
Դժվար է գտնել որևէ մեկին Երևանում, ով չի ճանաչում AZAT MARD-ը: Քաղաքում զբոսնելիս ամենուր հանդիպում ես մարդկանց՝ բրենդի հագուստով, և դա ավելի շատ է խոսում բրենդի հայտնիության ու սիրված լինելու մասին, քան բառերով կարելի է նկարագրել: Բրենդը սիրում են բոլոր տարիքի ու ոճի մարդիկ՝ անկախ սեռից, նախասիրությունից կամ ճանապարհորդություններից:

1969 թվականին Մինաս Ավետիսյան ստեղծեց իր հայտնի «Նկարիչը և մոդելը» կոմպոզիցիան, որը, ցավոք, 70-ականների սկզբին, երբ վարպետի արվեստանոցում հրդեհ բռնկվեց, այրվեց՝ մի շարք այլ գործերի հետ միասին։ Հատուկ AZAT MARD բրենդի համար Նարեկ Ավետիսյանը վերաստեղծել է իր հոր հայտնի աշխատանքը՝ նորովի և նոր մեկնաբանությամբ։ Այս տարբերակում նա ներդրել է իր գեղանկարչական հայացքներն ու արտահայտել մերօրյա բնավորությունն ու ժամանակին համընթաց աշխարհայացքը։ Հենց այս աշխատանքն էլ դարձել է այս համագործակցության արդյունքում ստեղծված շապիկի վիզուալը։

AZAT MARD բրենդի հիմնադիրները՝ Գարեն Չոբանյանը և Նիլ Մալհոտրան, 2018-ին սկսել են այս ուղին: Գարենը նախկինում խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում, Նիլն էլ ստացել է կրթություն Իտալիայում նորաձևության ոլորտում: Այս երկու աշխարհների համադրությունը հենց հիմքն է դարձել բրենդի ստեղծման համար:

Արման Ծառուկյանից մինչ Ռոնալդուն կրում են AZAT MARD ու դա արդեն չափանիշ է, հայկական լյուքս հագուստի հաջողության, ինչն էլ իրենցից բխեց հազարավոր քոփիների տարածումը Հայաստանում: Հավանաբար նկատել եք, որ վերջին շրջանում ընթացող իրավաբանական գործընթացների շնորհիվ բրենդի հիմնադիրներին հաջողվել է կասեցնել կրկնօրինակ ապրանքների թողարկումը և վաճառքը Հայաստանում, և այս գործընթացը ակտիվորեն շարունակում է։ Ինքս խորհուրդ եմ տալիս ձեռք բերել AZAT MARD-ի հագուստը բացառապես պաշտոնական հարթակներից՝ այդ թվում պաշտոնական կայքից azatmardofficial.com, ինչպես նաև ֆիզիկական սրահներում՝ Հյուսիսային պողոտայում և Երևան Մոլում՝ YouToo սրահներում: Շատ շուտով այն հասանելի կլինի նաև Դալմա Գարդեն Մոլում։

AZAT MARD-ի գաղափարախոսությունը՝ «ազատ մարդ», միայն հագուստ արտադրելը չէ. սա համադրում է հայկական ինքնությունը, ժամանակակից ոճն ու ազատ ինքնարտահայտման փիլիսոփայությունը: Բրենդը ակտիվ համագործակցում է թե՛ հայկական, թե՛ միջազգային հարթակներում՝ թողարկելով հատուկ edition հավաքածուներ ARARAT կոնյակի հետ, ներկայացնելով նախագծեր British Museum-ի և Parajanov Museum-ի հետ:

Բրենդը ներկայանում է թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում՝ ունենալով շոուրումներ Լոնդոնում ու Մանչեսթերում, վաճառվում է նաև online: Հայաստանում՝ թանգարանային նախագծերում ու մշակութային միջոցառներում, այն շարունակում է ամրապնդել հայկական ոճն ու արվեստը՝ միաժամանակ հասանելի դարձնելով միջազգային լսարանին:

AZAT MARD-ի հաջողությունը կայանում է ոչ միայն ոճում, այլ նաև գաղափարում. ազատություն, ինքնատիպություն ու հայկական մշակույթի հպում յուրաքանչյուր հավաքածվում: Այս բրենդը դարձել է ոչ միայն նորաձևության անուն, այլ նաև մշակութային ambassador, որը ներկայացնում է Հայաստանը ամբողջ աշխարհում՝ ոճային, համարձակ ու անզուգական ձևով:

Գարեն Չոբանյանը և Նարեկ Ավետիսյանը:




































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը