l

lifestyle

Living’s Signature սրահի բացումը Դ. Անհաղթ 17 հասցեում

Living’s Signature-ը ներկայացնում է Ձեզ արդեն ծանոթ Living’s Group-ը, սակայն Living’s Signature -ն իր ձևաչափով ամբողջությամբ տարբերվում է Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող Living’s Caracole սրահից: Դ. Անհաղթ 17 հասցեում գտնվող՝ Living's Signature երկհարկանի ընդարձակ սրահի բացման շնորհանդեսին ներկայացվեց նաև D’ora բացառիկ հավաքածուն:

Living’s Signature-ը Living’s Group-ի նոր՝ մասշտաբային նախագիծն է: Միջազգային գործընկերների և Living’s ստեղծարար թիմի համատեղ քննարկումների արդյունքում ստեղծվեց կահույքի բացառիկ շարք՝ հաշվի առնելով տարիների փորձն ու Living’s-ի հաճախորդների նախասիրությունները: ԱՄՆ-ում գործող դիզայներական գործընկեր թիմի հավանությանն արժանանալուց հետո, բացառիկ կահույքի առաջին հավաքածուներն արտադրվեցին ամերիկյան առաջատար արտադրող ընկերությունների կողմից ու հիմա արդեն Living’s Signature-ն առաջարկում է գնահատել և ձեռք բերել դրանք:  

Living’s Signature-ը ներկայացնում է Ralph, Cora, Lokki, Grecco, արդեն նաև D’ora բացառիկ հավաքածուն: Հավաքածուի ստեղծման նպատակով Հայաստան էր հրավիրվել բելգիացի դիզայներ-նախագծող Թոմ դե Վուլֆը, ով բացման շնորհանդեսին իր ողջույնով ևս հանդես եկավ: Մոդելներից յուրաքանչյուրն ունի իր անհատական ձեռագիրը՝ ներառելով համաշխարհային կահույքագործության վերջին տենդենցները: Ստեղծման համար ընտրվել է միայն բարձրակարգ հումք և օգտագործվել է մշակման ինովացիոն տեխնոլոգիաներ: 

Նկատելի է թանկարժեք ծառատեսակներից փայտե մակերեսներ, մետաղական չգունաթափվող դետալներ, բնական և լաքապատված մարմարե մակերսներ, նաև թրծված ապակի: Գնի և որակի բացառիկ համադրություն, որում կարող եք համոզվել այցելելով Living’s Signature սրահ: Living’s Signature-ը իր պաշտոնական բացման և նոր տեսականու շնորհանդեսի կապակցությամբ իր բոլոր գործընկերների հետ միասին ունի մեծ նվեր՝ հունիսի 12-ից 20-ը սրահում ներկայացված ողջ տեսականու համար կգործի 20-40% զեղչ։

Living’s Signature-ի հաջորդ քայլը B2B համագործակցությունն է: Հաշվի առնելով Հայաստանում կառուցատպատման ոլորտի գերակտիվությունը, Living’s Signature -ն առաջարկում է հյուրանոցների, բնակարանների, գրասենյակների և առանձնատների կահավորման խմբային և շահավետ համագործակցություն՝ կահավորելով ամբողջ կոմպլեկսը: Ծավալների մասին ճիշտ պատկերացում կազմելու համար, նշեմ, որ այժմ  Living’s Signature-ը Հայաստանում կառուցապատվող մեկ նախագծի շրջանակներում կահավորում է միանգամից 200-ից ապարտ-բնակարան: 

Բացման շնորհանդեսը վարում էր Իվան Թաիրովը, հյուրերին սպասվում էր կենդանի երաժշտություն, DJ Diana-ի սեթը, հյուրասիրություն, ծանոթացում սրահի հետ, նաև արժեքավոր մրցանակների խաղարկություն՝ այդ թվում 200 000 դրամի նվեր-քարտեր և հանգիստ Ծաղկաձորի RUSSIA հյուրանոցում: Living’s Signature-ի աշխատանքին կարող եք ծանոթանալ սրահի սոց. էջերին, ինչպես նաև նշված հեռախոսահամարով: Գործում է առաքում ՀՀ-ի ողջ տարածքում և Արցախում:

Դ. Անհաղթ 17

(044) 770 577

FB / IG

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top