
Proreca-ի հաջողված նախաձեռնություններից են Chef’s Book Armenia-ն՝ նվիրված Հայաստանի տաղանդավոր շեֆ-խոհարարներին և երկրի հարուստ խոհարարական ժառանգությանը, ինչպես նաև Profood Armenia-ն՝ տարածաշրջանի խոշորագույն միջազգային HoReCa & F&B միջոցառումը, որը դարձել է ոլորտի գլխավոր հարթակը համագործակցության, փորձի փոխանակման և զարգացման համար։ Proreca Magazine-ի երրորդ համարը շարունակությունն է այս մեծ ճանապարհի․ այն միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին, նորարար գաղափարներ ունեցող ստեղծագործ անհատներին և պատմություններ, որոնք ոգեշնչում են ու բարձրացնում հայկական հյուրընկալության մակարդակը։

PRORECA ընկերությունը խորին շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին՝ Florence Restaurant, Barvikha Yerevan, Fresh Frozen, Lusarev և Vanardi բրենդներին՝ անփոխարինելի աջակցության և համագործակցության համար։ Ընկերության համանուն ամսագրի երրորդ համարը շարունակում է ներկայացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների և հաջողակ նախագծերի մասին հետաքրքիր պատմություններ։ PRORECA-ն, հիմնադիր Սյուզի Միքայելյանի առաջնորդությամբ, արդեն հաստատել է իր ներկայությունը միջազգային շուկայում՝ ամրապնդելով հայկական հյուրընկալության արժեհամակարգը համաշխարհային բեմում։

PRORECA ընկերությունն իր գործունեությունը սկսեց որպես ռեստորանների համար բարձրակարգ համապարփակ ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Ծառայությունների իր լայնածավալ ցանկով PRORECA-ն դարձավ շուկայի առաջին ընկերությունը, որը համալիր մոտեցմամբ էր ներկայացնում HoReCa ոլորտի լուծումները, և մինչ օրս մնում է միակն իր տեսակով՝ նման բազմազան ծառայությունների շրջանակով։

Ընկերությունը ստեղծվել է առանց ֆինանսական ներդրումների՝ գրասենյակային տարածքի, համակարգչի և անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում։ Սակայն հենց հիմնադրման փուլում ակնհայտ էր, որ PRORECA-ն կոչված է ապահովելու գործընկերների համար առավելագույն արդյունավետություն և կայուն աճ՝ շուկայում տիրող փոփոխվող ու մրցակցային միջավայրում։ Սկզբից ձևակերպված հստակ նպատակները ժամանակի ընթացքում դարձան իրականություն՝ վերածվելով շոշափելի արդյունքների։ Քայլ առ քայլ զարգացում ապրեցին ինչպես ընկերության գործընկերները, այնպես էլ հենց PRORECA ընկերությունը՝ հաստատելով իր դիրքը ոլորտում որպես վստահելի և նորարար գործընկեր։

Այսօր PRORECA-ն հանդիսանում է խոշոր և կայուն զարգացող ընկերություն, որի կառուցվածքում գործում են բազմապրոֆիլ բաժիններ՝ նպատակաուղղված ապահովելու HoReCa ոլորտի ներկայացուցիչների ամենատարբեր պահանջների լիարժեք իրականացումը։ Եթե սկզբում ընկերությունը գործում էր միայն ներքին շուկայում, ապա այսօր այն հաջողությամբ ներկայացված է նաև միջազգային հարթակներում՝ գործունեություն ծավալելով ԱՄԷ-ում, Վրաստանում և ընդլայնելով գործընկերային ցանցը դեպի ԱՄՆ։ Ավելի քան 100 գործընկերներից յուրաքանչյուրի հետ PRORECA-ն անցնում է ամբողջական ճանապարհ՝ բիզնես ռազմավարության մշակման փուլից մինչև դրա արդյունավետ իրագործում։ Սա է ընկերության հաջողության հիմնական բանալին։

PRORECA ընկերությունը, հիմնադրված 2019 թվականի սեպտեմբերին, կարճ ժամանակում դարձել է HoReCa ոլորտի զարգացման առաջատարներից մեկը։ Ընկերության ծառայությունները ներառում են՝ ռեստորանային գործունեության պլանավորում և առաջխաղացում, գործընկեր կազմակերպությունների աշխատակազմի հավաքագրում և վերապատրաստում, թափուր հաստիքների համալրում, բիզնեսի ստանդարտացում և հաշվապահական ծառայություններ, PR և մարքեթինգային արշավների պլանավորում ու իրականացում, սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram, TikTok, LinkedIn, YouTube, Twitter, Google My Business, Tripadvisor, Yandex, Telegram) կառավարում, գովազդային արշավների իրականացում, մենյուների, թռուցիկների, լոգոների ձևավորում, ինչպես նաև լուսանկարահանումների և տեսանկարահանումների կազմակերպում։

PRORECA-ն առաջարկում է ամբողջական ծառայությունների շղթա՝ ուղղված ռեստորանային, հյուրանոցային և սրճարանային բիզնեսների զարգացմանն ու արդյունավետ գործունեությանը։ Ընկերության բազմամյա փորձն ու պրոֆեսիոնալ թիմը թույլ են տալիս նոր բիզնեսներին սկսել իրենց ճանապարհը վստահությամբ և նվազագույն բարդություններով՝ վերածելով գաղափարները հաջողության իրական պատմությունների։


























































































