
Առավոտյան, ցերեկային, ամբողջօրյա… այստեղ կա փաթեթ յուրաքանչյուրի համար։ Անկախ նրանից՝ սկսնակ ես, թե արդեն մարզված, «Բյուրեղը» միավորում է բոլորին։ Ինձ հատկապես դուր է գալիս, որ երեխաներն ու մեծահասակները կարող են միասին մասնակցել խմբային մարզումներին, այնպես, որ ընտանեկան ամեն մի այցը իսկական ուրախություն է դառնում։ Կան նաև խմբային մարզումներ նախատեսված ցանկացած սեռի և տարիքի համար։

Մասնագիտական թիմ և պրոֆեսիոնալ մոտեցում.
Այստեղի մարզիչները բոլորը վերապատրաստվել են Հայաստանի սպորտային բժիշկների ասոցիացիայում, և յուրաքանչյուր մարզումային ծրագիր մշակված է ապահովության և արդյունավետության սկզբունքներով։ «Սպորտային տնօրենը՝ Լևոն Հովհաննիսյանը, մշտապես հետևում է ամեն մանրուքին, որպեսզի հաճախորդները վստահ լինեն իրենց մարզումների որակի վրա»: Byuregh Sport Complex-ի գլխավոր գործընկերը Հայկական սպորտային բժշկության ասոցիացիան է և բոլոր մարզումային ծրագրերը մշակվել են համատեղ։

Սպորտն այստեղ միայն սկիզբն է․
Կենտրոնում գործում է նաև «Wine and Grapes» սպա, Blend գեղեցկության սրահ, ինչպես նաև կարող ես գնել նոր սպորտային հագուստ և աքսեսուարներ Minimalista սրահից: Ինձ հատկապես դուր է գալիս, որ մեկ տեղում կարող ես ամբողջ օրը ներդաշնակորեն հոգ տանել և մարմնի, և հոգու մասին։ Ի դեպ, շուտով նաև կգործի սպորտային բժշկության կլինիկական լաբարատորիան:

Byuregh Sport Complex-ում բացվել է նաև Cantina ռեստորանը, որն առաջարկվում է առողջ սնունդ՝ հաշվարկված կալորիաներով ուտեստներ, պրոտեին միլքշեյքեր, օգտակար ըմպելիքներ, ինչպես նաև եվրոպական խոհանոցի լայն տեսականի։ Ռեստորանը գործում է բոլորի համար, և այցելել կարելի է նույնիսկ առանց համալիրի աբոնեմենտի:

Byuregh Sport Complex-ում գործում է նաև ժամանակակից և հարմարավետ կոնֆերանս դահլիճ, որը նախատեսված է 150-ից ավելի անձանց համար։ Դահլիճը հագեցած է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով՝ բարձրորակ ձայնային համակարգ, պրոյեկտոր, էկրան, լուսավորության կարգավորում և հարմարավետ նստատեղեր, ինչը ապահովում է ձեր միջոցառման անխափան և արդյունավետ անցկացումը։
Կոնֆերանս դահլիճը հարմար է տարբեր ձևաչափի միջոցառումների համար՝ սեմինարներ, վերապատրաստումներ, գործարար հանդիպումներ, շնորհանդեսներ, ֆորումներ և այլ կորպորատիվ կամ մասնավոր միջոցառումներ։ Հասանելի է վարձակալության՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ձևաչափով։

Մարզվել, հանգստանալ, գեղեցկանալ կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնել՝ այստեղ հնարավոր է ամեն ինչ։ Կենտրոնը գործում է առավոտյան 06.00-ից մինչ կեսգիշեր: Թողնում եմ բոլոր կոնտակտները՝ ավելին իմանալու համար:
Արշակունյաց 18/4
055-99 55 11































































































