
Սա vinyl-only, club-exclusive ձևաչափ էր, որի տոմսերը սահմանափակ քանակությամբ էին, իսկ ովքեր հասցրել էին տոմս գնել՝ նաև ստանում էին բոնուս՝ հենց Love Reversed վինիլը։ Վերջին տարիների գլխավոր հայկական ալբոմը պատահական չէ, որ թողարկվեց վինիլային տարբերակով։ Նոր սերունդն այսօր սկսում է կոլեկցիոն տարբերակով հավաքել սիրված արտիստների վինիլները, նույնիսկ եթե տանը չունի վինիլային նվագարկիչ։ Հետաքրքիր է, որ մոտ 40 տարի անց վինիլային ձևաչափը Հայաստանում կրկին դարձել է ակտուալ։

Մի ծիծաղացեք, բայց հեռավոր 80-ականներին էին Հայաստանում լսում վինիլ, քանի որ կոմպակտ կասետները և CD-ները հայտնվեցին Հայաստանում միայն 90-ականների սկզբին։ Ես ինքս ունեցել եմ Ալլա Պուգաչովայի, Սոֆիա Ռոտարուի և Boney M խմբի վինիլներ ու մեծ վինիլային նվագարկիչով էի տանը լսում, երբ դպրոցական էի։ Ու հիմա, շուրջ 4 տասնամյակ անց, այս Spotify-ի և Macha-ի դարաշրջում, հանկարծ վինիլը կրկին դարձավ ակտուալ ու հենց GEN Z-ի շնչով՝ նոր սերնդի համար։

Love Reversed ալբոմը թողարկվեց աշնանը ու միանգամից դարձավ ամենատարածված սաունդը՝ TikTok-ում ստեղծելով հազարավոր մեմեր, ռիլեր, իսկ ինքը Բրյունետը 2025 թ.-ին բոլոր փառատոնների ամենասպասված ու ցանկալի արտիստներից էր։ Ալբոմը բաղկացած է 18 երգից, որոնցից նույնիսկ չեմ կարող առանձնացնել, որն եմ ավելի սիրում։ Գուցե առանձացնեմ «Իմ տան բակում», «Սվորում եմ – սովորում ես», չէ, իրոք բոլորն էլ հիթեր են։ Նման ստացված ալբոմ ես հիշում եմ միայն Հայկոյի և Սիրուշոյի ժամանակաշրջանում՝ 2000-ականներին։

Եկեք վերլուծենք, թե ինչու են հիմա հայ արտիստները թողարկում վինիլ։ Ինչպես արդեն ասացի, այսօր մյուզիք մենք Spotify-ով ու Apple Music-ով ենք լսում, բայց հայ արտիստները որոշել են մի փոքր հետ գնալ… դեպի վինիլ։ Թվային երաժշտությունն արագ է, հարմար է, բայց երբ դու վերցնում ես վինիլը, այն քեզ ստիպում է ամեն նոտան զգալ ամբողջ մարմնով։ Վինիլը տալիս է անփոխարինելի փորձառություն, որը կրկին դարձել է նորաձև, թրենդային ու collectible՝ հատկապես երիտասարդների շրջանում։ Ինստագրամի ու TikTok-ի համար էլ վինիլը թրենդային է. գեղեցիկ cover, sleeve, դիսկ՝ արդեն պատրաստ մինի photoshoot-ի։ Եվ երբ limited edition թողարկում ես, երկրպագուները զգում են, որ նրանք մասն են վերցնում pick-only-for-them աշխարհից, որտեղ երաժշտությունն ավելի շատ է, քան պարզապես լսելը։ Կարճ ասած, վինիլը դարձել է հայ երիտասարդ արտիստների նոր «magical toolbox». Դա ոչ միայն ձայնագրություն է, այլև collectible, aesthetic և էներգետիկ փորձառություն, որտեղ լսողը ու ստեղծողը միաժամանակ հնչում են նույն ալիքում։

Իհարկե, չէի կարող չանդրադառնալ վերջին շրջանի սկանդալին՝ կապված «Խազեր» մրցանակաբաշխության հետ։ Այս ամսին Բրյունետը հայտնեց, որ նա չի մասնակցելու որևէ մրցանակաբաշխության առհասարակ, չնայած որ նա ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա բոլոր գլխավոր մրցանակների հավակնորդն է, սա իմ անձնական կարծիքն է։ Իրականում չէի ցանկանում վինիլի հավես երեկոյի ընթացքում տխրեցնել նրան, ու տալ ոչ այնքան հաճելի հարցեր կապված մրցանակաբաշխության, անվանակարգերի ու մերժման հետ։ Կարծում եմ, բոլորս էլ հասկանում ենք դրդապատճառները, իսկ երկրպագուները ընտրում են նրան՝ որպես երգչուհի, ով այս պահին գլխավոր ու ամենահետաքրքիր հայկական երգչուհիներից է, և չունի կարիք դա ապացուցելու։ Սա նրա կարևոր ու հաջող երեկոն է, ու ավելի լավ է թողնել, որ նա իր հյուրընկալների ու լսարանի հետ միասին վայելի փարթին։

Մեր Ավետի նկարած հավես ռիլը ու մի քանի երաժշտական համարներ կգտնեք մեր սոցիալական էջերում:

























































2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
ORA Lounge Club․ նոր հասցե նրանց համար, ովքեր սիրում են որակյալ գիշերային կյանքը
Arm Construct ընկերության «Դավիթ Բեկ 290» նախագծի պաշտոնական բացումը
ALEKSANDERSIRADEKIAN ապրանքանիշն իր նոր հավաքածուն ներկայացրեց «Գրանդ Հոթել Երևան»-ում
PROFOOD ARMENIA 2026-ի մեկնարկը տրված է
GUAVA NOVA սրահի բացումը Տերյան 52 հասցեում
KAMOBLOG MOJITO with SPRITE փարթին N7 Beach Club-ում