l

lifestyle

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում

Իսկական տոնական ու հուզիչ մթնոլորտ էր Ծաղկաձորի շքեղ Eighty Eight Hotel & SPA հյուրանոցային համալիրում, որտեղ ամփոփվեց «88» և «Ծիրան» սուպերմարկետների համատեղ անցկացված մասշտաբային խաղարկությունը։ Մասնակիցների անհամբեր սպասումն ավարտվեց, և հայտնի դարձավ գլխավոր մրցանակի՝ Երևանում բնակարանի հաղթողի անունը։ Մենք նույնպես ներկա էինք միջոցառմանը՝ անձամբ հանդիպելու հաջողակ մասնակիցներին, զգալու նրանց հույզերը և տեսնելու այն պահը, երբ տարիների երազանքներից մեկը դարձավ իրականություն։

  • Կամո Թովմասյան

 

 Ինչպե՞ս էր անցկացվում խաղարկությունը:

Խաղարկությունը մեկնարկել էր ապրիլի 1-ին և միավորել էր հազարավոր  գնորդների։ Մասնակցության պայմանները շատ պարզ էին․ «88» կամ  «Ծիրան» սուպերմարկետներում անհրաժեշտ էր կատարել 5000 դրամ և ավելի գնում՝ պարտադիր ներառելով By Nalbandyan ապրանքանիշի առնվազն մեկ  արտադրանք։ Ամեն շաբաթ խաղարկության մասնակիցներից ընտրվում էին 20 հաջողակ  գնորդներ, ովքեր ստանում էին իրենց գնումների ամբողջական գումարի՝ 100%  հետվերադարձ բոնուսային հաշվին։ Այսպիսով, խաղարկությունը ոչ միայն  հնարավորություն էր տալիս պայքարել գլխավոր մրցանակի համար, այլ նաև  ամեն շաբաթ պարգևատրում էր հավատարիմ գնորդներին։ Իմ տան  հարևանությամբ գտնվող «88» սուպերմարկետն այն վայրերից է, որտեղ գրեթե  ամեն օր գնումներ եմ կատարում։ Բնականաբար, ես նույնպես մասնակցել էի  այս խաղարկությանը։ Ճիշտ է, այս անգամ հաջողակների թվում չհայտնվեցի,  սակայն խաղարկության ամփոփմանը մասնակցելն ու հաղթողների  ուրախությունը կիսելը նույնպես հետաքրքիր և հիշարժան փորձառություն էր։

Գլխավոր ինտրիգը՝ բնակարանը Երևանում

Երեկոյի ամենասպասված պահը, բնականաբար, գլխավոր մրցանակի խաղարկությունն էր։ Լարվածությունն ու հուզմունքը զգացվում էին հրապարակի յուրաքանչյուր անկյունում, քանի որ մրցանակը բացառիկ էր՝ բնակարան Երևանում։ Եվ ահա, երկար սպասված պահը եկավ։ Գլխավոր մրցանակի՝ Երևանի բնակարանի հաղթող ճանաչվեց Ավետիքյան Մարինեն, ով ներկա էր ընտանիքի հետ միասին: Հաղթողների հուզմունքը դժվար էր թաքցնել։ Ուրախության, անակնկալի ու երջանկության այդ անկեղծ պահերը դարձան երեկոյի ամենահիշարժան կադրերից։

Շատ ավելին, քան պարզապես խաղարկություն

Իհարկե, երեկոյի ընթացքում խաղարկվեց ոչ միայն գլխավոր մրցանակը։ Բազմաթիվ մասնակիցներ տուն վերադարձան արժեքավոր նվերներով և վառ տպավորություններով։ Խաղարկվեցին՝ հեռուստացույց, iPhone, կենցաղային տեխնիկա, հանգստի ուղեգրեր Eighty Eight Hotel & SPA հյուրանոցային համալիր, 88.000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտեր, բազմաթիվ այլ անակնկալներ և նվերներ:

Շնորհակալություն վստահության համար

«88» և «Ծիրան» սուպերմարկետների այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սովորական գնումները կարող են վերածվել մեծ հնարավորությունների։ Հազարավոր մասնակիցներ ոչ միայն օգտվեցին շահավետ առաջարկներից, այլ նաև հնարավորություն ստացան իրականացնել իրենց երազանքները։ Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և հատկապես գլխավոր մրցանակակրին։ Իսկ նրանց, ովքեր այս անգամ չհասցրին հաղթողների շարքում հայտնվել, խորհուրդ ենք տալիս հետևել «88» և «Ծիրան» սուպերմարկետների նոր  ակցիաներին ու խաղարկություններին, որովհետև հաջորդ հաջողակը կարող եք լինել հենց դուք։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արդեն մեկնարկել է երկրորդ խաղարկությունը, որը կամփոփվի 88 օր անց։ Մասնակցելու համար անհրաժեշտ էր «88» կամ «Ծիրան» սուպերմարկետներում կատարել առնվազն 5000 դրամի գնում՝ պարտադիր ներառելով By Nalbandyan ապրանքանիշի առնվազն մեկ արտադրանք։ Ամեն շաբաթ խաղարկության մասնակիցներից ընտրվում էին 20 հաջողակ գնորդներ, ովքեր ստանում էին իրենց գնումների ամբողջ գումարի՝ 100% հետվերադարձ բոնուսային հաշվին։ Խաղարկության պայմաններին և մասնակցող ապրանքների ցանկին կարող եք ծանոթանալ «88» և «Ծիրան» սուպերմարկետների սոցիալական էջերում կամ անմիջապես սրահներում։ 

«88» սուպերմարկետ

FB / IG

«Ծիրան» սուպերմարկետ

FB / IG

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

 

 

BEST OF WEEK

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում

The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում նշեց ԱՄՆ անկախության 250-ամյակը

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ամենամյա Կանանց Բարեգործական Ընթրիքը

ORA Lounge Club․ նոր հասցե նրանց համար, ովքեր սիրում են որակյալ գիշերային կյանքը

Arm Construct ընկերության «Դավիթ Բեկ 290» նախագծի պաշտոնական բացումը

back-top