Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերներին։ Հինգ տարի առաջ լուսաբանում էի նրանց առաջին նախագիծը՝ «Ձիթենի» ռեստորանի բացումը, իսկ այսօր մեծ հաճույքով ներկա էի արդեն երկրորդ՝ «ԶՈՒԼԱ» նախագծի մեկնարկին։ Միշտ ասել եմ՝ երբ մարդիկ բացսիրտ են, հյուրընկալ ու դրական, դա անպայման արտացոլվում է նաև իրենց ստեղծած բիզնեսում։ Վստահ եմ՝ այս ընտանիքի ջերմությունն ու հյուրընկալությունը կզգաք հենց նոր ռեստորանի շեմը հատելու պահից։ Ինձ համար սա միանշանակ Երևանի կենտրոնի այս ամառվա ամենասիրուն նոր ռեստորաններից մեկն է։ Քանի որ բացման ընթացքում ուտեստները ներկայացված էին ֆուրշեթային ձևաչափով, խոհանոցը լիարժեք գնահատելու համար դեռ պետք է առանձին այցելեմ։ Բայց արդեն հիմա կարող եմ վստահ ասել, որ ինտերիերը, գեղեցիկ տեռասը, հետաքրքիր մենյուն ու ամբողջ երևանյան ջերմ մթնոլորտը ձեզ դուր կգան առաջին իսկ րոպեներից։

Ռեստորանի անվանումը ևս պատահական չէ։ «ԶՈՒԼԱ»-ն ոգեշնչված է հայկական «զուլալ» բառից, որը նշանակում է մաքուր, պարզ և անաղարտ ջուր։ Այն խորհրդանշում է մաքրություն, բնական ներդաշնակություն և նրբագեղություն՝ արտացոլելով հայկական հյուրընկալության ոգին և ZULA-ի փիլիսոփայությունը։

ZULA-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը հայկական խոհանոցի յուրահատուկ համային մեկնաբանություններն են։ Այստեղ ավանդական ուտեստները ներկայացվում են նոր ձևով՝ պահպանելով հայկական համերը, սակայն ստանալով ժամանակակից տեսք և մատուցում։

Խոհանոցի ղեկավարը շեֆ-խոհարար Սարգիս Առաքելյանն է, ով հայկական խոհանոցի բազմաթիվ հայտնի ուտեստներին տվել է նորարարական ձևավորում և մոդեռն մատուցում։ Նրա հեղինակային մոտեցման շնորհիվ յուրաքանչյուր ուտեստ ոչ միայն համեղ է, այլև գաստրոնոմիական գեղեցիկ փորձառություն։

ZULA-ն բաց է ամեն օր՝ 08:00-ից մինչև 00:00։ Ռեստորանն ունի ընդարձակ հիմնական սրահ և բացօթյա գեղեցիկ տեռաս, որն այս օրերին հատկապես հաճելի վայր է առավոտյան նախաճաշի, գործնական ճաշի կամ ընկերների հետ երեկոն անցկացնելու համար։

Բացման միջոցառումն անցավ ջերմ և տոնական մթնոլորտում։ Հյուրերը հնարավորություն ունեցան առաջիններից լինել, ովքեր կծանոթանան նոր մենյուին, իսկ երեկոյի երաժշտական տրամադրությունն ապահովեց Կարինա Առուստամյանն իր բենդի հետ՝ ստեղծելով կենդանի երաժշտությամբ լի գեղեցիկ երեկո։

Եթե սիրում եք հայկական խոհանոցը, բայց նաև գնահատում եք ժամանակակից մատուցումն ու գեղեցիկ միջավայրը, ապա ZULA-ն հաստատ այն հասցեներից է, որը արժե ավելացնել ձեր ցանկում։
Արամի 11/1, 08:00-00:00
033-18 77 77






















































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում
The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում նշեց ԱՄՆ անկախության 250-ամյակը
«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ամենամյա Կանանց Բարեգործական Ընթրիքը