
Իհարկե, գնալով Evocabank-ի ամանորյա երեկոյին՝ ես գիտեի, որ մեզ սպասվում է ինչ-որ յուրահատուկ օր, բայց նման օրիգինալ մոտեցում չէի ակնկալում։ Ողջ երեկոն ներշնչված էր Wes Anderson-ի The Grand Budapest Hotel ֆիլմից, և Դվին Մյուզիք Հոլը ամբողջությամբ վերածվել էր հենց ֆիլմի էսթետիկայով ստեղծված GRAND HOTEL EVOCA հյուրանոցի։ Վահագն Մարտիրոսյանը իր բենդով մեզ դիմավորեց առաջին հարկում, հյուրանոցի հյուրընկալները փոխանցում էին մեր հաջողակ համարները բանալիների տեսքով, իսկ պորտիեն հյուրասիրում էր պրոսեկո։

Այս տարին Evocabank-ի համար սովորականից ավելի բուռն էր և լի նոր նախագծերով ու ձեռքբերումներով։ Այդ մասին նշեց հենց Բանկի հիմնադիր Վազգեն Գևորկյանը: Բանկը նշեց իր հիմնադրման 35-ամյակը, որի շրջանակում կազմակերպվեցին մի շարք մասշտաբային միջոցառումներ։ Կարապի լճում տեղի ունեցավ Getting Things Done կոնֆերանսը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվեց 35-ամյակը հատուկ միջոցառմամբ, և ոչ միայն։

Միջոցառման հատուկ հյուրերն էին FLY Project-ը Բրիտանիայից, KVISION-ը Ավստրալիայից, Ռազմիկ Ամյանը և Իվետա Մուկուչյանը։ Երեկոյի ընթացքում ներկայացվեց Evocabank-ի նոր Գլխամասը:

Իհարկե, առանց անակնկալների երեկոն չէր կարող անցնել։ Օրվա ընթացքում 3 հաջողակ արժանացավ ոսկե ձուլակտորների իսկ 5 աշխատակից էլ իրենց բանալի-համարներով շահեցին 100,000-ական դրամի Evoca Gift Card-եր:








































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Danny Home-ի առաջին սրահը բացվեց Երևանում. 2500 քմ տարածք, ավելի քան 10 000 ապրանքատեսականի և 2 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր
ԱԳԱ Քանքանյանը իր Երևանյան ստուդիայում կազմակերպել էր TIME WITH AGA երեկո
KILIAN PARIS-ի THE COCKTAILS նոր հավաքածուի շնորհանդեսը Թբիլիսիի Paragraph Freedom Square հյուրանոցում
PRORECA-ի 7-ամյակը և PRORECA Magazine-ի 4-րդ համարի շնորհանդեսը՝ Հայաստանկ ազգային պատկերասրահում
ՏԱՏԱՅԻ «re:desire» ցուցահանդեսը՝ արվեստը հանուն կենդանիների փրկության
«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը