
«ԿՈԿՈ» կոմեդիան ներկայացնում է Novus Entertainment Production-ը: ֆիլմը նկարահանված է Միացյալ Նահանգներում՝ հայ դերասանների եւ ամերիկյան պրոֆեսիոնալ տեխնիկական և գեղարվեստական անձնակազմի հետ համատեղ։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սցենարը Կլոդ Մոնեի «Օսկար» ֆրանսիական կատակերգական պիեսի ադապտացիան էր, որի առանցքում շոշափվում էր սիրո դրսեւորումները, ինչպիսիք են վաղուց մոռացված սերը եւ կյանքի ընկերոջ բարդ ընտրությունը։

Դրանց հաճախ ընկերակցում է սուտը, որը փորձում է կազմաքանդել մարդկային պարզունակ հարաբերությունները, եւ «ԿՈԿՈ» ֆիլմի կերպարները բացառություն չեն այս հարցում։ Թվացյալ փոքրիկ սուտը ստեղծում է բարդ եւ միեւնույն ժամանակ ծիծաղելի իրավիճակներ հերոսների համար։ Ֆիլմի ստեղծողները ակնկալում են, որ հանդիսատեսը դահլիճը կլքի վառ եւ գունավոր էմոցիաներով, իհարկե զուգահեռաբար կյանքի մասին խորհելով։

Սցենարի հեղինակը Զոհրաբ Բեկ Գասպարենցն է, բեմադրող ռեժիսորը՝ Էնջլ Մարտիրոսյանը: Պրոդյուսեր՝ Դավիթ Ադամյան, օպերատոր՝ Գևորգ Ճուգուրյան: Ֆիլմի դերասանական կազմը՝ Զոհրաբ Բեկ Գասպարենց, Նազենի Հովհաննիսյան, Լաուրա Ավագյան, Սարգիս Գրիգորյան, Լիլիթ Ղուկասյան, Արման Խաչատրյան, Մոսո Կարապետյա,ն Մերի Երեմյան, Վահագն Խաչատրյան, Մանո Գրիգորյան և հատուկ հյուր՝ Քեն Դավիթյան:








































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը