
Ամբողջ տարվա ընթացքում PERSONA-ն անշեղորեն հավատարիմ մնաց իր փիլիսոփայությանը՝ սահմանելով նոր չափանիշներ Երևանի հոռեկա ոլորտում և հաստատելով իր դիրքը որպես նորաբաց, բայց արդեն լավագույններից մեկը մայրաքաղաքում։ Մեկամյակի տոնակատարությունը անցկացվեց գործընկերների, հավատարիմ հյուրերի և PERSONA-ի իրական գնահատողների շրջապատում, որոնց թվում էի նաև ես՝ վայելելով այն բացառիկ մթնոլորտը, որն ունի միայն այս վայրը։

PERSONA-ն պարզապես ռեստորան կամ բար չէ. այն անձնական փորձ է։
Այստեղ համաշխարհային լավագույն ավանդույթները միահյուսվում են հայկական ջերմ հյուրընկալության հետ՝ ստեղծելով ժամանակակից, նրբաճաշակ և հիշվող փորձառություն։ Պերսոնայի հիմնադիրները՝ Խաչատրյանները, իրենց ճանապարհորդությունների ընթացքում, ոգեշնչվելով համաշխարհային խոհանոցներից ու մշակույթներից, ստեղծեցին ռեստորան, որն առանձնանում է իր յուրահատուկ կոնցեպտով։ Այստեղ ֆյուժն մենյուն համադրվում է հեղինակային սոուսներով ուտեստների, կոկտեյլների և բացառիկ, ոճային մթնոլորտի հետ՝ ձևավորելով բացառիկ ոճային մթնոլորտ։

PERSONA-ի ամենահիշվող դետալներից մեկը նրա գրադարանային հատվածն է, որն արդեն դարձել է քաղաքի ճանաչելի վիզուալներից մեկը։ Իդեպ այստեղ հավաքված են համաշխարհային դասական հեղինակների ստեղծագործություններ։

PERSONA-ն համարվում է քաղաքի ոչ աղմկոտ և որակյալ ժամանցավայրերից մեկը։ Այստեղ շաբաթվա տարբեր օրերին կազմակերպվում են թեմատիկ երաժշտական երեկոներ, և ամենակարևորը՝ այստեղ հավաքվում են իրական Պերսոնաներ՝ մարդիկ, ովքեր գնահատում են որակը, հարմարավետությունը, գուրման խոհանոցը, նախընտրում են հանգիստ, ոչ աղմկոտ միջավայր, բայց միևնույն ժամանակ ցանկանում են գտնվել քաղաքի կենտրոնում և վայելել բարձրաճաշակ ժամանց։

Պերսոնան առանձնանում է իր սրահներով՝ յուրաքանչյուրը իր տրամադրությամբ և ոճով։ Ընդարձակ բարային հատվածը և լուսավոր «Արև» սրահը իդեալական են թե՛ ընկերական հանդիպումների, թե՛ գործնական ընթրիքների համար, իսկ AURA առանձնացված սրահը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են առանձնանալ ընկերներով կամ նշել կարևոր առիթը՝ ծննդյան օր, տարեդարձ կամ մասնավոր միջոցառում։

Մեկամյակի հատուկ հյուրն էր Funkabout խումբը, որը երեկոյին հաղորդեց յուրահատուկ էներգիա։ Ընդհանրապես, դեկտեմբեր ամսին PERSONA-ում յուրաքանչյուր հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին կազմակերպվում են ջազային երեկոներ, հրավիրված դիջեյներ,լայվ բենդեր, իսկ շուտով կլինեն նաև թեմատիկ միջոցառումներ։

Ի դեպ, ամանորյա գիշերը այստեղ կնշվի հոլիվուդյան հատուկ թեմատիկայով, և արդեն այժմ կարող եք նախապես ամրագրել ձեր ներկայությունը և դիմավորել 2026թ.-ը հատուկ կերպ։ 
PERSONA լաունջ ռեստորան-բարը վայր է, որտեղ յուրաքանչյուրը իրեն կզգա յուրահատուկ։
Zaqyan st. 7/1
+374 33-133 322

































































EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով
END Skylounge Bar & Restaurant. Նոր ամառային հասցե Երևանի սրտում
Sneak Beat՝ նոր սերնդի lifestyle տարածք Արամի 4 հասցեում
BELLAGIO-Ն ԱՄԱՌԸ ՍԿՍԵՑ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
FoodPark by Downtown-ը նշեց իր 5-ամյակը
«Արմենիա Վայն»-ը հյուրընկալեց «Մոնդիալ դե Բրյուսել»-ի շուրջ 450 հյուրերի
Parz Blour․ Դիլիջանում ձևավորվում է նոր կենսակերպի մշակույթ