l

lifestyle

Exclusive! The Muse. «Jardins d’Arménie» հավաքածուի ցուցադրությունը Փարիզի Palais Garnier-ում

Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում հայկական The Muse ապրանքանիշը ներկայացրեց իր նոր՝ «Jardins d’Arménie» հավաքածուն Փարիզի լեգենդար Գրանդ Օպերայում՝ Palais Garnier-ում։ Հավաքածուն ներշնչված էր «Jardins d’Arménie» «Royal Brandy»-ի գաղափարախոսությամբ և իրականացվեց Pogossian Luxury Brand House-ի և համահիմնադիր Armen Pogossian-ի աջակցությամբ։

  • Հայկ Շաբանյան
  • Կամո Թովմասյան

Paris Fashion Week Fall/Winter 2026-ի օրակարգի շրջանակում Opéra Garnier-ում տեղի ունեցավ առանձնահատուկ նորաձևության միջոցառում, որի ընթացքում պաշտոնական ցուցադրություններով հանդես եկան մի շարք միջազգային բրենդեր, այդ թվում՝ հայկական The Muse ապրանքանիշը։ Դիզայներ Մանե Խաչատրյանի համար սա առաջին միջազգային ցուցադրությունը չէր. նա բազմիցս արժանապատվորեն ներկայացրել է հայկական նորաձևությունը արտերկրում՝ այդ թվում Փարիզում։ Սակայն «Jardins d’Arménie»-ն առանձնահատուկ էր իր գաղափարական խորությամբ և անձնական շեշտադրումով։ Հավաքածու՝ որպես ժառանգության և ժամանակակից ձևավորման երկխոսություն:

 «Jardins d’Arménie» «Royal Brandy»-. Նոր կատեգորիա շքեղության աշխարհում

Ավելի քան 30 տարի Pogossian Luxury Brand House-ը ստեղծում է բացառիկ շքեղ ապրանքներ՝ հիմնված վարպետության, նորարարության և կատարելության անընդհատ ձգտման վրա։ «Jardins d’Arménie»-ով ներկայացվում է բրենդիի բոլորովին նոր կատեգորիա՝ «Royal Brandy»։ Jardins d’Arménie-ն ներառում է 35-ից 50 տարվա հնության հումք, որը պատրաստված է հասունացման նորարարական տեխնոլոգիայով. Նախ՝ պահվում է ավանդական կաղնու տակառների մեջ, ապա տեղափոխվում ծիրանենու տակառներ և հակառակը՝ այդպիսով ստանալով անկրկնելի համային նրբերանգներ և վերածվելով յուրահատուկ համային սիմֆոնիայի: Այլ կերպ ասած, «Jardins d’Arménie»-ն որևէ շարքի չպատկանող, ինքն իրենով առանձին բրենդի է:

 

 Նորարար լուծումների թվում է հատուկ նախագծված հերմետիկ կափարիչը, որն ապահովում է ամբողջական օդամեկուսացում՝ պահպանելով բույրերի մաքրությունը։ Յուրաքանչյուր շիշ ներկայացվում է նաև համտեսի հատուկ գավաթների հավաքածուով՝ ամբողջական փորձառություն ապահովելու համար։ Նախորդ տարի «Jardins d’Arménie»-ն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց Hôtel Hermitage Monte-Carlo-ում, իսկ միջոցառմանը ներկա էր Մոնակոյի իշխան Albert II-ը։

 «Jardins d’Arménie» հավաքածուի ցուցադրությունը Փարիզում դարձավ վկայություն այն բանի, որ հայկական նորաձևությունը և հայկական շքեղ բրենդները կարող են համարձակորեն ներկայանալ միջազգային բեմում՝ պահպանելով իրենց ինքնությունը և միաժամանակ խոսելով համաշխարհային լեզվով։

Շուրջ 16 ձեռագործ կերպարներից կազմված հավաքածուն ընդգծում էր հայուհու էլեգանտությունն ու ներքին ուժը՝ պահպանելով հայկական ձեռագիրը և համադրելով այն միջազգային միտումների հետ։ Յուրաքանչյուր կերպար դիտարկվում էր որպես արվեստի ինքնուրույն ստեղծագործություն՝ կառուցված մանրակրկիտ աշխատանքով, բարձրորակ նյութերով և հստակ ոճական ուղերձով։ Ցուցադրությունը դարձավ ոչ միայն նորաձևության իրադարձություն, այլև մշակութային երկխոսություն՝ միավորելով հայկական ժառանգությունն ու ժամանակակից դիզայնը միջազգային հարթակում։

Հավաքածուն փոխանցում էր «Jardins d’Arménie» բրենդիի տեսլականը՝ որպես արհեստագործության, ժառանգության և ժամանակակից վարպետության միավորում։ Հայկական արվեստը նորաձևության աշխարհի սրտում ներկայացնելը հնարավոր դարձավ Pogossian Luxury Brand House-ի համահիմնադիր Armen Pogossian-ի աջակցության շնորհիվ։

Հատուկ ցուցադրության համար Georgeus Beats-ը ստեղծել էր երաժշտություն՝ օգտագործելով Կոմիտասի ձայնը և նրա ստեղծագործություններից մեկի սեմփլը, ինչը էլ ավելի էր արժևորում հայկական մշակույթը։ Եվ իսկապես, Կոմիտասի ձայնը լսել Փարիզի Օպերա Գառնիերում, այն էլ նման շքեղ ցուցադրության ընթացքում, պարզապես աննկարագրելի էր։ Հայկական շքեղությունը, երաժշտությունը, բրենդն ու արվեստը՝ մեկ վայրում։

The Muse. Հայկական բրենդ՝ միջազգային ուղեգծով

The Muse–ի հիմնադիրը՝ Մանե Խաչատրյանը, վաղուց ուներ նպատակ ոչ միայն Հայաստանում ստեղծագործելու, այլև երկրի անունը միջազգային հարթակում հնչեցնելու։ Սկզբնական փուլում բրենդը ներկայացնում էր որակյալ, սակայն առավել զուսպ ոճական լուծումներ։ Տարիների ընթացքում այն ձևավորվեց որպես ինքնատիպ դիզայներական լեզու ունեցող ապրանքանիշ՝ կենտրոնացած ինքնարտահայտման, կանացիության և ժամանակակից նրբագեղության վրա։

Բրենդը ներկայացվել է միջազգային հեղինակավոր հարթակներում, այդ թվում՝ Milan Fashion Week-ում, ինչպես նաև ցուցադրվել է Փարիզում, Նյու Յորքում և Սանկտ Պետերբուրգում։ Այս փորձառությունը էականորեն նպաստել է The Muse–ի միջազգային ճանաչմանը և դիրքավորմանը։ Բրենդի փիլիսոփայությունն է՝ «ստեղծել՝ ոգեշնչելու համար» (to create to inspire), ինչն արտացոլվում է յուրաքանչյուր հավաքածուում՝ որպես պատմություն, զգացմունք և մշակութային ինքնության վերաիմաստավորում։

The Muse–ը առանձնանում է կանացի և ժամանակակից ձևային լեզվով, բարձրորակ նյութերի ընտրությամբ, հայկական մշակութային էստետիկայի նուրբ ինտեգրմամբ համաշխարհային նորաձևության համատեքստում։

Ցուցադրությանը ներկա էին միջազգային նորաձևության ամսագրերի ներկայացուցիչներ, գործարարներ, բլոգերներ և մշակութային գործիչներ։ Միջոցառումը դարձավ հարթակ, որտեղ հայկական ստեղծագործական միտքը ներկայացվեց համաշխարհային նորաձևության էլիտային։

 

back-top