
Երևանի հանրային սննդի ոլորտում բուրգերի կոնցեպտի տարածողն ու առաջատարը սկսած 1996 թ-ից հենց QUEEN BURGER ռեստորանն էր, որը երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին այդ ժամանակների համար հաճելիորեն զարմացրեց` ծանոթացնելով արեւմտյան գաստրոմշակույթի ամենասիրված ուտեստներից մեկին՝ բուրգերին: Այդ տարիներին քաղաքում առանց այն էլ քիչ էին ժամանցավայրերը: QUEEN BURGER-ը բոլորիս սիրված վայրն էր, որտեղ ես նույնիսկ 17-ամյակս եմ նշել ընկերներով: Հենց Ռոսսիա կինոթատրոնի դիմաց գտնվող ռեստորանն այն տարիների երիտասարդների հավաքատեղին էր, ամենաթրենդային վայրերից մեկը, նաև առաջին վայրերից էր, որն ուներ առանձին մանկական խաղահատված:

Հայաստանի "Հոթելյերների եւ Ռեստորատորների ասոցիացիային" վստահվել է այս նախագծին նոր շունչ եւ կյանք տալ: Ընդամենը 6 ամիսների ընթացքում QUEEN BURGER-ն անճանաչելիորեն փոխվեց, եւ փոխեց նաեւ միջավայրը։ Բացի վիզուալ փոփոխությանը`փոխվել է նաեւ իմիջային մոտեցումն ու դիրքավորումը: Սա առաջին երիտասարդական սրճարանն է, որն իր հյուրերին սպասում է վաղ առավոտից`08:00-ից, մինչ ուշ գիշեր`03:00 (հետագայում 05:00):

Մենյուն բացման փուլում ստարտային է եւ ամբողջական կդառնա մի քանի ամիսների ընթացքում։ Այն կազմված է բուրգերներից ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար, ներառում է սթրիփսեր, համեղ նագեթսներ, թևիկներ, խրթխրթան կաղամարների օղակներ եւ ծովախեցգետին տեմպուրա, ֆրի, հոթդոգներ, տոստեր, ինչպես նաեւ սառը բուտեռներ կռուասանով, չիաբատայով, բագետով աղցաններ, մաֆիններ եւ այլ քաղցրավենիքներ…

Կոցեպտի յուրահատկությունը նախանշելիս մտահղացման հիմքում է դրվել հասանելի ֆաստֆուդ սնունդը մատուցել բարձրարժեք միջավայրում, լավ երաժշտությամբ, հաճելի ինտերիերով և հարմարավետ կահույքով, որպեսզի հյուրերը պարզապես չցանկանան հեռանալ այստեղից։ QUEEN BURGER-ը հարմար է աշխատանքային, ընկերական, անձնական հանդիպումների համար, որի խոհանոցը աշխատում է մինչեւ ուշ գիշեր`03:00-ն: Ռեստորանն աշխատում է «բաց խոհանոց»-ի մոդելով, այսինքն հյուրերը սրահից կարող են տեսնել ինչպես է պատրաստվում իրենց պատվերը և հետևել ընթացքին:

Ավելացնեմ շատ համեղ սուրճը, լցնովի կոլան եւ մանգոն: Ռեստորանը հատուկ համագործակցություն ունի Փինք Բերիի հետ. բացի սիրված լցնովի պաղպաղակից` միայն այստեղ նոր սեզոնին կառաջարկվի բացառիկ համ` հապալասե պաղպաղակ:

Մանկական սրահի գաղափարի հիմքում պահպանվել է խաղային միջավայրը, միաժամանակ` ձգտելով մի փոքր ավելի գիտահանրամատչելի վիդեովիզուալների եւ հատուկ ձեւավորված միջավայրի մոջոցով հետաքրքրութրուն առաջացնել դեպի տիեզերքը, եւ ուղղակի դուրս գալ մանկական սրահի ստերեոտիպային տրամաբանությունից։

QUEEN BURGER-ը նոր ստանդարտներ է սահմանում հանրային սննդի ոլորտում` արագ սննդի սիրահարներին հնարավորություն ընձեռելով այն վայելել վարձրակարգ ռեստորանային միջավայրում: Շնորհավորում եմ 90-ականների սերնդին, ովքեր այստեղ կգտնեն իրենց մանկությունը՝ այցելելով արդեն իրենց երեխաների հետ, ինչպես նաև այսօրվա երիտասարդներին, ովքեր հենց այստեղ կստեղծեն իրենց ապագայի հաճելի հիշողությունները:
ՏԻԳՐԱՆ ՄԵԾ 17/4
033- 500 507






















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը