l

lifestyle

EXCLUSIVE! Շառլ Ազնավուրի երգացանկին նվիրված անվանական Ոսկե մեդալների հանձնումը "Ծագումով հայեր” մրցանակաբաշխության ընթացքում

Սեպտեմբերի 16-ին, Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում, 19-րդ դարի Chateau des 3 Fontaines դղյակում, տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի երգացանկին նվիրված անվանական Ոսկե մեդալների հանձնման արարողությունը՝ "ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅԵՐ" նախագծի 15-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում: Մոտ 25 հայորդիներ ամբողջ աշխարհից ժամանել էին Ֆրանսիա՝ հանձնելու և արժանանալու այս պատվավոր մրցանակին: 

  • Կամո Թովմասյան

 Լրագրող, ռեժիսոր և հասարակական գործիչ Մանանա Հակոբյանն այս տարի նշում է իր հեղինակային՝ "ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅԵՐ" նախագծի 15-ամյակը: Նախագիծը ստեղծվել է բանասեր, հայագետ, բառարանագիր Արծվի Բախչինյանի համանուն գրքերի հիման վրա: 15 տարիների ընթացքում նախագծի շրջանակներում Մանանա Հակոբյանի կողմից հայկական հեռուստաեթերում ներկայացվել է բացառիկ հարցազրույցների շարք անվանի հայորդիների հետ, ովքեր ապրում և ստեղծագործում են աշխարհի տարբեր երկրներում:

  Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում՝ 19-րդ դարի Chateau des 3 Fontaines դղյակում մոտ 25 հայորդիներ արժանացան Շառլ Ազնավուրի երգացանկին նվիրված անվանական Ոսկե մեդալի: Սա "ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅԵՐ" նախագծի արդեն երկրորդ մրցանակաբաշխությունն է, առաջինը տեղի էր ունեցել Փարիզում:

 

 Շառլ Ազնավուրի երգանցանկին նվիրված անվանական Ոսկե մեդալը տրվում է իրենց ոլորտում մեծ ներդրում ունեցած և նորարար ձեռագրով տարբերվող հայորդիների՝ ազգությամբ հայ մասնագետների: Այս տարվա մրցանակակիրների և հատուկ հյուրերի ցանկում եին Դիդիե Փարաքյանը, Ռոզի Արմենը, Էլլադա Չախոյանը, Հեռնան Կույումջյան-Բերգամալին և այլ հայտնի հայորդիներ, ովքեր ժամանել էին Աշխարհի տարբեր անկյուններից: 

 

  Ուրախ եմ հայտնել, որ ինքս արժանացել եմ Շառլ Ազնավուրի երգացանկին նվիրված անվանական Ոսկե մեդալի: Մրցանակի արժանացել եմ լրագրողության, բլոգոսֆերայի և ինֆլյուենսեր ոլորտի զարգացման համար: Մրցանակն ինձ հանձնեց «ՄԱՅՐԻԿ» ֆիլմի ռեժիսոր Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը:

 19-րդ դարից ի վեր Chateau des 3 Fontaines-ը եղել է ամենագեղեցիկ պատմությունների և առաջին հայացքից հայտնի սիրո տուն: 10 հեկտարանոց այգին իր դարավոր ծառերով, ջրվեժով և լճակով իդեալական վայր էր մրցանակաբաշխության անցկացման համար: Պետք է նշեմ, որ մրցանակաբաշխությունը հրաշալի էր կազմակերպված: Հյուրերին դիմավորեցին նախագծի հիմնադիր Մանանա Հակոբյանը և Chateau des 3 Fontaines դղյակի տանտերը՝ քաղաքական գործիչ, դիզայներ Դիդիե Փարաքյանը: Երեկոն լի էր հայորդիների ոգեշնչող պատմություններով, կատարումներով, իհարկե նաև հայկական հյուրասիրությամբ: 

  Միջոցառումն անցկացվեց Ավինյոն քաղաքի քաղաքապետ Սեսիլ Հելլի և «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական հիմնադրամի բարձր հովանու ներքո: Գործընկերներ՝ "Շիրակ" հյուրանոցային համալիր, "Մարաշի" հրուշակեղենի արտադրություն, "Կատարո" գինու գործարան, "ՍՏԵԿՈ" ընկերություն, "DREAM" շոկոլադի արտադրամաս: "Ծագումով հայեր" հաղորդաշարի գլխավոր հովանավոր` "Դեֆանս Հաուզինգ ինվեստ" կառուցապատող ընկերություն:

Շ. Ազնավուրի երգացանկին նվիրված անվանական Ոսկե մեդալների և պատվոգրերի արժանացան մշակութային, հասարակական, քաղաքական, բժշկական ոլորտի հայորդիներ՝ այդ թվում դերասաններ, լրագրողներ, ռազմական գործիչներ: Ահա նոմինանտների ամբողջական ցանկը:

ՀԵՌՆԱՆ ԲԵՐԳԱՄԱԼԻ ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ
Չիլիի Հանրապետության ռազմածովային ուժերի ծովակալ, ծովային և ռազմական գիտությունների մագիստրոս Հեռնան Բերգամալի Կույումջյանը ռազմածովային նավատորմի "Անֆիբիա" խմբի հրամանատարն է եղել, ինչպես նաև Չիլիի ռազմածովային նավատորմի գերագույն շտաբի վարչության պետը: Այժմ նա Լոնդոնի ռազմավարության հետազոտությունների ինստիտուտի և Չիլիի միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ է:

ԱՆՐԻ  ՎԵՌՆՈՅ
Հայկական արմատներով ֆրանսիացի կինռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյը համարվում է ֆրանսիական կինոյի լեգենդ, իսկ նրա "Մայրիկ" ինքնակենսագրական ֆիլմը` եվրոպական կինոյի ամենաարժեքավոր ստեղծագործություններից: Անրի Վեռնոյի հիշատակին "ՇառլԱզնավուր" անվանական ոսկե մեդալը ստացավ Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը:

Դիդիեր Փարաքյան
"Հայ-ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատի" հիմնադիր, գործարար, պատգամավոր և հմուտ քաղաքական գործիչ է Մարսել քաղաքի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանը: Նրա ստեղծած կանացի հագուստի լայն տեսականու արտադրությունը ՝ Didier Parakian ապրանքանշանը հարգի է ամբողջ աշխարհում: 

Ալեն Թերզյան
"Պատվո լեգեոնի շքանշանի սպա", "Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր", "Ազգային արժեքների շքանշանի սպա" Ալեն Թերզյանը համարվում է ֆրանսիական 4 լավագույն կինոարտադրողներից մեկը: Նա Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է, ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի նախագահը, «Alter Films» պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրենը և Ֆրանսիայի պրոդյուսերների միության նախագահը:

Արթուր Միքայելյան
Հակաքաղցկեղային "Էսկոզին" կոչվող դեղամիջոցը, որը կանխում է դարի չարիք դարձաց հիվանդությունը, ստեղծել է ամերիկաբնակ բիո-նեյրո հոգեբան, ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արթուր Միքայելյանը:

Ռուբեն Ադամյան
Վերականգնողական և պլաստիկ վիրաբուժության ոլորտում ավելի քան 37 տարվա աշխատանքային փորձառություն ունեցող պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ադամյանը պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ոլորտում հեղինակային իրավունքի մշակումների համար ՌԴ-յան 18 արտոնագրերի սեփականատեր է: Նա գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։

Նելլի Ավակովա
"Լոս Անջելեսի ոսկե գրիչ" գրական մրցույթին մրցանակակիր Նելլի Ավակովան յոթ բանաստեղծական ժողովածուների և երեք արձակ գրքերի հեղինակ է: Նրա «Ղարաբաղ... Ցավ և հիշողություն» վավերագրական-գեղարվեստական հուշագիրքը նկարգրում է իր ժողովրդի անմարդկային տառապանքներն ու համաշխարհային հանրության անտարբերությունը:

Կամո Թովմասյան
Նա իսկական հեղաշրջում կատարեց համացանցի հայկական տիրույթում, առաջինը հասկացավ, որ ապագան համացանցինն է և Հայաստանում մեծ հաջողության հասավ որպես առաջին հայ բլոգեր՝ որպես ԿԱՄՈ ԲԼՈԳ: Հիմնելով առաջին հայկական ժամանցային կայք-բլոգը՝ Kamoblog.TV-ն, Կամո Թովմասյանը արդեն 15 տարի պահպանում է Հայաստանի ամենահայտնի ժամանացային կայքի, ամենահայտնի բլոգերի և ինֆլուենսերի անունը:

Սամվել Երիցյան
Վինագործ, ջութակահար, արվեստի վաստակավոր գործիչ, համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիր Սամվել Երիցյանը սերում է երաժիշտների ընտանիքից: Վինաշինության մեջ հմտացել է՝ աշակերտելով հայրիկին՝ Հակոբ Երիցյանին: Նա մասնակցել է Կրեմոնայի Ստրադիվարիուսի երկրորդ միջազգային մրցույթին՝ դառնալով առաջին մասնակիցը Հայաստանից: Ջութակահար,երաժշտական գործիքների վարպետ Սամվել Երիցյանը առաջին հայ վարպետն էր, որ Վենյավսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր դարձավ: Նա նաև Իտալիայում Ստրադիվարիուսի մրցույթի մրցանակակիր է:

Տաթևիկ Սարգսյան
"Լավ բժշկի այցեքարտը ՝ դա լավ բուժված պացիենտն է" - ասում է բժիշկ-կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանը: Նա գիշեր ու ցերեկ 44-օրյա պատերազմում ծանր վիրավորված զինվորների կողքին էր՝ էլեկտրոմագնիտային և լույսային թերապիայի միջոցով մեղմում էր նրանց ցավերը, նպաստում վերքերի և այրվածքների շուտ վերականգնմանը: "Կան պարտականություններ, որ դու պարտավոր ես կատարել և որպես մասնագետ և որպես մարդ"-ահա այս սկզբունքով է առաջնորդվում բժիշկ-կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանը:

Լուիզա Գրագատի
Իմ վրձինը միշտ կսահի հայերեն. Galerie de Gragati... այս վերնագիրն է կրում ՝ Գրագատի պատկերասրահը: Հայ սիրված լուսանկարիչ, գեղանկարիչ Լուիզա Գրագատիի ձեռքով արված հայկական զարդանախշերն ու մանրանկարչությունը՝ խորհրդավոր շունչ է տվել Ֆրանսիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն։

 Աննի Գասպարյան

Հայաստանում մեծ ճանաչում և վստահություն է վայելում մանկաբարձ –գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ բժշկական գիտությունների թեկնածու Աննի Գասպարյանը: Նա օգնում է հայ ընտանիքներին վայելելու երեխաներ ունենալու բերկրանքը: "Ամենագեղեցիկ կինը՝ հղի կինն է. աչքերում երջանկություն, սրտում սեր, իսկ ներսում՝ փոքրիկ կյանք..." ահա Անի Գասպարյանի ամենանվիրական մղումը, որով ապրում է և առաջնորդվում:

Հրաչյա Հարությունյան
Օրթոպեդ- վնասվածքաբան "Նաիրի" բժշկական կենտրոնի կոքսա սպեցալիզացված էնդոպրոթեզավորման կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը չնայած երիտասարդ տարիքին մեծ ճանաչում և վստահություն է վայելում: Նա բազմակի մասնագիտական վերապատրաստումներ է անցել Եվրոպական տարբեր երկրներում: Իր ձեռք բերված համաշխարհային նորարարական գիտելիքներն ու փորձը ներդնելով Հայաստանում օրթոպեդիայի և վնասվացքաբանությանը ոլորտը լուրջ հաջողությունների հասցրեց: 

Մարգարիտա Խլղաթյան 
Լոս Անջելոսում բնակվող դեղագործ, երգահան, երգչուհի այս հայուհին իր երաժշտական ստեղծագործություններով, տեսահոլավակներով և երգերի կատարումներով մեծ ճանաչման է հասել Միացյալ նահանգներում: "Երբ ինքդ քեզ հետ ու քո դեմ ես ելնում, քո հարվածից ընկնում ու հաղթում ես ինքդ քեզ, ստեղծվում է մեղեդին՝ հոգու հյուսված կարոտի երգը"-սա Մագիի "Հոգու կանչը" երգերի ժողովածուի նախաբանն է :

Վլադիմիր Պողոսյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի գրանցած հաջողությունները գտնվում է բարձր մակարդակի վրա: Էստոնաբնակ մեր հայրենակից Վլադիմիր Պողոսյանը գլխավորում է տեղեկատվական տեխնոլոգիաների՝ մասնավորապես կիբեր պաշտպանության զարգացման գործում ակտիվորեն ներգրավված ընկերությունների խումբը։ Նրա կարևոր նպատակներից մեկն էլ Հայաստանի տնտեսության ակտիվ զարգացման համար օտարերկրյա ներդրողների ներգրավումն է Հայաստան՝ BRICS երկրներից, ինչպես նաև ամբողջ աշխարհից։

