
Երեկոն անցավ բացառիկ ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բարությունը, հոգատարությունն ու միասնականությունը կարող են իրական կյանքեր փոխել։ Յուրաքանչյուր հյուր իր ներկայությամբ և աջակցությամբ դարձավ այս կարևոր առաքելության մասնակիցը՝ նպաստելով երեխաների բուժման և ապաքինման շարունակականությանը։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից հատուկ ժամանել էին «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի բարի կամքի դեսպան Սալպի Ավեդիսյան-Գարավարյանը և City of Smile USA-ի խորհրդի անդամ Մարիա Նագապետյանը, ովքեր իրենց ներկայությամբ ընդգծեցին հիմնադրամի միջազգային համագործակցության և միասնական աջակցության կարևորությունը։

Երեկոյի հանդիսավարն էր սիրված հաղորդավար Գոհար Գասպարյանը, ով իր ջերմ ու անկեղծ խոսքով ստեղծեց առանձնահատուկ մթնոլորտ։ Երաժշտական բարձր տրամադրությունն ապահովեց հայկական էստրադայի սիրված երգչուհի Ինգա Արշակյանը, իսկ ջութակահար Անի Արաբյանի նուրբ և զգացմունքային կատարումները երեկոյին հաղորդեցին յուրահատուկ հուզական երանգ։
.jpg)
Երեկոյի ամենահիշարժան և հուզիչ պահերից մեկը հիմնադրամի շահառու Նարեի հաղթանակի զանգն էր։ Բուժման ավարտն ազդարարող այդ խորհրդանշական զանգը լցրեց դահլիճը հույսով, ուրախությամբ և ծափահարություններով՝ դառնալով բոլոր ներկաների համար ամենազգացմունքային պահերից մեկը։ Նարեի պատմությունը հերթական անգամ հիշեցրեց, որ յուրաքանչյուր աջակցություն կարող է վերածվել փրկված կյանքի և նոր ապագայի։ Միջոցառմանը ներկա էր նաև հիմնադրամի աջակցությամբ բուժումն ավարտած ևս մեկ շահառու՝ Նարինեն, որի պատմությունը դարձավ ոգեշնչման, հավատքի և պայքարի գեղեցիկ օրինակ։

Կանանց Բարեգործական Ընթրիք 2026-ը նշանավորվեց նաև կարևոր և խորհրդանշական արարողությամբ։ Հիմնադրամը ներկայացրեց իր նոր «Բարի կամքի դեսպաններին», որոնց կոչումները շնորհվեցին Լիլիթ Համբարձումյանին, Սյուզի Այրումյանին և Արևիկ Մարտիրոսյանին։ Նրանք տարիներ շարունակ իրենց անշահախնդիր աջակցությամբ, նվիրումով և մշտական ներգրավվածությամբ կանգնած են եղել «Սիթի օֆ Սմայլ»-ի կողքին։ Պատվավոր կոչումները հանձնեցին հիմնադրամի գործող Բարի կամքի դեսպաններ Աննա Ավանեսյանը և Սալպի Ավեդիսյան-Գարավարյանը։

Երեկոյի ընթացքում կազմակերպվեցին նաև բարեգործական նախաձեռնություններ, նվիրատվություններ և արժեքավոր նվերների խաղարկություն, որոնց ամբողջ հասույթը կուղղվի հիմնադրամի շահառուների բուժման և առողջացման ծրագրերին։ Հավաքագրված միջոցները հնարավորություն կտան շարունակել երեխաների բուժման, թանկարժեք դեղորայքի, ախտորոշիչ հետազոտությունների, վիրահատությունների և անհրաժեշտ բժշկական ծառայությունների ֆինանսավորումը՝ հարյուրավոր ընտանիքների համար պահպանելով ամենակարևոր արժեքը՝ հույսը։

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր հյուրերին, գործընկերներին, հովանավորներին և բարեկամներին, որոնց վստահությունն ու շարունակական աջակցությունը թույլ են տալիս ամեն օր նոր հաղթանակներ գրանցել երեխաների առողջության համար մղվող պայքարում։
.jpg)
Արդեն տարիներ շարունակ Կանանց Բարեգործական Ընթրիքը պարզապես միջոցառում չէ։ Այն դարձել է բարության, մարդասիրության, համախմբվածության և սիրո խորհրդանիշ՝ մի վայր, որտեղ յուրաքանչյուր մասնակցի ներդրումը վերածվում է իրական օգնության և նոր կյանքի հնարավորության։
.jpg)
Միասին ստեղծվում են հաղթանակների պատմություններ, միասին ծնվում է հույսը, և միասին ապացուցվում է, որ բարությունը կարող է բուժել։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ամենամյա Կանանց Բարեգործական Ընթրիքը
ORA Lounge Club․ նոր հասցե նրանց համար, ովքեր սիրում են որակյալ գիշերային կյանքը
Arm Construct ընկերության «Դավիթ Բեկ 290» նախագծի պաշտոնական բացումը
ALEKSANDERSIRADEKIAN ապրանքանիշն իր նոր հավաքածուն ներկայացրեց «Գրանդ Հոթել Երևան»-ում
PROFOOD ARMENIA 2026-ի մեկնարկը տրված է
GUAVA NOVA սրահի բացումը Տերյան 52 հասցեում