l

lifestyle

British Afternoon Tea Etiquette Masterclass՝ Ուիլյամ Հենսոնի հետ

Օրերս մասնակցեցի British Afternoon Tea Etiquette Masterclass-ին, որը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի դեսպանության կողմից։ Հանդիպման հատուկ հյուրն էր Ուիլյամ Հենսոնը (William Hanson)՝ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի էթիկետի փորձագետներից մեկը, բեսթսելլեր հեղինակ և The English Manner էթիկետի առաջատար ուսումնական կենտրոնի տնօրենը։ Նա հայտնի է իր ժամանակակից, բայց դասական բրիտանական էթիկետը մատչելի և հետաքրքիր ձևով ներկայացնելու մոտեցմամբ։ 

  • Photographer Zurnachyan
  • Kamo Tovmasyan

Masterclass-ի ընթացքում մենք քայլ առ քայլ ծանոթացանք բրիտանական afternoon tea-ի մշակույթին՝ թեյի ճիշտ մատուցումից և սպասքի օգտագործումից մինչև սեղանի վարքականոնի նրբությունները և ավանդույթների պատմությունը։ Յուրաքանչյուր մասնակից ուներ իր անհատական սպասքը և դասական afternoon tea-ի բաղադրիչները, իսկ Ուիլյամը մանրամասն բացատրում էր՝ ինչու և ինչպես է ամեն ինչ արվում բրիտանական ավանդույթի համաձայն։ 

Այս միջոցառումը ոչ միայն էթիկետի մասին էր, այլ նաև հրավեր՝ Մեծ Բրիտանիան տեսնելու նոր տեսանկյունից․ որպես մշակույթի, ստեղծարար ոլորտների, նորարարության և ժամանակակից կյանքի դինամիկ կենտրոն։ Շնորհակալություն Մեծ Բրիտանիայի դեսպանությանը այս գեղեցիկ ու բովանդակալից փորձառության համար։

Ուիլիամ Հանսոնը (William Hanson) բրիտանացի էթիկետի և վարքագծի մասնագետ է։ Նա հայտնի է որպես դասական բարքերի ու ժամանակակից կյանքի համադրող, աշխատում է որպես խորհրդատու, դասախոս և մեդիա դեմք։ Հանսոնը նաև համահեղինակ է «Help I Sexted My Boss» հայտնի փոդքասթի և հաճախ հանդես է գալիս հեռուստատեսությամբ ու հանրային միջոցառումներում՝ ներկայացնելով բրիտանական էթիկետը պարզ ու հումորով ձևով։

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում

back-top