Վարդ մարգարյան
Աշխարհը ցնցված էր America’s Got Talent մրցույթում ամերիկահայ պարող Վարդ Մարգարյանի և նրա 96-ամյա պարընկերուհու` Տաո Պորչոն-Լինչի ելույթից: 2011թ-ին պարային կարիերան Վարդ Մարգարյանը սկսել է Հայաստանում, հետո հաստատվել միացյալ նահանգներում: Պարային մամբոյի աշխարհի չեմպիոն, ԱՄՆ լատինամերիկյան պարերի դափնեկիր, #FredAster ընկերության 6-ակի չեմպիոն և 4 տարի անընդմեջ ամերիկյան Emerald Ball-ի լավագույն պարուսույց ճանաչված Վարդ Մարգարյանը պրոֆեսիոնալ լինելուց բացի մարդկանց պարով վարակելու տաղանդ ունի: Աշխատել է Նյու Յորքում, Վաշինգտոնում, այնուհետև տեղափոխվել է Կալիֆորնիա: Տասն անգամ Fred Astaire-ի ազգային եւ համաշխարհային չեմպիոն է դարձել՝ ամենուր ճանաչելի դարձնելով Հայաստանը և բարձր պահելով հայի անունը:

 Կարինե Ավետիսյանը

Նա զբաղվում է արծաթագործությամբ՝ կոտրելով այն կարծրատիպը, որ այս մասնագիտությունը կանանց համար չէ: 2008 թվականին հիմնելով KARA SILVER սրահը, Կարինեն իրականում առաջին կին ոսկերիչն էր, ով իր աշխատանքները ներկայացրեց հայկական շուկայում: KARA SILVER բրենդի յուրաքանչյուր զարդ ձեռագործ է: Նման արտադրանքը պարզապես զարդեր չի կարելի անվանել. դրանք արվեստի իրական գործեր են, որոնք հայկական շուկայում առաջատարներից են:


Նաիրա Սարգսյան
Ոճաբան-մոդելավորող Նաիրա Սարգսյանի անունը հայտնի է նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին ո ւ բարձր նորաձևություն նախընտրող հաճախորդներին։ Նրա հագուստները մի օրինակից են, դրանք չեն կրկնվում: Հենց դրանով էլ Naira Sargsyan ապրանքանիշը տարբերվում է մյուս բրենդերից։ Մարսելաբնակ Նաիրա Սարգսյանը մասնագիտական գործունեությունից զատ՝ զբաղվում է նաև Մարսելի հայկական համայնքի խնդիրներով՝ ծավալելով հասարակական ակտիվ գործունեություն:

Քրիստինե Գրիգորյան
Kwisty Fashion Studion բրենդը նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց և երեխաների համար: Այն համարվում է տղամարդկանց անհատական պատվիրված կոստյումների առաջատար արտադրողներից մեկը Հայաստանում: Բրենդի հիմնադիր Քրիստինե Գրիգորյանը իրականացնում է նաև բարեգործական գործունեություն: Նա "Մեկ ընտանիք, մեկ ուժ" բարեգործական կազմակերպության հիմնադիրն ու կազմակերպիչն է:

Միջոցառման պատվավոր հյուրը Երուսաղեմից՝ վարդապետ Հայր Տիրան Հակոբյանը բարձր է գնահատել "Ծագումով հայեր" հաղորդաշարի առաքելությունը օտարության մեջ ապրող հայ սերնդին հայեցի մեծացնելու կարևորագույն գործում: Լինելով հաղորդաշարի լավ բարեկամը նա միշտ կանգնած է եղել նրանց կողքին բոլոր միջոցառումների ժամանակ և նպաստել է Երուսաղեմում իրականացվող յուրաքանչյուր ֆիլմի նկարահանումների իրականացմանը: Պատվավոր հյուրերի թվում էին նաև Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Կարջյանը, Իռլանդիայում "Եվրոպայի հայ ժառանգությունը" միության հիմնադիրը Տիգրան Ավագյանը, ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Էլլադա Չախոյանը:

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top