Chef’s book գիրքը կօգնի տնային տնտեսուհիներին, կամ տանը համեղ պատրաստող անձանց, ովքեր կկարողանա պատրաստել ուտեստներ Հայաստանի հայտնի և կայացած շեֆ խոհարարների բաղադրատոմսերով: Մտահղացումն առաջացել է անցալ տարի PRORECA ամսագրի շնորհանդեսի ընթացքում, chefs life-ի վիդեոները նկարելուց հետո: Ընկերության ինստա էջում կարող եք հետևել Հայաստանի լավագույն շեֆերի մասին պատմող ռիլսեր, միանալ կարող եք ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

Chef’s book-ը ունի մի քանի նպատակ.
1.Ճանաչելի դարձնել շեֆերին: Աշխարհում հաճախորդն այցելում է տվյալ ռեստորան՝ անվանի շեֆի ուտեստները գնահատելու: Հայաստանում այս մշակույթը դեռ զարգացած չէ և նախաձեռնուքյան նպատակը հենց ՇԵՖ ԽՈՀԱՐԱՐԻՆ ճանաչելի դարձնելն է:
2.Հոռեկայի համար տալ ձեռնարկ, որով մեր խոհարարները կարող են վերապատրաստվել, որովհետև գրքի մեջ կա 50-ից ավել շեֆ խոհարարի կյանք, դժվարություններ, անցած պատմություն, հաջողության բանաձևեր, խորհուրդներ և հեղինակային բաղադրատոմսեր (կալյուլյացիա, բաղադրություն, պատրաստման ժամանակահատված)
3.Ռեստորատորների համար ստեղծել գիրք, որով իրենք կարող են վերապատրաստել իրենց խոհարարներին: Տնային տնտեսուհիների համար էլ հարմար տարբերակ՝ տանը նոր բաղադրատոմսերով ուտեստներ պատրաստելու համար:

Գիրքը տպագրված է սահմանափակ քանակությամբ, այն հայերեն լեզվով է և վաճառքում կհայտնվի Հոկտեմբերի 10-ից՝ ՕՆԼԱՅՆ, ինչպես նաև լավագույն գրախանութներում: Իրականում գրքի շնորհանդեսը պլանավորված էր մեծ համերգային երեկոյի տեսքով, սակայն հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որոշվեց չեղարկել համերգային հատվածը և անցկացնել շնորհանդեսն ավելի մասնագիտական մոտեցմամբ: Պլանավորված շոու-ծրագրի բյուջեն կհատկացվի Voma-ի “Գմբեթ 2” նախաձեռնությանը:

PRORECA ընկերությունն ի սկզբանե կոչված էր զբաղվելու ռեստորանների բարձր որակի կոմպլեքս ծառայությունների մատուցմամբ: Ծառայությունների մասշտաբային ցանկով PRORECA ընկերությունն առաջինն էր շուկայում և մինչ օրս չունի մրցակիցներ ծառայությունների նման բազմազանությամբ: Ընկերությունը ստեղծվեց ֆինանսական ներդրումների բացակայությամբ՝ առանց գրասենյակային տարածքի, համակարգչի և անհրաժեշտ այլ տեխնիկայի: Նման սուղ պայմանների առկայությամբ անգամ, արդեն իսկ հիմնադրման փուլում հստակ էր այն, որ PRORECA-ն կապահովի գործընկերների համար մաքսիմալ արդյունավետություն և կայուն աճ շուկայական փոփոխվող մրցակցային պայմաններում։ Սահմանված էին հստակ և տեսանելի նպատակներ, որոնք այսօր արդեն իրականություն են դարձել և ապահովում են շոշափելի արդյունք շուկայում: Նպատակները կյանքի կոչվեցին։ Քայլ առ քայլ զարգացում ապրեցին ինչպես ընկերության գործընկերները, այնպես էլ հենց PRORECA-ն:

Այսօր PRORECA-ն մի մեծ ընկերություն է, որում գործում են բաժիններ՝ ընդունակ լավագույնս ապահովելու ոլորտի ներկայացուցիչների ամենատարբեր պահանջների իրականացումը։ Ընկերությունը գործում է արդեն ոչ թե ներքին, այլ նաև միջազգային շուկայում։ Գործընկերների թվում են արդեն ընկերություններ ԱՄՆ-ից և Վրաստանից: Թվով ավելի քան 100 գործընկերներից յուրաքանչյուրի բիզնես ռազմավարության մշակման փուլից մինչ նույն այդ ռազմավարության կյանքի կոչման փուլ․ ահա PRORECA ընկերության ձեռքբերումների խարիսխը:

PRORECA ընկերությունը, հիմնվելով 2019 թ․ սեպտեմբերին, հասցրել է HoReCa զարգացման ոլորտում առաջատար դիրք զբաղեցնել։ Ռեստորանային գործունեության պլանավորում և առաջխաղացում, գործընկերների աշխատակազմի հավաքագրում և վերապատրաստում, թափուր հաստիքների լրացում, բիզնեսի ստանդարտացում, հաշվապահության իրականացում, PR ծառայությունների մատուցում, մարքեթինգային արշավների պլանավորում և իրականացում, սոցիալական ցանցերի վարում (Facebook, Instagram, Tik-Tok, Linkedin, YouTube, Twitter, Google my bussines, Tripadvisor, Yandex, Telegram), գովազդային արշավների իրականացում, մենյուների, թռուցիկների, լոգոների պատրաստում, նկարահանումների կազմակերպում: Բացառապես բոլոր խնդիրները կապված ռեստորանային, հյուրանոցային, սրճարանային բիզնեսի հետ կարող եք PRORECA ընկերության բազմամյա փորձին և ավելի դյուրին դարձնել Ձեր նոր բիզնեսի ուղին:











































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը