l

lifestyle

Իտալական դիզայնի նոր շունչը Հայաստանում․ Bontempi Casa-ն՝ Լիվինգ’ս խանութ-սրահում

Լիվինգ’ս կահույքի խանութ-սրահում տեղի ունեցավ նշանակալի և սպասված իրադարձություն․ Հայաստանում պաշտոնապես ներկայացվեց իտալական աշխարհահռչակ Bontempi Casa ապրանքանիշը։ Այս կարևոր քայլով հայկական շուկա մուտք գործեց ժամանակակից իտալական դիզայնի այն փիլիսոփայությունը, որը տարիներ շարունակ ձևավորում է բարձրակարգ ինտերիերներ ամբողջ աշխարհում։

  • Կամո Թովմասյան

 

 Bontempi Casa․ նորարարություն, ճշգրտություն և էլեգանտություն

Bontempi Casa-ն իտալական դիզայնի այն բացառիկ բրենդերից է, որը հաջողությամբ միավորում է նորարարական մտածողությունը, ճշգրիտ ինժեներական լուծումները և ժամանակակից, հավերժական էլեգանտությունը։ Իտալիայում հիմնադրված այս ապրանքանիշը տասնամյակներ շարունակ ստեղծում է ոչ միայն բարձրորակ կահույք, այլև լուսավորության սարքեր՝ ձևավորելով ամբողջական և ներդաշնակ բնակելի ու կոմերցիոն միջավայրեր։

Բրենդի յուրաքանչյուր ստեղծագործություն աչքի է ընկնում ֆունկցիոնալությամբ, հարմարավետությամբ և նրբաճաշակ դիզայնով։ Bontempi Casa-ն ստեղծված է նրանց համար, ովքեր կարևորում են հավասարակշռված էսթետիկան, ժամանակակից իտալական մտածողությունը և որակը, որը դիմանում է ժամանակի փորձությանը։

Bontempi Casa-ի պաշտոնական ներկայացման երեկոն միավորել էր բրենդի ամբասադորներին, Հայաստանի լավագույն դիզայներներին, ճարտարապետներին և ոլորտի այլ հատուկ հյուրերի։ Միջոցառումը դարձավ իտալական դիզայնի, նորարարական գաղափարների և ստեղծագործական շփումների հարթակ՝ ընդգծելով բրենդի արժեքներն ու փիլիսոփայությունը։ Ի դեպ, բրենդը հատուկ հայաստանյան գնորդների համար սահմանել է բացառիկ զեղչ, որը կգործի մոտակա մեկ ամսվա ընթացքում՝ Լիվինգ’ս կահույքի խանութ-սրահում գնումներ և ամրագրումներ կատարելու դեպքում։

Bontempi Casa-ի բացառիկությունը սկսվում է հենց նյութերի ընտրությունից։ Յուրաքանչյուր դետալ մշակված է բարձր ճշգրտությամբ, իսկ օգտագործվող նյութերը ընտրվում են ոչ միայն արտաքին գեղեցկության, այլև երկարատև օգտագործման, ամրության և առավելագույն հարմարավետության չափանիշներով։

Լիվինգ’ս խանութ-սրահում հաճախորդները հնարավորություն ունեն տեղում տեսնել և զգալ օգտագործվող նյութերի որակը, ծանոթանալ դրանց առանձնահատկություններին և ընտրել իրենց ինտերիերին առավել համապատասխան տարբերակը։

Bontempi Casa-ն առաջարկում է բազմազան ընտրանի՝ սկսած ճաշասենյակային և հյուրասենյակային կահույքից մինչև լուսավորության լուծումներ։ Հաճախորդները կարող են օգտվել ինչպես ցուցասրահում ներկայացված տեսականուց, այնպես էլ պատվերի տարբերակից՝ ընտրելով գույները, նյութերը և չափերը՝ ըստ սեփական նախասիրությունների և տարածքի առանձնահատկությունների։

Bontempi Casa-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Լիվինգ’ս կահույքի խանութ-սրահն է, որը տարիներ շարունակ հայկական շուկայում ներկայացնում է բարձրակարգ բրենդներ և դիզայնի լավագույն լուծումները։ Այցելելով Լիվինգ’ս՝ դուք կստանաք մասնագիտական խորհրդատվություն և մանրամասն կծանոթանաք Bontempi Casa-ի բոլոր առավելություններին։

Խանութ-սրահի հասցեն անփոփոխ է՝ Սայաթ-Նովա 40

www.livings.am

+374 93-99 87 78

FB / IG

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն

modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը

Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում

ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան և հյուրերը:

Coca-Cola Fest 2026՝ տարվա գլխավոր երաժշտական փառատոնի բեքսթեյջում

The Roof By Dvin-ի բացումը և հյուրերը

back-top