից՝ տեղակայված 2 հարկի վրա: Առաջին հարկում ամբողջ օրվա ընթացքում կարող եք վայելել համեղ ուտեստների բազմազանությունը, հաճելի ինտերիերում գործնական հանդիպումներ անցկացնել։ Առանձին ներկայացնեմ բացօթյա սրահը, որտեղ նույնիսկ նոյեմբերյան այս օրերին հաճելի է վայելել աշնան արևը, համտեսել տարբեր ուտեստներ և հետևել քաղաքի եռուզեռին: Աշխատանքային ժամերը ՝ 07:30-24:00: Համեցեք նախաճաշի, լանչի, նաև երեկոյան ընթրիքի համար և բացահայտեք հագեցած մենյուն:

երկրորրդ հարկն արդեն նախատեսված  մոտ 80 անձի համար, որտեղ կարելի է նշել տարբեր միջոցառումներ՝ ծննդյան օրեր, կորպորատիվ հավաքույթներ, կամ պարզապես նախաճաշել, ճաշել, իսկ երեկոն վայելել կենդանի երաժշտության ներքո՝ տարբեր երաժշտական խմբերի ու երաժիշտների կատարմամբ: Այստեղ հանդես են գալիս Լուսինե Առաքելյանը, Զառա Մարկոսյանն իր բենդի հետ, Relax և Tropikana բենդերը, նվագում են DJ Happy Light-ը և Aram LP-ն: Հնչում է դաշնամուրային, սաքսաֆոնային երաժշտություն և ոչ միայն: 

 Շաբաթվա բոլոր օրերին առկա է կենդանի երաժշտություն, իսկ ամսվա ընթացքում հաճախակի հրավիրվում են սիրված կատարողներ։ Սպասվող միջոցառումներին կարող եք տեղեկանալ "ԱՎԱ"-յի ֆեյսբուքյան, իստագրամյան էջերից կամ զանգահարել՝ 041-33 34 44 հեռախոսահամարով: Այս շաբաթվա հատուկ հյուրն էր՝ անզուգական Իվետա Մուկուչյանը:

Երկրորդ հարկում առկա է նաև առանձնասրահ նախատեսված 10 անձի համար և առանձնասենյակ՝ նախատեսված 15  անձի համար։ Նշեմ, որ 2-րդ հարկում բացվում է Ամիրյան փողոցին նայող գեղեցիկ տեսարանով պատշգամբ, որը շատ հարմար է նախաճաշի, ճաշի, ընթրիքի, ինչու չէ՝ ռոմանտիկ հանդիպման կամ սիրո առաջարկության համար։ 

"ԱՎԱ" ռեստորանի խոհանոցը հիմնականում եվրոպական է, սակայն հայկական խոհանցիսիրված ուտեստները մենյուում նույնպես կգտնեք: Այստեղ՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում կարող եք վայելել  յուրօրինակ բաղադրատոմսերով  պատրաստված  համադամ ուտեստներ։ Շեֆ խոհարարը, որն ունի բազմամյա աշխատանքային փորձ, հաշվի առնելով ոլորտում մեծ մրցակցությունը հանրության կողմից սիրված և ընդունված շատ ուտեստներ ներկայացնում է յուրովի։ Մենյուն բազմազան է հայկական տոլմայից մինչև պանասիական ծովախեցգետին։

Առանձնացնեմ կրակի վրա պատրաստվող ծխեցրած  խոզի մատները, որը մատուցվում է հեղինակային աղցանով, ինչպես նաև ԱՎԱ դեսերտը, որը չի պարունակում գլյուտեն և շատ սիրված է հաճախորդների կողմից։ Իհարկե տեղում թխված թոնրի տաք հացը լրացնում է սեղանը և ավելի ջերմացնում մթնոլորտ։

"ԱՎԱ" ռեստորանը ամեն օր առավոտյան 07:30-11:00 առաջարկում է ամերիկյան նախաճաշ,ունի նաև լանչ-մենյու, ծննդյան, կորպորատիվ հատուկ առաջարկներ, ամանորյա կորպորատիվների հատուկ փաթեթներ։ Նշեմ, որ այս միջոցառումների  դեպքում ռեստորանը կարող է տրամադրել ավտոկայանատեղի։ Հավելեմ, որ ռեստորանի բրենդինգը վստահվել է "Be the change" բրենդինգային ստուդիային, իսկ ինտերիեր դիզայնի հեղինակն է Վահե Բալասյանը (Archiforma ստուդիա):

ԱՎԱ ՌԵՍՏՈՐԱՆ

Ամիրյան 4/3

 Հեռ՝ 041-333 444

FB / IG

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top