Նկարահանման գնալիս հանդիպեցի ընկերոջս՝ Տիգրանին, ով երևանյան ամենահայտնի ժամանցային ցանցերից մեկի հիմնադիրն է ու բոլոր սպորտային խաղերը հենց նրա մոտ ենք դիտում ընկերներով: Երբ ասացի, որ հրավիրված եմ Fast TV-ի շնորհանդեսին, միանգամից ցույց տվեց ներբեռնած հավելվածն ու ասաց, որ արդեն հասցրել է այն ուսումնասիրել ու շատ է հավանում սպորտային խաղերի ընթացքում ամենակարևոր պահերի hightlights-երը, ինչը թույլ է տալիս չկտրվել աշխատանքից, բայց նաև բաց չթողնել խաղերի կարևոր պահերը: Կարծում եմ սպորտասերների համար FAST TV հավելվածն իրոք սպասված էր, իսկ Fast Sports-ին էլ արդեն ամբողջ Հայաստանի տարածքում հետևելն արդեն իրադարձություն է: ԱՅԺՄ ԲՈԼՈՐՍ ՄԻ ԱԼԻՔԻ ՎՐԱ ԵՆՔ: 
Գործունեությունը սկսելով 2021 թվականի դեկտեմբերին՝ «Ֆասթ Սպորտ»-ը եթերում էր միանգամից 3 հեռուստաալիքով: Ավելի քան 1.5 տարում հեռարձակման բացառիկ իրավունքով «Ֆասթ Սպորտ»-ն ու «ՖասթԹիՎի»-ն ցուցադրել են Չեմպիոնների լիգայի, եվրոպական ֆուտբոլային թոփ 5 լիգաների, NBA-ի, NHL-ի, UFC-ի, Ֆորմուլա 1-ի, թենիսային մասթերս շարքի մրցաշարերի ամենակարևոր ու դիտարժան առաջնություններըը: 2 տարի անընդմեջ «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբանները տեղից՝ 2022-ին Փարիզի Ստադ դը Ֆրանսից, 2023-ին՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտից մեկնաբանել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումները, մասնակցել թիմերի նախախաղային և հետխաղային ասուլիսներին ու աշխարհահռչակ մարզիչներին և ֆուտբոլիստներին ուղղել հարցեր՝ հնչեցնելով «Ֆասթ Մեդիա» անունը:

Չեմպիոնների լիգայից և թոփ 5 լիգաներից բացի՝ «Ֆասթ Մեդիա»-ն նկարահանել ու հեռարձակել է նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները: Շարունակելով լավագույն ավանդույթները՝ «Ֆասթ սպորտ»-ն ու FastTV առցանց հարթակը կհեռարձակեն, կարտադրեն ու կցուցադրեն մարզաշխարհի թոփ առաջնություններն ու սպորտային իրադարձությունները: ՀՖՖ-ի և «Ֆասթ մեդիա»-ի գործակցության արդյունքում Հայաստանում 1-ին անգամ կիրառվեց VAR համակարգը: Անխափան եթեր ապահովելու համար հեռուստաընկերությունը տեխնիկապես վերազինվեց, ավելացրեց տեսախցիկների քանակը: Նախկին 5-ի փոխարեն խաղադաշտում աշխատեց 8 օպերատոր: Նկարահանող անձնակազմն էլ վերապատրաստվեց՝ խախտումներն ու վիճելի դրվագները ավելի լարդյունավետ արձանագրելու համար: Բացի ՀՊԼ-ի խաղերից, «Ֆասթ մեդիա»-ն ցուցադրեց, մարզադաշտից քննարկեց ու առաջատար մասնագետների հետ ամփոփեց Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները:

Հայկական ու միջազգային ֆուտբոլային ամենակարևոր խաղերից զատ՝ հեռուստաալիքը բացառիկ իրավունքով նկարահանեց ու հեռարձակեց Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը՝ 10 օր շարունակ լուսաբանելով այն, ինչ կատարվում էր ռինգում և դրանից դուրս: Ֆրանսիական «Կանալ +»-ի հետ գործակցությամբ «Ֆասթ սպորտ»-ը Կաննից հեռարձակեց անպարտելի Արսեն Գուլամիրյանի՝ WBA վարկածով առաջին ծանր քաշային կարգի չեմպիոնական մենամարտը: Իսրայելական հեռուստաընկերության հետ էլ հեռարձակեց Մուհամեդ Ալիի թոռան մենամարտը: 2022-ի հուլիսի 18-ին թողարկվեց «Ֆասթ Թիվի» հարթակը՝ առաջինն ու միակը, որ սպորտը հասանելի դարձրեց բոլորի համար, ցանկացած վայրում:

Այս ընթացքում «Ֆասթ մեդիա»-ի կատարած աշխատանքը ներկայացվել է միջազգային հարթակներում: Ընկերությունը համաշխարհային սպորտի, սպորտային տեխնոլոգիական ընկերությունների և սպորտային մուլտիմեդիայի առաջատարների հետ մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, ինչպես նաև, որպես առաջին Հայկական սպորտային հեռուստաալիք, արժանացել մի շարք մրցանակների՝ իր հաստատուն տեղը գտնելով արտասահմանյան լավագույն սպորտային մեդիաների կողքին: Եվրոպական ֆուտբոլային թոփ լիգաներից մինչև Ֆորմուլա 1-ի խելահեղ մրցավազքեր, Չեմպիոնների լիգայից մինչև UFC-ի չեմպիոնական մենամարտեր, NBA, NHL. բացառիկ հեռարձակումներ, հաղորդումներ, ֆիլմեր և քննարկումներ, որոնք հասանելի կլինեն ամբողջ Հայաստանում:

FastMedia-ն ներկայացրեց նաև նոր գովազդային փաթեթներ գործընկերների համար։ Այսուհետ www.fastmedia.am կայքում հնարավոր է գտնել ընկերության առաջարկվող համագործակցության առաջարկները, գովազդային հաշվիչի միջոցով ընտրել գովազդային րոպեների քանակը ու նախընտրելի հովանավորչական փաթեթները և կարճ ժամանակում ձեր գովազդը կհայտնվի FastSports հեռուստաալիքի եթերում և FastTV հարթակում։

Ի դեպ, սոցիալական հարթակներում սկսվել է «Միացիր և միացրու» սպորտային մեր հարթակին չելենջը: Հրապարակիր Fast TV հավելվածի վերաբերյալ video/reel, photo/story քո սոցիալական հարթակներում՝օգտագործելով #Fasttv, #sporttv, #միալիքիվրաենք, #միացրումիացիր, #7, #armeniansportstv, #-ներն ու նշելով
@fastsports_tv էջը։ Ամենակրեատիվ հրապարակումները Fast Media-ի կողմից կստանան անակնկալ նվերներ։




















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը