l

lifestyle

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում նշեց ԱՄՆ անկախության 250-ամյակը

Հունիսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր դռներն էր բացել հայ գործընկերների, բարեկամների և հյուրերի առաջ՝ միասին նշելու Միացյալ Նահանգների անկախության հռչակման 250-ամյակը։ Միջոցառումը «Անկախություն 250» նախաձեռնության շրջանակում անցկացվող տոնական միջոցառումների շարքի կարևոր կանգառներից էր՝ խորհրդանշելով ինչպես ԱՄՆ պատմական հոբելյանը, այնպես էլ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև շարունակաբար ամրապնդվող գործընկերային հարաբերությունները։

  • Կամո Թովմասյան

Այս տարի լրանում է ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման 250 տարին։ Այդ նշանակալի տարեդարձին նվիրված միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց երկու երկրների միջև ձևավորված ամուր համագործակցությունը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ ընդհանուր հանձնառությունը և երկարամյա բարեկամությունը։

Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան այցելելու «Հիմնադիրների թանգարան» ինտերակտիվ ցուցադրությունը, որը ստեղծվել է Սպիտակ տան նախաձեռնությամբ։ Նորարարական ցուցադրությունը ներկայացնում էր ԱՄՆ պատմության առանցքային դրվագները՝ համադրելով պատմական նյութերը արհեստական բանականության ժամանակակից լուծումների հետ։

Միջոցառման հյուրերը նաև վայելեցին ամերիկյան և հայկական խոհանոցների յուրահատուկ համադրությամբ պատրաստված ուտեստներ, իսկ երաժշտական մթնոլորտն ապահովում էր Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի Winds Aloft փողային հնգյակը։ Գերմանիայի Ռամշտայն օդային բազայում գործող այս բարձրակարգ կամերային համույթը հայտնի է Եվրոպայի տարբեր երկրներում իր ելույթներով՝ հանդես գալով նախագահների, դեսպանների և բարձրաստիճան զինվորական ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական միջոցառումներում։

Երեկոյի պաշտոնական հատվածում ելույթներով հանդես եկան Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրանք իրենց խոսքում անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, ռազմավարական համագործակցության ընդլայնմանը և այն ընդհանուր արժեքներին, որոնք շարունակում են միավորել երկու երկրներին։

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում

back-top