l

lifestyle

«ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական Գալա ընթրիքը և հյուրերը

«ՖԼՈՐԵՆՍ» ռեստորանային համալիրում կայացավ «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ Բարեգործական Գալա Ընթրիքը, որի գլխավոր աջակիցն էր Կարապետյան ընտանիքը: Երեկոն վարում էր «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ պատվավոր անդամ Նազենի Հովհաննիսյանը, ով 11 տարի  շարունակ մշտապես եղել է կազմակերպության ու երեխաների կողքին: Երեկոն առավել յուրահատուկ դարձրեցին «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ պատվավոր անդամ Սոֆի Մխեյանի, Հայաթ Փրոջեքի, Սոնա Ռուբենյանի և Արցախի ձայների կատարումները: Երեկոյի հատուկ հյուրն էր նաև Ավետ Բարսեղյանը:

  • Կարեն Դավթյան
  • Կամո Թովմասյան

2012 թվականից ի վեր «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ-ը Մանկական Ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կողքին է: Նրանց շնորհիվ հաշմանդամություն ունեցող տարեկան 700 երեխաներ ստանում են վերականգնողական բուժում «ԵՐԱԶԻ ՏՈՒՆ» ներառական և վերականգնողական  կենտրոններում: 

Այս տարիների ընթացքում արդեն իսկ մատուցվել է ավելի քան 7439 կուրս վերականգնողական թերապիա, երեխաներին նվիրել են 856 վերականգնողական և հատուկ գույք, նրանց ֆինանսական աջակցությամբ իրականացվել է 9 վիրահատություն, 410 հաշմանդամություն ունեցող երեխաների մայրեր, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքի անդամ-կանայք ստացել են մասնագիտություններ ու անհրաժեշտ պարագաներ և արդեն կարողանում են ինքնուրույն աշխատել ու հոգալ իրենց ընտանիքների կարիքները: «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ-ն նաև մշտապես եղել է արցախցի մեր հայրենակիցների կողքին թե՛ 2020 թվականին, և թե՛ այս տարի:

Երեկոյի ընթացքում իրականացրեցին բարեգործական աճուրդ, որի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը: Աճուրդում ներկայացվեցին Էմիլ Գրիգորյան բրենդի ոսկյա յուրահատուկ զարդը, Սիր Քոչարի սպասքի բացառիկ հավաքածուն, Դերոն ոսկերչական ընկերության շքեղ ադամանդներով ոսկյա մատանին, Keep Care ընկերության խնամքի յուրահատուկ հավաքածուն, Լուսինե Դանիելյանի գեղեցիկ նկարը, Nissi ընկերության կողմից տրամադրած արծաթյա տոնածառի խաղալիքը: 

Շնորհակալ ենք բոլորին կարևոր ներդրման համար: Իսկ հյուրերը բարձրակարգ երաժշտությանը զուգահեռ վայելեցին ԱրմԱս գինին: Սրահի ձևավորման համար հատուկ շնորհակալությկուն Prestige Weddings-ին:

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում

Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում

Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում

The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում նշեց ԱՄՆ անկախության 250-ամյակը

back-top