
Գագիկ Հարությունյանն իր ստեղծագործական ուղին սկսել է 2000-ականների սկզբին: Հիմնական ժանրերն են՝ դիմանկարն ու բնանկարը: Արդեն 2012թ. սկսած լուսանկարչի գլխավոր թեման դառնում է նորաձևությունը: Լուսանկարիչը հիմնականում լուսանկարում է մարդկանց՝ ֆիքսելով նրանց հուզական ներաշխարհը, էմոցիաները` ձգտելով պատկերել իրականությունը, և հենց դա է պատճառը, որ Գագիկ Հարությունյանի լուսանկարների գլխավոր հերոսը մարդն է:

Գրքում հրատարակված լուսանկարները Գագիկի երկար տարիների հեղինակած աշխատանքներն են: Կարծես ամփոփելով նրանց մեկ տեղում՝ ներկայացվում է հանրությանը և լուսանկարչի արվեստը սիրող մարդկանց։ Ինչո՞ւ սև և սպիտակ հիշողություններ․ «Ես՝ որպես լուսանկարիչ, խորապես սիրահարված եմ սև ու սպիտակ լուսանկարչությանը։ Գրքում տպագրված լուսանկարների գերակշիռ մասը սև ու սպիտակով են արված», նշում է լուսանկարիչը և հավելում. «Իմ աշխատանքներից՝ գույներով արված լուսանկարներ,նույնպես ներառված են գրքում: Ինչո՞ւ մեծամասամբ սև ու սպիտակ, որովհետև սև ու սպիտակը լուսանկարչության գույներն են: Լուսանկարչության ստեղծումը՝ սկզբնաղբյուրը, եղել է առանց գույների,որը մշտապես ուղղորդել է մարդկությանը մինչև մեր օրերը: Երեկ արված լուսանկարը կարող է թվալ, որ այն շատ հին ժամանակներից է,և այս առեղծվածը՝ տարիքը որոշելու դժվարությունը, նրան լրացուցիչ հմայք է հաղորդում: Ահա թե ինչն է պատճառը, որ խորապես սիրահարված եմ սև ու սպիտակ լուսանկարչությանը»:

Գրքում հրապարակված լուսանկարները հիմնականում արված են նորաձևություն, արտ և բյութի ժանրերում: Լինելով բնական գեղեցկության կողմնակից՝ լուսանկարներում ամբողջությամբ պահպանված է բնականը՝ բնական գեղեցկությունը․դրանք իրենց մեջ պարունակում են համակարգչային ծրագրի չնչին միջամտություն, առանց արհեստական ավելորդությունների:

Լուսանկարիչն անդրադարձել է լուսանկարչությանը վերաբերող սյուժեներին՝ արվեստ, լուսանկարչություն, արվեստի և սիրո կապը, արվեստ և փիլիսոփայություն, նորաձևության լուսանկարչություն և այլն: Գրքում կհանդիպեք լուսանկարների, որոնք ցուցադրվել են եվրոպական մի շարք պատկերասրահներում և ճանաչվել լավագույնը: Կարծում եմ, այնտեղ կգտնեք ձեզ հետաքրքրող թեմաներ և լուսանկարներ։ Գիրքը կարող եք ձեռք բերել երևանի լավագույն գրախանութների ցանցերից՝ «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» և Գագիկի ինսթագրամի էջից՝ կապ հաստատելով հեղինակի հետ։

Խոսելով լուսանկարչի ստեղծագործական ոճի մասին՝ հարկ է նշել, որ իր բոլոր աշխատանքներում ձգտում է ռեալիզմի։ Հիմնականում լուսանկարում է սև ու սպիտակ ոճով: Մոդելների հետ աշխատելիս լուսանկարչի համար սկզբունքային է,որ նրանք լինեն առանց դիմահարդարման: Լուսանկարները մշակելիս կողմնակից չէ մեծ փոփոխությունների, քանի որ միշտ ձգտում է ստանալ բնական կերպարներ։ Գագիկը նորաձևության ճանաչված լուսանկարիչներից մեկն է Հայաստանում: Նա նպաստել է Հայաստանում նորաձևության և գեղեցկության առաջատար տների հաջողությաններին՝ ստեղծելով կերպարներ, պատկերներ շատ ապրանքանիշների համար: Նրա լուսանկարները տպագրվել են մի շարք ամսագրերում, ինչպիսիք են՝ «EL Style»-ը, «Luxury»-ն: Համագործակցել է Հայաստանում մոդելների, դերասանների, երգչուհիների, արտիստների հետ: Գագիկ Հարությունյանի աշխատանքները ցուցադրվել են եվրոպական մի շարք երկրների պատկերասրահներում, ինչպիսիք են՝Corso como Milan-Carla Sozzani Gallery (Իտալիա), Gallery Sakora (ֆրանսիա):

Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ կազմակերպված «Vogue Italia»-ի կողմից: Գագիկ Հարությունյանի լուսանկարներից մեկը «Vogue Italia» խմբագրության կողմից համեմատվել է հռչակավոր ֆիլմերի հետ և ճանաչվել է օրվա լավագույն լուսանկար ու ցուցադրվել իտալական VOGUE-ում։ Մի շարք այլ լուսանկարներ նույնպես ընտրվել և հաստատվել են որպես լավագույն լուսանկարներ անվանակարգում։






































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն