
Armine Ohanyan-ը ոչ միայն դիզայներ է, այլեւ պատմություն պատմող արվեստագետ: Նրա բրենդը համադրում է հիմնարար հայկական մշակութային արժեքները՝ ժամանակակից եվրոպական նորաձևության հետ, ստեղծելով եզակի, էլեգանտ ու յուրօրինակ կերպարներ: Armine Ohanyan բրենդի յուրահատուկ հատկանիշը նրա մոտեցումն է յուրաքանչյուր կտորի նկատմամբ: Սա ոչ միայն հագուստ է, այլև ֆորմայի, նյութի և պատմության երկխոսություն: Յուրաքանչյուր սիլուետ ունի իր տրամաբանությունը, ձևի եռաչափ հոսքը արձագանքում է մարմնի ու շարժման հետ, իսկ յուրաքանչյուր հյուսվածք և մանրամասնություն պատմություն է հյուսում:

Showroom-ը մտածված է որպես էլեգանտ միջավայր, որտեղ կարելի է բացահայտել ստեղծագործություննը՝ առանց շտապելու։ Այստեղ նյութը խոսում է, ժեստը կարևոր է, իսկ յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր պատմությունը։ Այս տարածքում ժամանակ են տալիս ժամանակին, կարելի է դիպչել, փորձել, զգալ, և իրական հանդիպում ունենալ ստեղծագործողի հետ։

Showroom-ը գործում է միայն նախնական պայմանավորվածությամբ, փակ և հանգիստ մթնոլորտում՝ հեռու քաղաքի աղմուկից, բայց շատ մոտ էականին։ Այցելուները հնարավորություն ունեն անձամբ հանդիպելու Արմինե Օհանյանին, բացահայտելու հավաքածուները, սիլուետները և այն պատմությունները, որոնք անցնում են յուրաքանչյուր ձևի ու կտորի միջով։ Սա պարզապես ցուցասրահ չէ։ Սա փորձառություն է։ Գաղտնի հանդիպում ստեղծագործության հետ։

Փարիզի կենտրոնում՝ Ազգային ժողովի հարևանությամբ այսյս նոր տարածքի բացումը դարձավ յուրահատուկ ու ջերմ հանդիպում՝ նվիրված ստեղծագործությանը և ժամանակի արժեքին։ Բացման երեկոյին ներկա էին կարևոր հյուրեր՝ սփյուռքի ազդեցիկ դեմքեր, արվեստի և մշակույթի ներկայացուցիչներ, այդ թվում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի կինը՝ Աննա Մկրտչյանը, բժշկուհի, գրող և մարդասիրական նախաձեռնող Էլիզ Բողոսյանը, նկարիչ Ժակ Տերզյանը, դիզայներ Թիերի Վենդոմը, Ladaniva խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը, Ritz հյուրանոցի ծաղկային դեկորացիաների ղեկավար Անն Վիչեն ու այլ նշանավոր հյուրեր։

Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ Corinne Zarzavaredjian-ի «La Roseraie de Garabed : un destin arménien» («Գարաբետի վարդատունը՝ մի հայկական ճակատագիր») գրքի շնորհանդեսը՝ միավորելով նորաձևությունն ու գրականությունը։ Corinne Zarzavaredjian-ը Ֆրանսիայում ունի ամուր դիրք գրական միջավայրում։ Նա հայտնի է որպես պատմական թեմաներով գրող, որի աշխատանքները հաճախ անդրադառնում են հայ համայնքի պատմության, մշակույթի և հենց ինքնության պահպանումին։
«La Roseraie de Garabed : un destin arménien»-ն պատմական վեպ է, որտեղ սկզբնավորվում է 1908 թվականի Փարիզում բնակվող Հայկական ընտանիքի՝ Hagopian ընտանիքի պատմությամբ, նրանց կյանքով, աշխատանքով ու անքիկ ընկերական կապերով, և մի հայր՝ Garabed‑ի՝ իր կորցրած թոռնուհու՝ Ռոզի որոնումներով, որոնք տեղափոխում են ընթերցողին դեպի անցյալով ծանր, հուզիչ, բայց նաև հաստատակամ պատմություն։ Գիրքը լույս է տեսել 2026 թվականի հունվարին ֆրանսերեն լեզվով՝ Presses de la Cité հրատարակչության կողմից և ունի շուրջ 352 էջ պատմվածքային բովանդակություն՝ ներկայացնելով ընտանիքի տնից փախուստը, նոր կյանքը հեռու հայրենիքից և անցյալում ապրող մեծ ցավի ազդեցությունը իրենց ներկայությամբ։























































