l

lifestyle

«Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսը

Ի պատիվ հայ կինովարպետ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին՝ ավելի քան 40 հայ դիզայներներ ցուցադրեցին բացառիկ ստեղծագործություններ՝ ոգեշնչված արվեստագետի հավերժական արվեստով։ Մայիսի 18-31ը Սերգեյ Փարաջանովի թանգարանը ներկայացրեց «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսը, որը նախաձեռնել է Նորաձևության և Դիզայնի Պալատը Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ:

  • Սերգեյ Ակոպյան
  • Կամո Թովմասյան

Ինչպես հուշում է վերնագիրը՝ «Փարաջանովը և նորաձևությունը» ցուցահանդեսը միաձուլում է 20-րդ դարի հայկական արվեստը ժամանակակից նորաձևության հետ՝ հնարավորություն տալով հայ դիզայներներին վերափոխել թանգարանը հեղինակային զգեստների և աքսեսուարների, որոնք արտացոլում են Փարաջանովի արվեստը: Ցուցահանդեսը հրավիրում է այցելուներին՝ խոստանալով անմոռանալի տպավորություններ: Այն հրաշալի հնարավորություն է նաև հայկական նորաձևությունը ներկայացնել արվեստի համադրությամբ, ինչպես նաև հետաքրքրություն առաջացնել հայ դիզայներների և հայկական արտադրանքի նկատմամբ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների շրջանում: 

Այսպիսով, կխթանվի հայկական արտադրության ապրանքների սպառումը և նորաձևության ոլորտը, որի պոտենցիալը հսկայական է մեր երկրում: Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր hատվածի գարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ։ Ցուցահանդեսը մեծարանք է «Նռան գույնը» և «Մոռացված նախնիների ստվերները» գլուխգործոցների հեղինակին:

Հետևեք ինձ նաև իմ ինստագրամյան էջում, որտեղ ներկայացնում եմ բոլոր միջոցառումների սթորիթելը: 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top