
Բացման շնորհանդեսը անցավ հենց «Պանե»-ի ոճով՝ թեթև, շփվող, լի համերով ու էն էներգիայով, որը զգացվում էր առաջին իսկ պահից։ Հյուրերը հնարավորություն ունեցան առաջինը փորձել մենյուն, բացահայտել տարածքը ու զգալ բրենդի իրական տրամադրությունը։ Սա այն վայրն է, որտեղ կարող ես գալ առավոտյան սուրճի համար, մնալ մինչև երեկո ու չհասկանաս՝ ոնց անցավ օրը։ Այս վայրը ստեղծվել է շատ կոնկրետ գաղափարով՝ բերել այն, ինչ այստեղ չկար․ համեղ, գեղեցիկ ու հարմար մի միջավայր, որտեղ ուզում ես վերադառնալ։ «Պանե»-ն պարզապես սրճարան չէ։

«Պանե»-ի կոնցեպտը պարզ է, բայց շատ ճիշտ մտածված․ սա վայր է օրվա ցանկացած պահի համար։ Առավոտը սկսվում է թարմ նախաճաշերով ու սուրճով, ցերեկը շարունակվում է հագեցնող լանչերով, իսկ երեկոյան արդեն կարող ես գալ ընթրիքի կամ պարզապես մի բան խմելու՝ ընկերների հետ chill անելու համար։ Իսկ եթե շտապում ես՝ միշտ կա take away տարբերակը՝ արագ, բայց նույնքան համեղ։

Տարածքը ստեղծված է այնպես, որ քեզ հարմար լինի ամեն ձևաչափում. ուզում ես՝ աշխատիր laptop-ով, ուզում ես՝ հանդիպում արա, ուզում ես՝ ուղղակի նստիր ու enjoy արա պահը։

Մենյուն առանձին թեմա է։ Բեյքրի հատվածը straight up wow է՝ մոտ 100 տեսակի քաղցրավենիք, որոնք ուզում ես նկարել, հետո նոր ուտել։ Բայց իրական highlight-ը կրուասաններն են․ տարբեր, թարմ, ու էն շարքից, որ մեկով չես սահմանափակվում։ Տաք ուտեստներն էլ պարտադիր փորձելու ցանկում են՝ առանց քննարկման։


Կենտրոնն առաջարկելու է ամբողջական բյութի ծառայություններ կանանց և տղամարդկանց համար՝ վարսահարդարում, մատնահարդարում և ոտնահարդարում, դիմահարդարում, ինչպես նաև տարբեր կոսմետիկ խնամքի ծառայություններ։

Պատրաստվեք ստեղծել ձեր լավագույն տեսքը LE MAR կենտրոնում:

«Պանե»-ն արդեն ակտիվ է բոլոր հարթակներում՝ Instagram, TikTok, Facebook, Linkedin, YouTube — եթե չես եղել, հաստատ արդեն նկատած կլինես: Իսկ եթե ուզում ես նախօրոք ծանոթանալ մենյուին կամ պլանավորել այցդ, կարող ես մտնել նաև իրենց կայք։

«Պանե»-ն այն վայրերից է, որտեղ գալիս ես մի անգամ… ու դառնում է քո առօրյայի մաս։ Պանեն վայր է, որտեղ համերը ստեղծում են հիշողություններ։
Գրիբոյեդով 17
+374-55-50 58 05
www.pane.am FB / IG















































































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին
Նոր ինքնաթիռ՝ ի պատիվ Տաթև Ասատրյանի, և 3 նոր ուղիղ ուղղություն Երևանից՝ Shirak Avia-ի 4-ամյակի առթիվ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը