l

lifestyle

«ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» մրցանակաբաշխությունը Փարիզում

Օրեր առաջ Փարիզի թագավորական պալատում կայացավ ​միջազգային «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության շրջանակներում​ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» պատվավոր մրցանակի արժանացան Հայաստանում մեծ ավանդ ունեցող բժիշկներ, ինչպես նաև առողջապահության ոլորտում հաստատուն տեղ ունեցող բուժ. հաստատություններ:  Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին, որոնց թվում էին նաև այն կենտրոնները և այն մասնագետները, ում հետ մենք ևս համագործակցել ենք ու ներկայացնում եմ միջոցառման ֆոտոշարքը:

  • Կամո Թովմասյան

«Որակի նշան» ընկերությունը, Ֆրանսիայի իր գործընկերների հետ համագործակցության շրջանակներում այս անգամ ընդլայնել էր իր աշխարհագրությունը։ Ընկերության մասնագիտական խորհուրդն ամենամյա կտրվածքով անկախ փորձագիտական հանձնաժողովների և լրագրողական հետաքննությունների հիման վրա ուսումնասիրում եւ մշտապես գնահատում է առողջապահության ոլորտի առաջատարների գործունեությունը եւ անցած ուղին։ 

Մրցանակաբաշխության շրջանակներում«ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» պատվավոր մրցանակի արժանացան Հայաստանում մեծ ավանդ ունեցող բժիշկներ, ինչպես նաև առողջապահության ոլորտում հաստատուն տեղ ունեցող բուժ. հաստատություններ: Կարևոր էր նաև ֆրանսահայ բժիշկների մասնակցությունը, որոնք իրենց մեծ ավանդն են ունեցել Հայաստանում բժշկական տարբեր ուղղություններում սկսած 90-ական թվականներից:

Շնորհավորում եմ բոլոր բժիշկներին, մասնավորապես մեր լավ ընկեր Արգինե Դավթյանին, «Տարվա առաջատար բժիշկ-էսթետիստ» անվանակարգում հաղթելու համար: Ինչպես բազմիցս նշել է Արգինեն, էսթետիկ բժշկության ոլորտը, որն այսօր բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից է, հետ չի մնում և չի մնալու աշխարհի տենդենցներից: Ի դեպ, մրցանակաբաշխության մրցանակակիրները ոչ միայն ստացան իրենց մրցանակներն, այլեւ ձեռք բերեցին նոր կապեր և հնարավորություններ ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս։

Մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրների ամբողջական ցանկը.

 

 «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն

  Տարվա առաջատար սրտաբանական կենտրոն

 

  «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյան

  Առողջապահության կազմակերպիչ

 

 Պտղաբերության կենտրոն ''ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ''

Տարվա առաջատար և պահանջված պտղաբերության կենտրոն

Սերգեյ Վարդանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

Տարվա առաջատար և պահանջված ակնաբուժական կենտրոն

  

   Ելենա Միխայիլի Աղաջանովա

  Բժշկության մեջ ազգանվեր գործունեության, մեծ ներդրման և ավանդի համար» 

 

  Հասմիկ Ղազինյան

ՀՀ լյարդաբանության դեսպան

 

  ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Տարվա լավագույն և առաջատար պլաստիկ վիրաբույժ 

Արգինե Դավթյան

Տարվա առաջատար բժիշկ-էսթետիստ  

 

 Հայ Ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամ

Տարվա լավագույն առողջության կենտրոն

 

 «էկոսենս» ախտորոշիչ լաբորատորիաների ցանց 

Ախտորոշիչ ծառայություններում մեծագույն ավանդ,

միջազգային չափորոշիչներ ապահովող ախտորոշիչ լաբորատորների ցանց

 

   «Դա Վինչի» պլաստիկ էսթետիկ բժշկության կլինիկա, Արմեն Հովհաննիսյան 

Միջազգային չափորոշիչներին համապատասխան տարվա պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կլինիկա

 ՍԵԹ ՂԱԶԱՐՅԱՆ  

Տարվա լավագույն և առաջատար պլաստիկ վիրաբույժ 

 

     «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նոնա Մարտիրոսյան

 Տարվա առաջատար և պահանջված էնդոկրինոլոգ

 

 «ՍՏՈՄԼԱՅՆ» ստոմատոլոգիական կլինիկա 

Տարվա առաջատար ստոմատոլոգիական  կլինիկա 

 

 «ՄԵԴԻՏՐԻՆԱ» ուսումնական կենտրոն 

Տարվա առաջատար ստոմատոլոգիական ուսումնական կենտրոն

  Մուրադ Օնիկյան

 Արտերկրում տարվա առաջատար հայազգի էսթետիկ  բժիշկ, մաշկաբան

 

  «Աստղիկ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքի բժիշկ-սոնոգրաֆիստ Նանա Ասատուրյան 

  Տարվա երիտասարդ առաջատար ճառագայթաբան

 

 Դավիթ Ղահրամանյան և Մարինա Գասպարյան 

Տարվա երիտասարդ բժիշկների ընտանիք

  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյան

  Տարվա առաջատար կլինիկական հոգեբան 

 

Աննա Մարտիրոսյան 

Տարվա առաջատար և պահանջված ընտանեկան բժիշկ 

 

«Միլանա»

Տարվա ՍՊԱ կենտրոն 

back-top