Մարտ ամսին հայկական The Muse ապրանքանիշը փայլուն կերպով ներկայացավ Փարիզի Օպերայում՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ հայկական բրենդները կարող են արժանի տեղ զբաղեցնել միջազգային նորաձևության քարտեզում։
The Muse x Black Smoke համագործակցության շրջանակում ստեղծված հեղինակային The Muse կոկտեյլն առաջին անգամ գնահատեցին հյուրերը։ The Muse-ի նրբաճաշակ ոճն ու Black Smoke-ի ստեղծարար մոտեցումը՝ վերածվել էր ոչ միայն խմիչքի, այլև արվեստի և նորաձևության յուրահատուկ արտահայտության։ Շուտով այս բացառիկ հեղինակային կոկտեյլը կհայտնվի Երևանի լավագույն ժամանցային վայրերի կոկտեյլային քարտեզներում։

The Muse-ի այս միջոցառումը դարձավ ոչ միայն նոր համագործակցության ներկայացման հարթակ, այլև գեղեցիկ առիթ՝ մեկ հարկի տակ համախմբելու ոճը, նորաձևությունը, արվեստը և հաճելի շփումները։ Փարիզյան բեմերից մինչև երևանյան բացառիկ երեկո՝ The Muse-ը շարունակում է ստեղծել հիշվող պատմություններ և ձևավորել նորաձևության շուրջ համախմբված յուրահատուկ համայնք։

Միջոցառման գործընկերն էր THEIA Jewelry բրենդը, որի յուրահատուկ զարդերն ամբողջացնում էին երեկոյի նորաձև մթնոլորտը։ THEIA Jewelry-ն հայկական բրենդ է, որը միավորում է ժամանակակից մինիմալիզմը, ճարտարապետական ձևերն ու բարձր ոսկերչական վարպետությունը։ Բրենդի անվանումը ներշնչված է հին հունական դիցաբանության լույսի աստվածուհի Թեիայից (Theia), որը համարվում է ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի փայլի խորհրդանիշ։

Արարատի կոնյակի-գինու գործարանի պատմությունը սկսվում է 1877 թվականից։ Ավելի քան մեկ դար շարունակ գործարանը համատեղում է հայկական գինեգործության ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ ստեղծելով բարձրակարգ կոնյակներ, գինիներ և այլ սպիրտային խմիչքներ, որոնք ներկայացված են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Black Smoke-ը գործարանի պրեմիում վիսկիի բրենդն է, որը ստեղծվում է դասական շոտլանդական բլենդավորման և թորման տեխնոլոգիաներով։ Վիսկին հնեցվում է կաղնե տակառներում, այդ թվում՝ հայկական քաղցր գինիների և կոնյակների հնեցման համար օգտագործված տակառներում, ինչի շնորհիվ ձեռք է բերում հարուստ բույր, հավասարակշռված համ և երկարատև ավարտ։ Black Smoke շարքում ներկայացված են 8, 12 և 18 տարվա հնեցմամբ տարբերակներ, որոնք գնահատվում են իրենց նրբագեղ և բազմաշերտ համային բնութագրերի համար։





























































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում