Պատահական չէ, որ վերջին շրջանում Լիանա Սահակյանը հատկապես ակտիվ է հանրային հարթակներում։ Տարիների ընթացքում նա կարողացել է ստեղծել բիզնես աշխարհի ամենաթանկ արժեքներից մեկը՝ ուժեղ անձնական բրենդ։

Այսօր նա ոչ միայն հաջողակ գործարար կին է, այլև մարդ-բրենդ, ում վստահում են հազարավոր մարդիկ, ընտանիքներ և գործընկերներ։ Նրա կարծիքը լսում են, խորհուրդներին հետևում, իսկ հաջողության պատմությունը ոգեշնչման աղբյուր է դարձել բազմաթիվ կանանց համար։

GO TRAVEL-ի 17-ամյակը հենց այդ ճանապարհի հերթական կարևոր հանգրվանն է։ Ճանապարհ, որը լի է եղել ոչ միայն հաջողություններով, այլև լուրջ մարտահրավերներով։ Վերջին տարիներին տուրիզմի ոլորտն անցել է ամենադժվար փորձությունների միջով՝ համավարակ, պատերազմ, միջազգային շուկաների անկայունություն։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում ընկերությունը ոչ միայն պահպանել է իր դիրքերը, այլև շարունակել է զարգանալ՝ ամրապնդելով հաճախորդների վստահությունն ու ընդլայնելով իր հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում Լիանա Սահակյանը պատմեց նաև իր կարիերայի սկզբի մասին մի հետաքրքիր և ոգեշնչող պատմություն։ Պարզվում է՝ 17 տարի առաջ նա իր առաջին քայլերն արել է հենց Փարպեցի 15 հասցեում գործող տուրիստական գրասենյակում, որտեղ որոշ ժամանակ աշխատել է որպես փորձաշրջան անցնող աշխատակից։ Սակայն, ի վերջո, աշխատանքի չի ընդունվել։ Շատերի համար նման իրավիճակը կարող էր դառնալ հիասթափության պատճառ, բայց Լիանայի համար այն դարձավ նոր սկզբի կետ։ Նա որոշեց ստեղծել սեփական տուրիստական ընկերությունը, և այսօր, 17 տարի անց, նույն՝ Փարպեցի 15 հասցեում, արդեն նշում է GO TRAVEL-ի 17-ամյակը։ Սա իսկապես հաջողության պատմություն է, որը հիշեցնում է, որ երբեմն մերժումը կարող է դառնալ մեծ հաղթանակի սկիզբ։

17-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին ընկերության գործընկերները, հաճախորդներն ու ընկերները։ Երեկոն ուղեկցվում էր ջերմ մթնոլորտով, հյուրասիրությամբ, ինչպես նաև բազմաթիվ անակնկալներով։ Գինիների հյուրասիրություն «Լուսարև»-ից, նվերների խաղարկություն Նաիրի Ինշուրանս-ից, 100 000 դրամի նվեր քարտեր՝ LILOYE բրենդից և իհարկե համեղ տոնական տորթ։ Նշեմ նաև, որ միջոցառման գեղեցիկ լուսաբանումը վստահվել էր Vivi Event Group-ին:

Երեկոյի գլխավոր անակնկալը դարձյալ ավանդական խաղարկությունն էր՝ երկուսի համար ճանապարհորդություն դեպի Հռոմ։ Հետաքրքիր զուգադիպությամբ, այս տարվա հաղթողը դարձավ բլոգեր Ֆլորան։ Սա արդեն երկրորդ անգամն է, որ նա հաղթում է GO TRAVEL-ի գլխավոր մրցանակը. երկու տարի առաջ՝ ընկերության 15-ամյակի միջոցառման ժամանակ, նա շահել էր ճանապարհորդություն դեպի Միլան։

17 տարի անց GO TRAVEL-ը շարունակում է զարգանալ, ստեղծել նոր հնարավորություններ և ճանապարհորդությունների միջոցով միավորել մարդկանց՝ պահպանելով իր դիրքը որպես Հայաստանի ամենավստահելի և հեղինակավոր տուրիստական ընկերություններից մեկը։
GO TRAVEL / Փարպեցի 15
+374-10-566 630
FB / IG
www.gotravel.am





































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը